ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 August 15, 2003 




Հարմարություն, թե՞ դավադրություն. արտառոց ընդունելություն անհատական համարանիշների առաջարկված համակարգին


10 ÝÇß³Ýáó ù³ñï»ñÇó ¢ áã Ù»ÏÁ ãÇ ³í³ñïíÇ §666¦ Ãí»ñáí:ë

Երբ անցյալ տարի բարձրացվեց անհատական համարանիշների հարցը, ոչ մեկը չէր էլ կասկածում, թե արդյունքում ինչ աղմուկ է բարձրանալու:

Անհատական քարտերի համակարգն ընդունված է շատ, ûև ոչ բոլոր երկրներում: Հայաստանում կառավարության այս առաջարկը նպատակ ուներ ոչ միայն նեցուկ ստեղծելու հստակ ու կանգուն պետականությանը, այլև վերջ տալու այն քաշքշուկին, երբ իր բնակության վայրը հաստատելու կամ անշարժ գույք գնելու կամ վաճառելու համար քաղաքացին հերթեր էր կանգնում, վազվզում մի կառույցից մյուսը փաստաթղթեր ստանալու և կնիքներ ու ստորագրություններ հավաքելու համար:

Անհատական քարտերի կողմնակիցները հավաստում են, որ այն գործելու է սոցիալական ապահովության քարտի նմանությամբ և Ý»ñ¹ñվում է հարմարության համար: Անցյալ տարի ընդունվ³Í օրենքÇ Ñ³Ù³Ó³ÛÝ Հայաստանի բնակիչները պետք է նման քարտ ունենան:

Նախատեսվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանում բնակվող և այստեղ գործառույթներ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, պետք է ունենան անհատական քարտեր: Քարտերի կիրառումը պետք է սկսվի 2004 թվականի հուլիսի 1-ից, սակայն արդեն ներկայացվել է 257 հազար հայտ áõ áñáß բողոùÝ»ñ:

(ê»ÕÙ»ù ³Ûëï»Õ µáÕáùÝ»ñÇ Ýϳïٳٵ ϳé³í³ñáõÃÛ³Ý ³ñÓ³·³ÝùÇ Ù³ëÇÝ í»ñçÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ³Ù³ñ:)

«Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես ՀՀ քաղաքացիներ և Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ, խնդրում ենք չպարտադրել մեզ անհատական համարներ, քանի որ դա հակասում է մեր կրոնական համոզմունքներին... Հավատարիմ մնանք մեր հայ քրիստոնեական սկզբունքներին և չներմուծենք ինքնության ճանաչման համակարգեր: Մենք ուզում ենք ճանաչվել մեր մկրտության անուններով, ինչպես Աստված է մեզ ճանաչում», - ասվում է սոցապ նախարարությանն ուղարկված մի դիմումում, որի տակ ÙÇ ù³ÝÇ Ñ³ñÛáõñ ëïորագրություն կա:

Այս փոքր երկրում, որտեղ բոլորը ճանաչում են բոլորին, կարծես թե կան մարդիկ, ովքեր չեն ուզում պաշտոնապես ճանաչվել: Ստացվող առարկությունները տարբեր բնույթի են: Ոմանք, ելնելով իրենց կրոնական հավատքից, վախենում են, որ իրենց անունները համարանիշներով փոխարինելÁ հայտնության կանխատեսման մի քողարկված իրականացում է: Մյուսները չեն ընդունում մարդկանց համարանիշներ տալու գաղափարը՝ հիշելով, թե ինչպես էին ստալինյան ժամանակաշրջանում նման համարանիշներ տալիս աքսորավայրեր ուղարկվող մարդկանց: Կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ չարաբաստիկ չիփերը պետք է տեղադրվեն իրենց մաշկի տակ:

«Ես իմ անունը չեմ փոխի թվի հետ, անունով ծնվել եմ, անունով էլ մեռնելու եմ», - ասում է մի տարեց սպիտակահեր կին:

Սոցիալական ապահովության նախարարության հասարակության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը հավաստում է, որ նման պատմությունները բավականին հաճախ են պատահում վերջերս, և շատ մտահոգ մարդիկ են այցելում նախարարություն իրենց հարցերով:

«Նրանք չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, սակայն պահանջում են հետ վերցնել իրենց քարտը, կամ էլ հրաժարվում են ստանալուց: Հետո երբ զրուցում ենք այդ մարդկանց հետ, պարզվում է, ինչ-որ մարդիկ վախեցրել են նրանց չիփերով, որ իբր պետք է տեղադրվեն նրանց մաշկի տակ, կամ համարներով, որ պետք է դաջվեն նրանց ճակատներին, նեռի նշանով և այլ ֆանտաստիկ ցնդաբանություններով: Ուղղակի տարիներ շարունակ սոցիալական դժվարությունների տակ կքած մարդիկ հեշտությամբ են հավատում նման բաների»:

Խաչատրյանը կարծում է, որ այս թյուրըմբռնումների հետևում ավելի լուրջ պատճառներ կան:

Նրա հավաստմամբ, որոշ աղանդավորական խմբեր կեղծ տեղեկություններ են տարածում «սև փիարի» միջոցով:

Մյուս խումբը «հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, որոնք իրոք մտահոգված են այս համակարգով: Մենք հասկանում ենք նրանց վախը, քանի որ խոսքը գնում է մարդու խղճի և հավատի ազատության մասին, և այս դեպքում մենք պատրաստ ենք քննարկումների և՛ եկեղեցու, և՛ մտահոգ հավատացյալների հետ»:

Ամենատարածված առարկությունը, սակայն, գալիս է այն մարդկանցից, ովքեր այս թեման դարձրել են շոու: Հեռուստատեսային թոք-շոուները և անգամ որոշ քաղաքական գործիչներ օգտագործել են թեման, որպեսզի վախ սերմանեն այն մարդկանց մեջ, ովքեր չեն կարդացել օրենքը և չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

«Սա ուղղակի շահեկան թեմա է քննարկումների և շոուի համար, հնարավորություն ներկայանալու հանրությանը և սենսացիոն հայտարարություններ անելու, - ասում է Խաչատրյանը: - Այդ ամենն այն մարդկանց գործն է, ովքեր թաքցնելու բան ունեն, պետության հետ հարաբերություններում ազնիվ չեն» (Օրինակ՝ իրենց եկամուտները թաքցնող գործարարներ, աշխատող, սակայն գործազրկության նպաստ ստացող մարդիկ, ամուսնացած կանայք, որոնք միայնակ ծնողի նպաստ են ստանում):

Խաչատրյանը հավաստում է, որ մյուս տարվա ամռանը անհատական քարտերը կդրվեն գործածության մեջ, և մարդիկ իրենք կտեսնեն այս համակարգի բոլոր առավելությունները: Իսկ մինչև այդ համարանիշների կենտրոնացված համակարգը ծայրահեղ բանավեճերի և շահարկումների թեմա կմնա:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 

  Inside
 

Karabakh Ceasefire Under Strain: Upsurge in shooting incidents worries negotiators

Full story

 
 
 
 

Convenience or Conspiracy?: Outlandish claims circulate regarding proposed ID cards

Full story

 
 
 

Identity Crisis: Government alters ID card plan to placate Church

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Hey Europe and UK! Stop complaining!

While the UK broke temperature records with 38 C (100.4 F), Summer in the City was a hotter tune in Yerevan. The Opera House thermometer registered as high as 48 (118.4).

On August 10, temperatures in high elevations were said to have reached 55 (131). The Ministry of Healthcare advised residents to eat more fruit and easily digestible foods.

By Friday, things had "cooled down" to 30 (86).

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.