ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Մնաս բարով, կանաչ Երևան

Իր կյանքի մեծ մասը Գառնիկ Մալոյանն ապրել և աշխատել է Երևանի ամենահին՝ Դալմայի ընդարձակ մրգատու և խաղողի այգիներում, որտեղ աճող խաղողից է առաջին անգամ պատրաստվել Հայաստանի հռչակավոր կոնյակը:

ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյան.

«Այժմ կառավարությունն ասում է, որ կտրելու են մրգատու ծառերն ու խաղողի վազերը, քանի որ այս տարածքով անցնելու են ճանապարհներ և կառուցվելու են շենքեր։ ԽՍՀՄ տարիներին գոնե հոգ էին տանում այգու մասին, արգելվում էր ծառ կտրել։ Հիմա այդ ամենը քանդվում ու վերացվում է»,‐ դժգոհեց նա։

Հայաստանի 1991 թ. անկախությունը ընդունվեց բուռն ոգևորությամբ, սակայն առաջ բերեց հսկայական խնդիրներ, որոնց մեջ նշանակալի տեղ են գրավում բնապահպանական խնդիրները։ Բուսաբանական ընկերության փոխնախագահ Գոհար Օգանեզովան նշեց. «Եթե շարունակենք այս նույն տեմպերով ոչնչացնել մեր կանաչ տարածքները, կարող ենք անապատի վերածել Երևանն ու երկրի մյուս մարզերը»։

Կանաչապատ տարածքների կրճատման վիճակագրական տվյալները բավական խառնաշփոթ և նույնիսկ իրարամարժ են։ ՀՀ բնապահպանության նախարարության 2002 թ. «Ազգային զեկույցը» վկայում է, որ քաղաքի կանաչապատ տարածքի առնվազն 50 %‐ը վերացվել է։

«Ինչպե՞ս է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վերաբերվում Երևանում կանաչ տարածքների վերացմանը» հարցը նախարարին զարմացրեց և նույնիսկ նրա ծիծաղն առաջացրեց։ Դրան զարմանալիորեն հետևեց. «Իհարկե շատ վատ» բազմանշանակ պատասխանը։

Սոցիոէկոլոգիական ընկերակցության ներկայացրած Երևանի կանաչ գոտիների ոչնչացման տվյալները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից։ Ըստ ընկերակցության նախագահ Սրբուհի Հարությունյանի՝ 2004 թ. Երևանի կանաչ գոտիները կազմել են 507 հա։

"Դալմայի" այգի.

էկոլոգների պնդմամբ՝ առողջ բնակչություն ունենալու համար քաղաքի տարածքի 40 %‐ը պետք է կանաչապատ լինի։ Երևանը ժամանակին մոտեցել է այս նշագծին, բայց չի հասել։ Իսկ ըստ Երևանի գլխավոր հատակագծի աշխատանքային խմբի ղեկավար Միքայել Վերմիշևի՝ այժմ այն կազմում է մոտ 25 %, որի 10-15% զբոսայգիներն են:

Երևանի ջրամատակարարման և ոռոգման համակարգերի քայքայումը սկսվել է դեռևս խորհրդային շրջանի վերջին տարիներին` հիմնականում ներդրումների պակասի պատճառով: Սակայն քաղաքի կանաչապատ տարածքների հիմնական ոչնչացումը սկսվեց 1990-ականների սկզբին, երբ հարևան Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով փակվեցին ճանապարհները, ինչն էլ առաջացրեց վառելանյութի լուրջ ճգնաժամ: Ձմռան ամիսներին մինչև 20 աստիճան ցրտի պայմաններում բազմաթիվ երևանցիներ ստիպված էին կտրել հանրային այգիների ծառերը` բնակարանները տաքացնելու համար:

Վերջին տարիներին, շուկայական տնտեսության ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար սկսված խելահեղ մրցավազքի արդյունքում, մեծապես աճեցին կառուցապատման և շինարարության ծավալները: Ձեռնարկատերերը հանրային այգիներում և կանաչապատ տարածքներում կառուցում են ավելի ու ավելի մեծ թվով սրճարաններ: Բազմաթիվ խառնաշփոթ ու հակասական օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև ապօրինի շինությունների կառուցումը թույլատրելու պատասխանատվությունը նախկին իշխանությունների կամ միմյանց վրա բարդող պետական ու քաղաքային մարմինների խուսափողականության պատճառով քաղաքում համամասնորեն աճում են շինությունները և նվազում կանաչ զանգվածները: Սրբուհի Հարությունյանը նշեց, որ օրենքով թույալատրվում է զբոսայգիներում տարածք հատկացնել հանգստի գոտիներ կառուցելու համար, սակայն 1 հեկտար տարածքի վրա պետք է կառուցվի 2-3 սրճարանից ոչ ավելի, մինչդեռ շատ այգիներում դրանց թիվը հասնում է 10-15-ի:

