ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Փող` հենց այնպես. ո՞վ է ցանկանում շահել 5000000 դրամ


Արևմուտքի որոշ միտումներ և երևույթներ Հայաստան ավելի արագ են թափանցում, քան մյուսները: Սակայն դրանք, ի վերջո, հասնում են այստեղ, և դրա ապացույցներից մեկն էլ այն հեռուստագովազդն է, որ վերջերս սկսել է եթերարձակել «Շանթ» հեռուստակայանը:

Գովազդում հնչում է «Ո՞վ է ցանկանում դառնալ միլիոնատեր» արտահայտությունը՝ արձագանքելով թերևս հռետորական այդ հարցին, որին 1998 թվականից սկսած պատասխանել են 101 երկրներում: Այժմ՝ նաև Հայաստանում:

«Զանգահարեք 0-90-11-11 հեռախոսահամարով, եթե ցանկանում եք շահել միլիոն», - սադրում է գովազդը:

«Շանթը», որը Հայաստանի ամենաշատ հանդիսատես ունեցող ալիքներից է, ձեռք է բերել կատաղի հաջողություն վայելող բրիտանական հեռուստախաղի հեռարձակման իրավունքը և պատրաստվում է սկսել տեղական տարբերակն արձագանքների թիվը ճշտելուց հետո:

«Ո՞վ է ցանկանում դառնալ միլիոնատեր» խաղն արդեն դարձել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի հեռուստամշակույթի մի մասը:

Հայաստանում հեռուստախաղի պրոդյուսեր Արտաշես Փարսադանյանը կարծում է, որ հայ հասարակությունը ոչ միայն պատրաստ է այս խաղին, այլև բավականին վաղուց սպասում է դրան:

Actor Adamyan will ask the questions.«Խաղը չի ձախողվել 101 երկրներից և ոչ մեկում: Ամենուր այն վայելում է մեծ ժողովրդականություն: Չեմ կարծում, որ մեր երկիրը կտարբերվի մյուսներից», - ասում է Փարսադանյանը:

Ժողովրդականությամբ գուցե և չտարբերվի, սակայն մասնակիցներին տրվող հարցերով կտարբերվի:

Բարդ հարցերն այնպես են կառուցվելու, որ ստուգեն մասնակիցների Հայաստանին առնչվող գիտելիքները: Հատուկ հարցերի խմբագիր է նշանակվել Աշոտ Գոմցյանը, որը նման ծրագրերի մասնակցության փորձ ունի: Նա պետք է նախապատրաստի հայ հանդիսատեսին համապատասխանող հարցեր:

Հեռուստախաղի սկիզբը դրվել է Մեծ Բրիտանիայում հինգ տարի առաջ, որտեղ այն մեծ հաջողության է հասել: Մասնակիցներին հնարավորություն է տրվում շահել մեկ միլիոն ֆունտ ստերլինգ: Երբ այն կտրեց օվկիանոսը և հասավ Ամերիկա, գումարը վերածվեց մեկ միլիոն ԱՄՆ դոլարի: Հայաստանում շահումը կկազմի հինգ միլիոն դրամ:

«Խաղն ինքը շատ բազմակողմանի է, և մեր նպատակն է ծանոթացնել հայ հեռուստադիտողին միջազգային հեռուստաշոուի չափանիշներին», - ասում է Փարսադանյանը:

Խաղին մասնակցել ցանկացողները զանգահարում են գովազդվող հեռախոսահամարով և թողնում անձնական տվյալները: Համակարգիչը պատահականորեն ընտրում է պոտենցիալ մասնակիցների որոշակի քանակ: Մասնակիցների վերջնական ընտրությունը կատարելու են «Շանթի» աշխատակիցները, որոնք շաբաթը երկու անգամ եթերարձակվող հաղորդման համար ընտրելու են 8 մասնակիցների:

The show's producer says Armenia will be successful audience 102.Համաձային խաղի բրիտանական սեփականատիրոջ հետ «Շանթի» կնքած պայմանագրի, Բրիտանիայում և այլ երկրներում կիրառվող խաղի ֆորմատը կպահպանվի: Կպահպանվեն նաև ձայնային և լուսային Էֆեկտները, որոնք ընդգծում են այն լարվածությունը, որն ուղեկցում է մեծ մրցանակը շահելու ձգտմանը:

Խաղավարի դերում ընտրվել է դերասան Աշոտ Ադամյանը:

37-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը Երևանից ասում է, որ դիտել է «Ո՞վ է ցանկանում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Ռուսական հանրային հեռուստատեսությամբ:

«Ես այս խաղի մոլի սիրահար եմ, - ասում է Մարտիրոսյանը, - Երբևէ չէի մտածում, որ այն կանցկացվի նաև Հայաստանում: Սա հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել»:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.