ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
January 30, 2004 




ê»÷³Ï³ÝáõÃÛ³Ý í»×. µÝ³ÏÇãÝ»ñÁ åݹáõÙ »Ý, áñ ÐÛáõëÇë³ÛÇÝ åáÕáï³ÛÇ Çñ»Ýó µÝ³Ï³ñ³ÝÝ»ñÇ Ñ³Ù³ñ å³ßïáÝ۳ݻñÁ ùÇã »Ý í׳ñáõÙ


γñÇÝ» ´³µ³ëÛ³ÝÝ ³ÛÝ µÝ³ÏÇãÝ»ñÇ ÃíáõÙ ¿, áñáÝù åݹáõÙ »Ý, áñ Çñ»Ýó ùÇã »Ý í׳ñáõÙ

Հունվարի 29-ի հինգշաբթի օրը հարյուրավոր եր»-
íանցիներ էին հավաքվել բողոքելու Հյուսիսային պողոտայի ծրագիրը տնօրինող պաշտոնյաների՝ իրենց կարծիքով անարդար վերաբերմունքի դեմ: Քաղաքի բարեկարգման այս ծրագիրը, որը կապելու է Հանրապետության հրապարակը Օպերայի հրապարակի հետ առաջնակարգ գրասենյակներով, ռեստորաններով և բնակելի շենքերով կառուցապատված հետիոտն պողոտայով, ստիպել է շատ բնակիչների տեղափոխվել: ՈՒ թեև սեփականության համար բնակիչներին փոխհատուցում է առաջարկվում, նրանք գանգատվում են, որ առաջարկված գումարները հաճախ չեն բավականացնում նույնիսկ համեմատելի չափերի նոր բնակարան գնելու:

Պուշկին, Տերյան, Աբովյան և Լալայանց փողոցների բնակիչներն ասում են, որ սատարում են Հյուսիսային պողոտայի ծրագրին և գիտակցում են դրա արժեքը, սակայն.

«Ես ինչպե՞ս պիտի տուն առնեմ այդ գումարով», բղավում է Լալայանց փողոցի բնակչուհի Ազգուհի Մուրադյանը. նրա 29 քմ տարածքով տան համար քաղաքապետարանն առաջարկել է 8 հազար դոլար:

«Դրանով Երևանի արվարձանում նույնիսկ 1-սենյականոց չես գնի», պնդում է Մուրադյանը:
ê³ ³Ûëûñí³ ÐÛáõëÇë³ÛÇÝ åáÕáï³ÛÇ ÙÇ Ù³ëÝ ¿

Ըստ M&M անշարժ գույքի գործակալության տվյալների գները Երևանի կենտրոնում վերջին երկու տարում աճել են 100-150 տոկոսով. 1-սենյականոց բնակարանը կենտրոնում արժե 25-40 հազար դոլար, Կոմիտասում՝ 14-23 հազար դոլար, իսկ Նորքի զանգվածում և մյուս արվարձաններում՝ 7-13 հազար դոլար:

Մուրադյանը և մյուս բնակիչներն ասում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում ոչ միայն ծրագիրն իրականացնող պաշտոնատարները, այլև դատարանները, որոնք քննում են բնակիչների ներկայացրած հայցերը և նրանց ստորագրել են տալիս անարդար պայմանագրերը:

Ըստ անշարժ գույքի օտարման մասին օրենքի քաղաքապետարանն իրավունք ունի գնելու բնակչի բնակարանը, եթե դա դիտվում է որպես հատուկ դեպք, որը բավարարում է օրենքի պահանջներին:

«Մեզ համար պարզ չէ, թե որքանով կարող է Հյուսիսային պողոտայի շինարարությունը որակվել հատուկ դեպք, - գանգատվում է բնակիչ Մուրադ Ավետիսյանը: - Եթե դա այդպես է, ապա ինչու՞ պետք է մենք 10 տոկոս հարկ վճարենք պետությանը, եթե մեր տները քանդում են հանուն քաղաքի»:

Բնակիչները պնդում են, որ պետք է ընդունվի հատուկ Հյուսիսային պողոտային վերաբերող նոր օրենք, կամ էլ բնակարանի փոխհատուցման համար հատկացված գումարը պետք է ազատվի հարկումից:

Երևանցիները ողջունում էին Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Նրանք ակնկալում են, որ այն նոր ու թարմ տեսք կտա քաղաքին: Իրականում այդ գաղափարը առաջ է քաշել քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 80 տարի առաջ մայրաքաղաքի կառուցապատման ընդհանուր պլանի շրջանակներում:
ÆëÏ ³ÛëåÇëÇ ï»ëù ³ÛÝ å»ïù ¿ áõݻݳ 2007 Ãí³Ï³ÝÇÝ

Սակայն ծրագիրն իրականացնելու համար պետք է քանդել մոտ 500 տուն: Դրանց մեծ մասը վատ վիճակում են, և հնարավոր է, որ որոշ բնակիչներ կարողանան ավելի հարմարավետ բնակարաններ գտնել, սակայն միայն եթե նրանք համաձայն են գնել ավելի փոքր բնակարաններ քաղաքի կենտրոնից դուրս:

Բնակիչներին առաջարկում են 250-400 դոլար մեկ քառակուսի մետրի համար, որը հետո վաճառվում է 24 մետր լայնությամբ պողոտայում գրասենյակներ կամ բնակելի շենքեր կառուցողներին քառակուսի մետրը 1000 դոլարով: Առևտրական չափաբաժինները վաճառվել են աճուրդով, և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հավաստմամբ մնացել է միայն մեկ չափաբաժին 2100 քմ տարածքով: Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը յուրաքանչյուր քառակուսի մետրի վաճառքից 250-400 դոլար շահույթ կստանա:

