|
ºØÎ-Ý ¹ÇïáõÙ
¿ Çñ Íñ³·ÇñÁ
áñå»ë ³ß˳ï³Ýù³ÛÇÝ
³ñÓ³Ïáõñ¹: |
Սկսած 1989 թվականից «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը
(ԵՄԿ) միավորում է աշխատել ցանկացողներին և ուշարժան
ծրագրերը՝ պարգևելով սփյուռքահայ կամավորներին հայրենիքում
անցկացրած ամառվա հիշողություններ:
Այս ամառ ԵՄԿ-ն բաժանել է իր ծրագիրը երկու մասի:
25 կամավորներ մեկնեցին Հայաստանից հուլիսի 31-ին՝
երեք շաբաթ այստեղ աշխատելուց հետո: Հաջորդ օրը
նրանց փոխարինեց 29 հոգուց բաղկացած երկրորդ խումը,
որը կաշխատի մինչև օգոստոսի վերջ:
Մեկնելուց մեկ օր առաջ կամավորները այցելել էին
Սերգեյ Փար³ջանովի տուն թանգարանը: Թանգարանի
բակը հեղեղված էր նրանց ոգևորված ձայներով: Խոսում
էին ֆրանսերեն, անգլերեն, արևմտահայերեն: Թեման
նույնն էր՝ Հայաստանում անցկացրած օրերը:
Ոմանք, ինչպես 24-ամյա Շանթ Մինասը Լոս Անջելեսից,
առաջին անգամ չէին Հայաստանում: Սա նրա երրորդ այցելությունն
էր ԵՄԿ-ի ծրագրով: Անցյալ այցելությունների ժամանակ
նա օգնել էր վերականգնելու Քարինտակի, Աղդամի և
¶անձասարի եկեղեցիները: Այս ամառ աշխատել էր
Այրումի չորանոցի շինարարության վրա:
Մյուս խումբը մեկնել է Շուշի և մասնակցել է քաղաքի
հիվանդանոցի ջրագծերի վերանորոգման աշխատանքներին:
«Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան
գրասենյակի ծրագրերի ընդհանուր պատասխանատու Րաֆֆի
Նիզիպլեանն ինքը կամավորական ծրագրի վետերան է:
1991 և 2001 թվականներին որպես կամավոր գալով Հայաստան,
2003-ին Րաֆֆին որոշում է ընտանիքի հետ մշտական
բնակության տեղափոխվել Մոնրեալից Հայաստան և ղեկավարել
ԵՄԿ ծրագիրը:
«Կազմակերպության գերխնդիրն է սփյուռքահայերին
աշխատանքի միջոցով ավելի սերտ կապել հայրենիքին:
Երեք շաբաթվա ընթացքում նրանք ապրում են մեկ ընդհանուր
տան մեջ: Միասին ուտում են, զրուցում, տանջվում:
Միասին կիսում դժվարություններն ու ձեռքբերումները:
Այս ամենի մեջ ապրելով նրանք տեսնում են իրական
Հայաստանը», - ասում է Նիզիպլեանը:
|
²Ûë
ï³ñí³ Ï³Ù³íáñÝ»ñÁ
µ³Å³Ýí³Í
¿ÇÝ »ñÏáõ
ï³ñµ»ñ
ËÙµ»ñÇ,
áñáÝù
»ñ»ù³Ï³Ý
ß³µ³Ã ³ÝóϳóñÇÝ
г۳ëï³ÝáõÙ
¢ Ô³ñ³µ³ÕáõÙ:
|
Բացի Հայաստանից ԵՄԿ-ն գրասենյակ ունի նաև Մեծ
Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում:
Այն հիմնադրվել է 26 տարի առաջ ֆրանսահայ կամավորների
ջանքերով, որոնք պատմական Հայաստանի տարածքում մաքրում
և վերանորոգում էին հայկական հուշարձանները:
Հայաստանում կազմակերպությունն իր աշխատանքները
սկսեց 1988 թվականի երկրաշարժից հետո տներ կառուցելով
աղետի գոտում: Կազմակերպության ամառային ծրագրերը
ֆինանսավորում են մասնավոր նվիրատուները:
24-ամյա փարիզեցի Արմեն Աթմաժիանը օգոստոսի 1-ին
ժամանած խմբի կազմում է: Սա նրա երկրորդ այցելությունն
է ԵՄԿ ծրագրով:
«Ամեն անգամ սիրտս ճմլվում է, երբ Հայաստան եմ
գալիս: Այստեղի կյանքն ավելի խորն ընկալելու համար
հարկավոր է գնալ հեռավոր մարզեր և այնտեղ ապրելով
հասկանալ մարդկանց կենսական խնդիրները», - ասում
է Արմենը:
Արմենի նման կամավորներից շատերն են խոստովանում,
որ գալիս են, որպեսզի ինչ-որ բան անեն հայրենիքի
համար, սակայն այն, ինչ իրենք են ստանում, շատ ավելի
խորն է:
Երևանցի կամավոր Լիլիթ Հարությունյանն էլ, որը
առաջին խմբից էր և աշխատել էր Այրումում, ասում
է. - «Աշխատում էինք օրը 6 ժամ: Դժվար էր, բայց
հետաքրքիր: Հատկապես աշխույժ էին սփյուռքահայ աղջիկները:
Դա նկատում էին անգամ գյուղի բնակիչները»:
ԵՄԿ ծրագիրը միայն երիտասարդների համար չէ:
Ֆրանսահայ Նշան Էֆեանը 68 տարեկան է և ԵՄԿ ծրագրով
11 անգամ այցելել է Հայաստան:
«Հայաստանն ինձ համար երազ էր, որ դարձավ իրականություն:
Մտածում եմ, եթե անգամ ուժերս չներեն, դարձյալ պետք
է գամ և ինչ-որ բան անեմ հայրենիքիս համար», - ասում
է նա:
Նիզիպլեանն էլ ասում է, որ դժվար է լինում հատկապես
սկիզբը, երբ այս անծանոթներն իրենց ուսապարկերով
ներխուժում են հեռավոր գյուղեր և մշակութային փոքրիկ
ցնցում են ապրում:
«Սակայն այդ դժվարությունը տևում է ընդամենը երեք
օր: Կամավորները իրենց եռանդով լցնում են ողջ գյուղը:
Ավելի դժվար է լինում բաժանումը միմյանցից: ¶յուղացին
հանկարծ սկսում է զարմանալ, որ օվկիանոսի այն կողմից
սփյուռքահայ երիտասարդը եկել է, որպեսզի իր հոգսերը
հոգա», - ասում է նա:
ԵՄԿ կամավորական ծրագիրն ունի «աշխատանքային արձակուրդ»
հասկացությունը:
«Կամավորներից շատերն անգամ սովոր չեն այն ֆիզիկական
աշխատանքին, որ անում են այստեղ, - ասում է Նիզիպլեանը:
- Նրանց ձեռքերը սկսում են ցավել, ձգվում են մկանները:
Ինչ-որ տեղ սպի է մնում: Նրանք քրտինք են թափում
այս հողի վրա, և սա ամենակարևորն է»:
|