ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Լարվածություն Ղարաբաղյան հակամարտության գծում. հրադադարը խախտող փոխհրաձգությունն անհանգստացնում է միջնորդներին



Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում բնակվող սրճարանատեր Կարինեն ասում է, որ Բաքվից ստացվող լուրերն անհանգստացնում են իրեն:

«Ճի՞շտ է, որ Ալիևը մահանում է, - հարցնում է նա նյարդային ծիծաղով, - մենք նոր ենք բացել սրճարանը և նոր պատերազմ չենք ուզում»:

Մինչ Ադրբեջանը նախապատրաստվում է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին և սպասվող իշխանափոխությանը նախագահ Հեյդար Ալիևի հիվանդության պատճառով, տարածաշրջանը պատրաստվում է դիմագրավելու Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության բարձրացմանը:

Օգոստոսի 6-ին նախագահ Ալիևը բուժման մեկնեց ԱՄՆ:

1994 թվականի մայիսին կողմերի միջև ստորագրված հրադադարից հետո հայերը վերահսկում են Ղարաբաղը և նրան հարող տարածքները: Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են «շփման գծի» երկու կողմերում: Ի տարբերություն տարածաշրջանի մյուս կոնֆլիկտների Աբխազիայում կամ Հարավային Օսեթիայում, այստեղ չկան այլ երկրների խաղարար ուժեր հրադադարը պահպանելու համար, այսինքն վիճակն ինքնակարգավորվող է:

Դա նշանակում է, որ լարվածության մակարդակը հրադադարի գծի երկայնքով կարծես մի տեսակ հողմացույց լինի խաղաղության գործընթացի համար ու նաև նոր պատերազմի հնարավորության մի տեսակ վաղ նախազ·ուշացման համակարգ: Ղարաբաղյան համակարտության զարգացման վատագույն սցենարն այն է, որ քաղաքական անկայունության պարագայում թե Ադրբեջանում, և թե Հայաստանում, իրավիճակի որևէ սրացում հրադադարի գծում կարող է հանգեցնել նոր լուրջ բախումների:

Իսկ վերջին երկու ամիսների ընթացքում տեղի են ունեցել միջադեպեր, որոնք ամենալուրջն են վերջին տարիներին արձանագրվածներից:

Հրադադարի խախտման ամենալուրջ միջադեպերը գրանցվել են Հարավային Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի ¶արախանբեյլի գյուղում: Սակայն միջադեպեր են գրանցվել նաև Հայաստանի և Նախիջևանի սահմանի վրա, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հյուսիսային սահմաններում:

Զոհերի ներկայացված հաշվարկները տարբերվում են միմյանցից: Հայկական կողմը հայտարարել է, որ հուլիսին մեկ զինվոր զոհվել է, իսկ երկուսը վիրավորվել են: Ադրբեջանցիների ներկայացրած թվերը շատ ավելի մեծ են: Նրանք պնդում են, որ վերջին երկու ամսում կորցրել են 11 զինվոր, իսկ այս տարվա ընթացքում ունեն ավելի քան 30 սպանված և 18 անհայտ կորած զինվոր:

Միջնորդական առաքելությանը մոտ կանգնած պաշտոնատար անձանցից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ եթե ներկա միտումները շարունակվեն, ապա 2003 թվականի կողմերի կորուստները կարող են երեք անգամ գերազանցել անցյալ տարվա ցուցանիշները, երբ սպանվել էր 20 զինվոր: Դա կլինի ամենավատ ցուցանիշը 1996 թվականից հետո:

Փոխհրաձգության միջադեպերի քանակի աճը հայկական կողմը բացատրում է Ադրբեջանի ներքաղաքական անկայունությամբ:

«Մենք ասել ենք, որ բոլորովին շահագրգռված չենք որևէ բան հրահրելու մեջ, - հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՊԽԼԻ-ի թղթակցին: - Ստատուս քվոն մեզ բավարարում է: Այս ամենը հրահրում է ադրբեջանական կողմը, և ստանում է արժանի պատասխան հայկական կողմից»:

Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության արտգործնախարար Աշոտ ¶ուլյանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանցիները մոտեցնում են իրենց սահմանային պահակակետերը հայերի դիրքերին:

