ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
January 30, 2004 




²é³Ýó ¹åñáóÇ. ãù³íáñáõÃÛáõÝÁ ÷³ÏáõÙ ¿ ϳñÇù³íáñ ÁÝï³ÝùÇÝ»ñÇ »ñ»Ë³Ý»ñÇ ÏñÃáõÃÛ³Ý ×³Ý³å³ñÑÁ



æ»ñÙáõÃÛ³Ý ÑÇÙÝ³Ï³Ý ³ÕµÛáõñÁ í»ñÙ³ÏÝ»ñÝ »Ý

17-ամյա Էդգարը և նրա 20-ամյա քույրը՝ Լալան, մինչև չորրորդ դասարան են դպրոց հաճախել։ Կրթությունը նրանց համար շքեղություն է։ Ինչպես շքեղություն է դարձել ջեռուցվող բնակարանը. տաքությունը նրանց համար երազանք է։

¾ջմիածÝÇ Աթարբեկյան փողոցի ավերակ հանրակացարանի կիսախարխուլ սենյակում ապաստան գտած այս ընտանիքը տոկոսի զոհերից է (90-ական թվերին շատերը առևտրի համար տոկոսով փող էին պարտք առնում, «տակ տալիս» և պարտքը մարելու համար բնակարանը վաճառում ու հայտնվում փողոցում)։

Նրանց հայրը մահացել է 1990 թվին։ Եվ մայրը` Նարինեն, անհաջող բիզնեսի հետևանքով կորցնելով ամեն ինչ` բնակարան ու փաստաթղթեր, տանիք է գտել այս հանրակացարանում, որտեղ դեռևս մի երկու թշվառ ընտանիք է մնացել։ Ամբողջ ընտանիքը անկողնուց դուրս չի գալիս. ցրտից միակ պաշտպանությունը վերմակն է։

Լալան, որը վերջերս է բաժանվել ամուսնուց, երեք ամսից ծննդաբերելու է: «Չգիտեմ՝ կհաջողվի՞, թե՞ չէ. էնքան եմ մրսել-հիվանդացել», ասում է հիվանդությունից դեմքը կարմրած Լալան։ Նա տան միակ կերակրողն է, որ ամառները աման է լվանում սրճարաններում (եղբոր ոտքը հաշմված է, իսկ մայրը տրոմբոզ ունի)։ Ձմռանը աշխատանք չկա, և սովը սկսում է նրանց տանջել։ Նրանք միայն մի բանի մասին են մտածում` ինչպես հաց ճարեն, որ սովից չմեռնեն։

¾çÙdzÍÝáõÙ սա միակ ընտանիքը չէ, որի երեխաները դպրոց չեն հաճախել, և որի միակ խնդիրն է դարձել սովը հաղթահարելը։

Ըստ Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության անցյալ տարի դպրոց չի հաճախել 77332 երեխա՝ դպրոցահասակ բնակչության 13 տոկոսը։

Քաղաքապետարանի կրթության միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Սուսաննա Հարությունյանը դպրոց չհաճախող 120 երեխա է հայտնաբերել։ Այս թիվը շատ ավելին է պաշտոնական տվյալից. ըստ Արմավիրի մարզի կրթության բաժնի ամբողջ մարզում դպրոց չի հաճախում ընդամենը 30 երեխա։ ¾çÙdzÍÇÝÁմարզի համայնքներից միայն մեկն է։
гñáõÃÛáõÝÛ³ÝÝ Çñ íñ³ ¿ í»ñóñ»É Ýñ³Ýó û·ÝáõÃÛ³Ý Ñ³ñóÁ

Քաղաքապետարանի կրթության բաժնին են ենթարկվում քաղաքի մանկապարտեզները։ Դպրոցները նրա ոլորտը չեն, դրանք ենթարկվում են մարզպետարանին։ Սակայն Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է զբաղվել դպրոց չհաճախող երեխաների հարցերով։

«Ամռանը մեր տանը հյուրընկալվել էին Պետրոզավոդսկի մանկատան երկու տղաներ, - պատմում է նա: - Թեյ խմելիս մեկը հարցրեց` կարելի է մի գդալ ավել շաքարավազ գցեմ։ Ես զարմացա` ինչու է նման հարց տալիս։ Այս տղաները առիթ դարձան, որ ուշադրություն դարձնեմ աղքատ երեխաներին։ Եկեղեցու դիմաց մուրացկան երեխաներ են հավաքվում, հետաքրքրվեցի նրանցով, պարզվեց` ոչ մեկը դպրոց չի հաճախում»։

