Անցյալ
շաբաթ օրը Մոնակոյում մեկնարկեց ՊԹԱ Մոնտե-Կառլոյի
«Մասթերզ սերիզ» մրցաշարը, որի մասնակիցների թվում
էին Սարգիս Սարգսյանը և Դավիթ Նալբանդյանը:
Սարգսյանը ներկայացնում էր Հայաստանը, իսկ Նալբանդյանը՝
իր հայրենի Արգենտինան:
Նրանցից և ոչ մեկը հաջող հանդես չեկավ կավե ծածկույթի
վրա: 64 մասնակից ունեցող մրցաշարի առաջին փուլում
Սարգսյանը 0-6, 5-7 հաշվով պարտվեց իսպանացի Ֆելիքս
Մանտիլյային (19-րդ տեղ):
Նալբանդյանը Մոնակոյում ցանվել էր 6-րդ համարի
տակ և առաջին փուլում 6-4, 6-0 հաշվով հեշտ հաղթանակ
տարավ ֆրանսիացի Ռիշար Գասկեի նկատմամբ (114-րդ
տեղ):
Սակայն երկրորդ փուլում նա տանուլ տվեց՝ 2-6,
6-7 հաշվով զիջելով 160-րդ տեղում ընթացող Ֆիլիպո
Վոլանդրիին Իտալիայից:
Սարգսյանը վաստակեց 7500 եվրո և մեկ միավոր, իսկ
Նալբանդյանը՝ 15000 եվրո և 7 միավոր:
ՊԹԱ աղյուսակի առաջին տեղում ընթացող ամերիկահայ
Անդրե Աղասին մրցաշարին չի մասնակցել:
|