Թենիս (ՊԹԱ առաջնություն)
Պրոֆեսիոնալ
թենիսիստների ասոցիացիան ավարտեց իր մրցաշրջանը
հայ թենիսիստների հետևյալ արդյունքերով.
Երևանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանն ավարտեց մրցաշրջանը
85-րդ տեղում՝ վաստակելով 70 միավոր: Սարգսյանը
խաղացել է 19 մրցաշարում (14-ը՝ Ինթերնեշնլ սերիզ
մրցաշարում), այդ թվում՝ Մեծ սաղավարտի բոլոր չորս
մրցաշարերում (Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի
բաց առաջնություն, Ուիմբլդոն, ԱՄՆ բաց առաջնություն):
Հաղթելով 13 խաղում և կրելով 19 պարտություն՝
Սարգսյանը վաստակել է մոտ 200000 դոլար:
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ավարտեց մրցաշրջանը
12-րդ տեղում՝ վաստակելով 355 միավոր: Նա խաղացել
է 18 մրցաշարում և հաղթել է Բազելի (Շվեյցարիա)
և Էստորիլի (Պորտուգալիա) մրցաշարերում: Սակայն
տարվա նրա մեծագույն նվաճումն Ուիմբլդոնի եզրափակիչ
հասնելն էր (որտեղ նա տանուլ տվեց աշխարհի համար
1 թենիսիստ Լեյթոն Հյուիթին):
Նալբանդյանը վաստակել է մոտ 900000 դոլար:
Թենիս (Կին թենիսիստների ասոցիացիա)
Շվեյցարահայ թենիսիստուհի Մարի-Գայանե Միքայելյանն
ավարտեց մրցաշրջանը ԿԹԱ-ի 44-րդ տեղում: Այս տարի
նա առաջին անգամ մասնակցեց Մեծ սաղավարտի բոլոր
չորս մրցաշարերին:
Սամբո (Աշխարհի առաջնություն)
Պանամայի մայրաքաղաք Պանամա Սիթիում դեկտեմբերի
2-ին ավարտված Սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանը ներկայացնող վանաձորցի Արթուր Գրիգորյանը
57 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը:
Մյուս երկու հայ սամբիստները՝ Վանիկ Խոջոյանը
(62 կգ) և Շողիկ Գևորգյանը (48 կգ) պարտվեցին առաջին
փուլում:
|