Հարությունյանը հեռուստատեսությամբ անցյալ տարվա հուլիսին հայտարարություն է տալիս, որ բոլոր այն ծնողները, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում, դիմեն իր բաժին։ Այդպես դիմում են 120 երեխաների ծնողներ: Միայն 18 երեխայի է հաջողվում օգնել դպրոց հաճախելու։ Հավանական է, որ էլի կան դպրոց չհաճախող երեխաներ, որոնց ծնողները կա՛մ հայտարարությունը չեն լսել, կա՛մ չեն դիմել քաղաքապետարան։

«Ընդամենը կոշիկ չունենալու պատճառով երեխան դպրոց չի գնում։ Նաև դպրոցում ձեռ են առնում աղքատ երեխաներին։ Սովետական ժամանակներում, եթե մի երեխա դպրոց չգնար, լուրը նախարարին էր հասնում», ասում է Հարությունյանը, որ 20 տարի պատմություն է դասավանդել դպրոցում։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում և ասում է, որ եթե հիմա պատանի լիներ, կրթություն չէր կարող ստանալ, քանի որ մեծացել է աղքատ ընտանիքում։

13-ամյա Սերոժ Ղարսլյանը երկու տարի դպրոց չի հաճախել հագուստ չունենալու պատճառով. կոշիկ չուներ, իսկ շալվարը կարճացած ցնցոտի էր. «Ամոթ էր, էդ շալվարով գնայի էրեխեքի դե՞մը, կոշիկս էլ պատռված էր, հագնել չէր լինում»։
ºñ»ù Ñá·áõó ϳ½Ùí³Í ÁÝï³ÝÇùÁ ·áÛ³ï¢áõÙ ¿ ȳɳÛÇ Å³Ù³Ý³Ï³íáñ ³ß˳ï³Ýùáí

Հայրը 2 տարի է չի երևում, մինչ այդ բանտում է եղել։ Մայրը` Բուրաստանը, աշխատանք չունի։ Տատը` Ելենան, լսել է, որ քաղաքապետարանում հետաքրքրվում են դպրոց չհաճախող երեխաներով, ու դիմել է։ Հարությունյանը վեց հազար դրամ է տվել, որ երեխայի համար հագուստ գնեն ու դպրոց ուղարկեն։ Աշնանը Սերոժը գնացել է մտավոր թերզարգացածների դպրոց (ինքը մտավոր որևէ խնդիր չունի), սակայն ասում է, որ երեխաները իրեն ծաղրել են մոր հագած կարճ շրջազգեստի համար, ու ինքը էլի ամոթից դպրոց չի հաճախում. «ՈՒրիշ դպրոց լինի, կգնամ, էստեղ ծաղրում են ինձ»։

Կեսօրից անց ընտանիքը դեռևս ոչինչ չի կերել, նախորդ օրը խաշած կաղամբով են սնվել: «Հիմա պարտքով հաց եմ վերցրել, որ էրեխեն գոնե սոված չմնա։ Քաղաքապետարանում ճիշտ ա, օգնեցին, Սուսաննան լավ կին ա, փող տվեց, որ շոր առնենք, բայց էլի ուսումից հետ ընկավ։ Էս էրեխեն կուշտ փորով հաց չի կերել, սաղ օրը սոված ա մնում, ես ինչ անեմ, չգիտեմ, էլ դպրո՞ց ա մտքներիս գալիս», ասում է Ելենան, որ քաղաքապետարանի օգնությամբ 15 օր է արդեն ընդունվել է մի հիմնարկ որպես հավաքարար, սակայն դեռևս փող չի ստացել։

Սուսաննա Հարությունյանը ասում է, որ հնարավոր չէ երեխաների կրթության հարցը միայն սեփական նախաձեռնությամբ լուծել, անհրաժեշտ է կոորդինացված աշխատանք, որը կարող է իրականացնել միայն որևէ հասարակական կազմակերպություն։ Նա դիմել է բազմաթիվ կազմակերպությունների, սակայն ոչ մեկը չի հետաքրքրվել այս երեխաներով: Միայն մի անգամ հագուստով օգնել են «Վորլդ վիժեն» կազմակերպությունը և Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմը, ինչի շնորհիվ միայն մի քանի երեխաներ են սկսել դպրոց հաճախել:

«Մի ծանոթի օգնությամբ մի երեխայի դպրոց ուղարկելով հարցը չի լուծվում, - ասում է Հարությունյանը: - Ամոթ է, որ հոգևոր կենտրոնում այդ երեխաներով ոչ ոք չի հետաքրքրվում։ Եկեղեցին նույնպես անտարբեր է։ Իսկ եթե ուզում ես, որ դպրոց չհաճախող երեխաների համար որևէ հասարակական ծրագիր բացվի, ծանոթ է պետք։ Այս երկրում նույնիսկ բարեգործությունը ծանոթով է»։


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

In Honor

Wednesday was Army Day, marking the 12th anniversary of Republic of Armenia's forces. President Robert Kocharyan and government dignitaries visited a Yerevan military cemetary to pay respects.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.