Ըստ Սրբուհի Հարությունյանի՝ «Համակարգը մեծապես կոռումպացված է: Սրճարաններն այնքան շատ են, որ դժվար է հավատալ, թե դրանք բոլորը կարող են բավարար եկամուտ ունենալ: Դրանց մի մասը պարզապես քաղաքական հզոր գործիչների կեղտոտ փողերը լվանալու միջոց են»:

Պաշտոնական մարմիններն ընդունում են, որ իրավիճակը բավական լուրջ է, սակայն պնդում են, որ այն շտկվում է:

Քանի որ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում, այստեղ նոր տնկված ծառերը լուրջ խնամքի կարիք ունեն. պետք է ժամանակին ջրվեն, սաղարթահատվեն և այլն: Սակայն այսօր Երևանի ոռոգման ցանցում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մայրաքաղաքի ոռոգման ջրագծի երկարությունը 510 կմ է: Այն 35-40 տարվա վաղեմություն ունի և այսօր վատթար վիճակում է: Ջրագիծը սկիզբ է առնում Սևանա լճից և, հասկանալի պատճառներով, այժմ ջուրը քիչ է բաց թողնվում: Դրա մեծ մասը տրվում է մարզերին: Ըստ Երևանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի՝ «Մեր տարածաշրջանում 1 հեկտար տարածքի համար անհրաժեշտ է 7000-1000 խորանարդ մետր ջուր, իսկ երաշտի տարիներին՝ մինչև 15000: Այսօր միայն Երևանի ջրային ցանցը վերականգնելու համար պահանջվում է առնվազն 100 մլն դոլար»:

Վարձակալված տարածքի այգեպան Ժորա Աբելյան

Սակայն բնապահպանության մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ մեկ այլ խնդրի ևս: Վերջին տարիներին Հայաստանի բնակիչները ստիպված են եղել մաքառել կյանքի ամենատարրական ու անհրաժեշտ պարագաների` ուտելիքի, հագուստի և այլնի ձեռքբերման համար: Նույնիսկ այժմ, որոշակի դրական տեղաշարժերի պայմաններում, երկրում մեկ անձի տարեկան միջին եկամուտը կազմում է ընդամենը 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ինչպես բազմաթիվ այլ նոր զարգացող երկրներում, նման պայմաններում Հայաստանում ևս բնապահպանական հարցերը երկրորդական են համարվել:

Սակայն աստիճանաբար մարդկանց վերաբերմունքը բնապահպանական հարցերի նկատմամբ փոխվում է: Դեպքեր են եղել, երբ մարդիկ փորձել են պաշտպանել իրենց շրջապատում գտնվող կանաչ գոտիները և իրենց ջանքերի շնորհիվ կարողացել են փոքրիկ հաղթանակներ տոնել: Ավելի ու ավելի ստվարացող հասարակական կազմակերպություններն ստիպում են կառավարությանն արձագանքել իրենց մտահոգող խնդիրներին: Ավելին, միջազգային կազմակերպություններն իրենց հերթին պահանջում են երկրի կառավարությունից առավել մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական հարցերին:

Սակայն ցանկացած դրական տեղաշարժ չափազանց ուշացած է Գառնիկ Մալոյանի համար: Ճակատագրի հեգնանքով, ծեր այգեպանին մտահոգող խնդրի պատասխանատվությունը մասամբ ընկնում է Հայաստանում զարգացման տարբեր, ներառյալ բնապահպանական ծրագրեր իրականացնող ամենախոշոր դոնորի` ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Մալոյանի այգու դիմաց գտնվում են ԱՄՆ-ի նոր դեսպանատան կառուցման համար հատկացված հսկայածավալ տարածքները (ի դեպ, ասենք, որ նոր շենքի կառուցումից հետո այն կլինի ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունն աշխարհում):

«Նրանք կտրում են իմ տնկած ծառերը, որպեսզի ամերիկացիների համար էլեկտրական սյուներ կառուցեն: Ինչպե՞ս եմ ես ապրելու: Ի՞նչ է կատարվում այս երկրում...»:


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.