«Նրանք առաջ էին բերել իրենց պահակակետերը և փորձում էին տեղակայվել մեր դիրքերից 35 մետրի վրա, - իր հարցազրույցում ասաց ¶ուլյանը: - Երբ գիշերը նրանք սկսեցին խրամատներ փորել, մեր ուժերը համապատասխան միջոցների դիմեցին, որովհետև հանդուրժել թշնամու ներկայությունը 35 մետր հեռավորության վրա նշանակում է գնդակ ստանալ գլխին»:

¶ուլյանի հավաստմամբ ադրբեջանցիների արձանագրած միջադեպերի մի մասը քաղաքական նպատակներ էին հետապնդում, և իրականում ոչինչ էլ տեղի չէր ունեցել: «Այս լարվածությունը ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ էլ ադրբեջանցիներին», - ասաց նա:

Իրենց հերթին ադրբեջանցիները լարվածության աճի մեջ մեղադրում են հայերին: Արտգործնախարար Վիլայա ¶ուլիևը դիմել է ՄԱԿ-ին` կոչ անելով պատասխանատվության ենթարկել Հայաստանին հրադադարը խախտելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ռամիզ Մելիքովը զգուշացրել է, որ «պատերազմը միշտ էլ հնարավոր է, և մենք ոչ մի րոպե չենք բացառում այն: Ադրբեջանցի զինվորները կուշտ են խրամատներում նստելուց, փախստականները կուշտ են վրաններում ապրելուց, ժողովուրդը պահանջում է ազատագրել տարածքները»:

Սակայն Ադրբեջանի մամուլը համեմատաբար քիչ ուշադրություն է դարձնում հրադադարի խախտումներին` փոխարենը կենտրոնանալով Ադրբեջանի երկարաձգված ներքաղաքական ճգնաժամի վրա:

Հրադադարի հետ կապված խնդիրները մեծ վնաս են հասցրել Ղարաբաղում խաղաղության գործընթացը կենդանի պահելու միջազգային հանրության ջանքերին: Հակամարտության հիմնական միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք միջազգային համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնում դեպքերի ներկա ընթացքի կապացությամբ:

«Մեզ անհանգստացնում են շփման գծում տեղի ունեցող բոլոր միջադեպերը», - ՊԽԼԻ-ի թղթակցին Վաշինգտոնից հեռախոսով հայտնեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինան: Մյուս երկու համանախագահները Ֆրանսիայից և Ռուսաստանից են:

Փերինան նաև հույս հայտնեց, որ միջադեպերի հաճախականությունը նվազել է և առկա են վիճակի բարելավման նշաններ:

Համանախագահներն այս տարի չեն կարողացել ոչ մի այցելություն կատարել տարածաշրջան, սակայն այլ վայրերում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

«Մենք գիտենք, որ տարածաշրջանում հուսախաբված են այս տարվա խաղաղության գործընթացի վիճակից, - ասաց Փերինան: - Համանախագահներն իրենք էլ հուսախաբված են:

§Մենք այս տարի մի քանի անգամ փորձել ենք այցելել տարածաշրջան, սակայն ամեն անգամ հարմար չի եղել այս կամ այն կողմին: Իսկ մենք, ինչպես գիտեք, այցելության ժամանակ հանդիպում ենք երկու կողմերին էլ»:

Սակայն, վերջին հաշվով, միջնորդները երկրորդական դեր են խաղում, և երկրների քաղաքական գործիչներն են, որ պետք է որոշեն Ղարաբաղի ճակատագիրը:

«Հրադադարը շարունակվում է քաղաքական կամքի շնորհիվ, - ասաց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, Ղարաբաղյան հակամարտության գծով պատասխանատու Անջեյ Կասպրժիկը, որը, այլ խոսքերով, իրավիճակը տեղում ամենայն ուշադրությամբ վերահսկող միջազգային պաշտոնյան է: - Իմ գրասենյակը նպաստում է հրադադարին և ծառայում է որպես վաղ նախազգուշացման համակարգ նախագահների համար: Սակայն եթե չլինի քաղաքական կամքը, մենք շատ քիչ բան կարող ենք անել»:

(Թոմաս դե Վաալը ՊԽԼԻ-ի կովկասյան խմբագիրն է: Հոդվածում օգտագործվել են Բաքվում ՊԽԼԻ-ի Ադրբեջանի համակարգող Շահին Ռզաևի տրամադրած նյութերը:)



According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.