ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Մեծացնելով «hեռաուսուցման» ընդգրկումը. ՀԱՀ-ի ուսանողները ստեղծում են բնագավառում նոր խոսք հանդիսացող համակարգչային ծրագիր


Sargsyan led a team that created new software.Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները մշակել են համակարգչային ծրագիր, որը կոչված է կատարելագործելու տեսակոնֆերանսների հնարավորությունները:

Համակարգչի և տեղեկույթի գիտության բաժնի ավարտական կուրսի երկու ուսանողներ՝ իրենց համակուրսեցի Գոհար Սարգսյանի գլխավորությամբ, աշխատել են «Տեսահեռաուսուցում» նախագածի վրա՝ ստեղծելով մի ծրագիր, որը հնարավորություն է տալիս ինտերնետային կապի միջոցով ղեկավարել լսարանում տեղադրված տեսախցիկը մեկ այլ լսարանում գտնվող օպերատորի կողմից՝ մեծացնելով «վիրտուալ կրթության» հնարավորությունները:

«Տեսակոնֆերանսներում տեսախցիկներն անշարժ են, - ասում է երկրորդ կուրսի ուսանողուհի Գոհարը, - իսկ մեր առջև դրված տեխնիկական խնդիրն այն էր, որ մի երկրում գտնվող տեսախցիկը կարողանա հասկանալ մեկ այլ երկրից տրվող հրահանգները»:

Այլ կերպ ասած, Լոնդոնում կամ որևէ այլ վայրում գտնվող ուսանողները կարող են փոփոխել Երևանում ընթացող վիրտուալ դասախոսության լսարանի դիտանկյունը:

Այս խնդիրը՝ մինչև ԱՄՆ-ում գտնվող իր լաբորատորիան վերադառնալը, «Համակարգչային ծրագրերի կառավարում» առարկայի շրջանակներում ուսանողներին հանձնարարել էր ամերիկահայ դասախոս Սարգիս Զարթարյանը:

«Երբ դասախոսը տարբեր խնդիրներ էր առաջադրում, այս մեկն ինձ միանգամից դուր եկավ, և ասացի, որ դա ես պիտի լուծեմ, սակայն ուսանողների մի ուրիշ խումբ պնդում էր, որ այդ նախագիծն իրենք են ուզում, - ասում է Գոհարը, - Բանը հասավ նրան, որ դասախոսը ստիպված վիճակահանություն անցկացրեց»:

Ուսանողները հպարտությամբ նշում են, որ պրոֆեսորն այնքան գոհ էր խնդրի իրենց առաջարկած լուծումից, որ համալսարանում հատուկ ժողով հրավիրեց՝ ուսանողների գերազանց աշխատանքի մասին զեկուցելու համար:

Նման արտադրանքի առկայությունը բուհերում կհեշտացնի մի շարք խնդիրների լուծումը: Հեղինակների հավաստմամբ, այն շատ ցածր արժեք կունենա, կապահովի լավ տեսային ու ձայնային որակ և կաշխատի անգամ ինտերնետային վատ կապի պայմաններում:

Հեռաղեկավարման հնարավորություններն ավելի ակտիվ շփում կապահովեն վիրտուալ դասախոսի և ուսանողների միջև:

Sargsyan says the software will enhance videoconferencing capabilities.«Հեռաուսուցում իրականացնող դասախոսը կարող է տեսախցիկը շարժելով տեսնել լսարանի տարբեր հատվածները, ինչպես նաև մոտեցնել և հեռացնել տվյալ հատվածի ցանկացած պատկեր», - ասում է Գոհարը: Տեսախցիկի շարժն իրականացվում է մոնիտորին բացված պատուհանի վրա նշված չորս ուղղություններ ցույց տվող սլաքների միջոցով:

Նախագծի կարևոր հատկություններից մեկն այն է, որ ծրագիրը թույլ է տալիս կիրառել այն վատ ինտերնետային կապի պայմաններում:

«Քանի որ Հայաստանի ինտերնետային կապը, ընդհանուր առմամբ, վատ վիճակում է, ներկայումս մենք փորձում ենք այնպես անել, որ արտադրանքն աշխատի նաև վատ կապի պայմաններում», - ասում է Գոհարը՝ ավելացնելով, որ ինտերնետային կապը Հայաստանում գրեթե երեք անգամ ավելի վատն է, քան միջազգային չափանիշներով վատ համարվող կապը:

«Մենք նախագիծը ստեղծել ենք Հայաստանի համար, այդ իսկ պատճառով այն պետք է հասցնենք այնպիսի մակարդակի, որը կբավարարի տեղի պայմանները», - ասում է նա:

Մի շարք երկրներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել այս նոր արտադրանքի նկատմամբ, որը կարող է կիրառվել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլ նաև կառավարական գործակալություններում, միջազգային և հասարակական կազմակերպություններում:

Ուսանողական այս նախագիծը նաև խթան հանդիսացավ Գոհար Սարգսյանի կարիերայի համար, քանի որ «Հայաստանի զարգացման ուղեցույց» ծրագիրը («Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամ) նրան աշխատանք առաջարկեց: Գոհարը պետք է զբաղվի հեռաուսուցման փորձնական ծրագրերով:


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.