Կառուցապատվող տարածքի բնակիչները պնդում են, որ իրենց բնակարանների համար արվող առաջարկները հիմնվում են հնացած տվյալների վրա: 2002 թվականին շինարարությունն սկսվելուց մի քանի ամիս անց անշարժ գույքի գները, որոնք տարիներ շարունակ կայուն էին, կտրուկ աճեցին: Եթե երկու տարի առաջ քաղաքի կենտրոնում կարելի էր 30000 դոլարով 3-սենյականոց բնակարան գնել, ապա այսօր այդ գումարով կարելի է գնել միայն 2-սենյականոց բնակարան:

Սակայն պաշտոնյաներն ասում են, որ անշարժ գույքի գների աճման պատճառը Հյուսիսային պողոտայի շինարարությունը չէ: Նրանց հավաստմամբ գներն արտացոլում են ընդհանուր տնտեսական բարելավումը հանրապետությունում:

Այդուհանդերձ բնակիչները, ինչպես նկարչուհի Սոնա Բանոյանը, այն կարծիքին են, որ իրենք չափազանց շատ բան են տալիս չափազանց ցածր գնով: Սոնան ապրում է Լալայանց փողոցի վրա, և նրան առաջարկում են 60000 դոլար նրա 400 քմ տարածքով սեփականության համար, որը ներառում է երկու տուն, արվեստանոց, բակ և գինու մառան: Նա ասում է, որ 200 հազար դոլարից պակաս գումարով չի համաձայնի տեղափոխվել:

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ամուսինս ու ես փայփայել ենք մեր տունը, - ասում է Բանոյանը, - շատ ջանք ենք թափել, որ այսօրվա տեսքն ստանա: Իսկ այն գումարով, որ առաջարկում են, ես կարո՞ղ եմ նույն չափի սեփականություն գնել բոլոր այն հարմարություններով, որ այսօր ունենք»:

Բանոյանը վրդովված է քաղաքապետարանի պաշտոնյաներից, սակայն մեղադրում է նաև լրատվամիջոցներին բնակիչներին ագահ ներկայացնելու համար:

«Լրագրողները ցույց են տալիս որևէ կիսաքանդ տուն, աղբ ու ասում են, որ մարդիկ առասպելական գումարներ են պահանջում դրա համար: Ինչու՞ ոչ մեկը չի եկել իմ տուն, որպեսզի ցույց տա, որ այն հարմարավետ ու ժամանակակից է», ասում է Բանոյանը:

Ազգային ժողովի անդամ Վլադիմիր Բադալյանը, որը կապող օղակ է դարձել Հյուսիսային պողոտայի բնակիչների և կառավարության միջև, ասում է, որ բնակիչները փորձում են պաշտպանել սեփական շահերը:

«Հյուսիսային պողոտան այլևս նախագիծ չէ, այն դարձել է իրականություն, - ասում է Բադալյանը: - Բնակիչները պահանջում են սառեցնել ծրագիրը մինչև կառավարությունը վերանայի գները: Սակայն կառավարությունը նույնպես պայմանագրային պարտավորություններ ունի գործարարների հանդեպ, և ըստ այդ պայմանագրերի շինարարությունը պետք է ավարտվի 2007 թվականին: Ես համաձայն եմ, որ որոշ սխալներ են թույլ տրվել ծրագիրն սկսվելուց առաջ, բայց այժմ մենք ամեն ինչ անում ենք բնակիչների կարիքները բավարարելու համար»:

Բնակիչների հավաստմամբ նրանց, ովքեր հրաժարվում են վերցնել գումարը և ազատել բնակարանը, սպառնում է և՛ իրենց ունեցվածքի, և՛ գումարի կորուստը, քանի որ դատարանը քաղաքային իշխանությունների կողմն է:

Ոմանք նաև պնդում են, որ եղել են դեպքեր, երբ տեղափոխվել չցանկացող բնակիչներին վտարել են՝ ֆիզիկական վնասվածքներ հասցնելով նրանց:

Հյուսիսային պողոտայի ծրագիրն իրականացնող պաշտոնյաները հրաժարվեցին մեկնաբանել «ԱրմենիաՆաուի» հարցերը վերոհիշյալ մեղադրանքների կապակցությամբ: Նրանք նաև հրաժարվեցին շինարարության ներկա վիճակի մասին որևէ տեղեկություն տալուց:

Բոլորովին այլ խնդրի առաջ է կանգնել Պուշկին փողոցի բնակիչ հաշմանդամ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Նրա բնակարանն առաջին հարկում է, և նա կարող է դուրս գալ փողոց առանց օգնության: Այժմ ընտանիքին առաջարկում են 10 հազար դոլար: Հովհաննիսյանն ասում է, որ ինքը փող չի ուզում, ուզում է այնպիսի տուն, որտեղից կարողանա առանց որևէ մեկի օգնության ներս ու դուրս անել: Իսկ կենտրոնում բնակարաններն առաջին հարկում զգալիորեն ավելի թանկ են, քան ավելի բարձր հարկերում, քանի որ հարմար են գրասենյակների համար: Այնպես որ Հովհաննիսյանն իրեն առաջարկվող գումարով չի կարող բնակարան գնել առաջին հարկում:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

In Honor

Wednesday was Army Day, marking the 12th anniversary of Republic of Armenia's forces. President Robert Kocharyan and government dignitaries visited a Yerevan military cemetary to pay respects.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.