ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Հայրենասիրական խաղեր. մարզական թիմերը հավաքվում են մրցելու հայրենի հողի վրա


ʳջñÇ µ³óÙ³Ý ³ñ³ñáÕáõÃÛáõÝÁ áÕçáõÝ»Éáõ ¿ 1326 ëÇñáÕ Ù³ñ½ÇÏÝ»ñÇ:

Հաշված ժամեր են մնացել, մինչև ¶առնիի հինավուրց հեթանոսական տաճարում կվառվի երրորդ Համահայկական խաղերի բացումը խորհրդանշող ջահը:

Ջահը կվառվի օգոստոսի 16-ի առավոտյան, և տասնյակ մարզիկներ, պատվո պահակախմբի ուղեկցությամբ, մեկը մյուսին փոխանցելով ջահը և կտրելով ավելի քան 20 կմ ճանապարհ, ¶առնիի տաճարից կհասցնեն այն Երևան:

Իսկ երեկոյան ժամը 8-ին հանդիսավոր արարողությամբ ջահը՝ Հայաստանի Հանրապետության և Համահայկական խաղերի օլիմպիական դրոշների հետ, մուտք կգործի Երևանի «Հրազդան» մարզադաշտ և իր փոքրիկ կրակով կբոցավառի մեծ ջահը՝ ազդարարելով ողջ աշխարհի հայության Երրորդ օլիմպիական խաղերի բացáõÙÁ:

Այս կապակցությամբ աշխարհի ավելի քան 75 քաղաքներից շուրջ 1326 սիրող մարզիկ-մարզուհիներ են ժամանել Հայաստան, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում իրենց ուժերը չափեն ազգակից հակառակորդների հետ: ijٳݻÉáõ »Ý ݳև ßáõñç 5000 ÑÛáõñ»ñ:

1999 թվականին կայացած Համահայկական առաջին խաղերից հետո անցած չորս տարվա ընթացքում դրանք հասցրել են մեծ համբավ ձեռք բերել աշխարհով մեկ սփռված հայության շրջանում: Համահայկական երկրորդ խաղերն անցան 2001 թվականին` համընկնելով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հետ:

«Սա աշխարհի հայությանն իրենց երկրում համախմբելու ևս մի առիթ է, որպեսզի նրանք ավելի մոտիկից շփվեն միմյանց հետ ու ճանաչեն իրենց երկիրը», - ասում է 71-ամյա Աշոտ Մելիք-Շահնազարյանը, ում գաղափարով էլ կազմակերպվել են այս խաղերը:

Մելիք-Շահնազարյանը Հայաստանի դեսպանն է Մեքսիկայում և Կուբայում (նա իրականացնում է իր գործունեությունը Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունում), ինչպես նաև Երրորդ համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) փոխնախագահը: ՀԽՀԿ նախագահն արտգործնախարար Վարդան Օսկանյանն է:

«Թող հայերը գան և տեսնեն իրենց հայրենիքը, տեսնեն, որ այս երկիրն ապրում է, օրեցօր ծաղկում, որ այստեղ բավականին մեծ շինարարական աշխատանքներ են ընթանում, - ասում է Մելիք-Շահնազարյանը: - Նախորդ խաղերից հետո որոշվեց, որ այսուհետ այն կանցկացվի չորս տարին մեկ, սակայն բազմաթիվ խնդրանքներից հետո միայն այս անգամ խախտում ենք մեր որոշումը»:

Այս անգամ ինը մարզաձևերին` Ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, աթլետիկա, շախմատ և լող, ավելացել է ևս մեկը՝ բադմինտոնը:

Մրցումները տեղի կունենան Երևանի և մերձակա քաղաքների՝ Արտաշատի, Աբովյանի, Աշտարակի մարզահամալիրներում:

Խաղերի մամլո պատասխանատու Յուրի Ալեքսանյանի հավաստմամբ, խաղերը դատելու են հարուստ փորձ ունեցող դատավորներ (այս հարցը որոշակի մտահոգության տեղիք էր տվել անցյալ խաղերի ժամանակ): Նրա կարծիքով մասնակիցները նույնպես պետք է բարձրացնեն իրենց ելույթների մակարդակը:
¶»Õ³ñí»ëï³Ï³Ý ջϳí³ñ ²ßáõÕÛ³ÝÇ Ñ³í³ëïٳٵ µ³óûÃÛ³ ³ñ³ñáÕáõÃÛáõÝáõÙ Áݹ·ñÏí³Í »Ý ³í»ÉÇ ù³Ý 1000 Ù³ëݳÏÇóÝ»ñ:

«Խաղերում սպորտային մակարդակն այդքան էլ բարձր չէ, քանի որ հիմնականում մասնակիցները ոչ թե պրոֆեսիոնալներ են, այլ սիրողներ, որոնք գալիս են իրենց հայրենիքը տեսնելու, - ասում է նա, - սակայն մեր նպատակը նրանց առավել ոգևորելն է, որպեսզի պայքարի լարվածություն ստեղծվի, և նրանք իրոք պայքարեն իրենց միավորների համար»:

Խաղերը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով մարզադաշտերում և դահլիճներում մշտապես կհերթապահեն շտապ օգնության, անվտանգության, կապի և տրանսպորտի ծառայության աշխատակիցները: Մեծ ուշադրություն է դարձվել բացման և փակման արարողություններին, որոնք, ինչպես և նախորդ խաղերին, հագեցած են լինելու բազմաթիվ անակնկալներով:

«Մենք շատ ենք կարևորում բացման և փակման արարողությունները, ամեն անգամ նոր բեմադրություններ ենք ցուցադրում, որոնց մասնակցում են 1000-ից ավելի կատարողներ», - ասում է խաղերի հանդիսավոր բացման և փակման արարողությունների գեղարվեստական ղեկավար Հրաչյա Աշուղյանը:

Բացման արարողության հանդիսականներն ականատես կլինեն երեք հեթանոսական պատմական սյուժեներից բաղկացած ներկայացմանը, որը կկատարեն 60 մենապարողներ և շուրջ 700 պարողներից կազմված խմբերը: Այն բեմադրել են անվանի պարուսույցներ Նորայր Մեհրաբյանը և Վանուշ Խանամիրյանը երիտասարդ կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի «Ցայգալույս» օպերա-բալետի հիման վրա: Ներկայացման գլխավոր հերոսները հայ հեթանոսական յոթ աստվածներն են` Վահագնը, Տիրը, Անահիտը, Աստղիկը և այլն:

Դրան կհաջորդի գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի և ուշուի թատերականացված հանդեսը: Ոչ պակաս տեսարժան պետք է լինի նաև «Կակաչների պարը», երբ պարուհիները ծածկեն իրենց ալ զգեստներով մարզադաշտը՝ ստեղծելով ծաղիկներով ծածկված դաշտի տպավորություն:

Արարողությունը կավարտվի հռչակավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով՝ ի պատիվ անվանի կոմպոզիտորի 100-ամյակի: Ապա հանդիսությունները կզիջեն իրենց տեղը մրցումներին:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.