ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
January 30, 2004 




ºñ³Åßï³Ï³Ý ·áѳñÝ»ñ. »ñ·ãáõÑÇ ùáõÛñ»ñÝ ³ñųݳÝáõÙ »Ý µ³ñÓñ ·Ý³Ñ³ïÙ³Ý, û¢ ³é³Ýó ÑáÝáñ³ñÇ



ºñ·ãáõÑÇ ùáõÛñ»ñÁ

«Ծայրե ի ծայր հնչուն ոսկի և ադամանդ են, գերագույն ստեղծագործություն, նրանց երգը` մեղրածոր, ամեն մի շունչն ու շարժումը` աստվածային մի արարում»:

Այսպես է արտահայտում իր հիացմունքը երգչուհիներ Անուշ և Ինգա Արշակյանների նկատմամբ ամերիկահայ արվեստագետ Պետրոս Ալահայդոյանը: Նա միակը չէ, որ ցնցված է քույրերի տաղանդով: Նրանց ամեն մի ելույթ ընդունվում է ծափերի տարափով, նրանց երկրպագուներն արտահայտում են իրենց գնահատումը նվերներով ու հիացական խոսքերով:

Երիտասարդ երգչուհիները (Անուշը 24 տարեկան է, իսկ Ինգան` 22) համեստությամբ ընդունում են կոմիտասյան մաքրամաքուր երաժշտության ու հայկական մելամաղձոտ շարականների իրենց կատարումների նման գնահատականը:

Նրանց կատարումներն ունկնդրելիս կարծես հայտնվում ես անկշռելիության մեջ. իրար միաձուլված թավ ու նուրբ ձայները օդի մեջ գալարվելով փարվում են մարմնիդ՝ համակելով քեզ մաքրությամբ ու լուռ հրճվանքով:

Ինգան ու Անուշը սկսել են երգել դեռ մանկուց, սակայն մասնագիտություն ընտրելիս գերադասել են ջութակն ու դաշնամուրը:

«Երգել շատ էինք սիրում, ամեն անգամ խոհանոցում գործ անելիս երկձայն իմպրովիզացիաներ էինք հորինում ու մոռացության մեջ ընկնում: Հետո մայրիկի հորդորներից ուշքի էինք գալիս ու շարունակում ափսեները լվանալ», պատմում է Անուշը:

Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ այն, ինչ խոհանոցում իրենց հաճույք էր պատճառում կամ բարեկամական հավաքույթներին հիացական խոսքերի էր արժանանում, հետագայում կարող է իրենց տանել մեծ բեմ ու արժանանալ ճանաչված երաժիշտների բարձր գնահատականին:

«Ես հիացած ու ապշած էի, երբ այս համատարած ցածրաճաշակության ժամանակաշրջանում լսեցի Անուշի և Ինգայի կատարումները: Այնքան նրբորեն ու ճիշտ էին Կոմիտաս երգում, իսկ շարականներ կատարելիս կարծես իսկական սրբեր լինեին», ասում է կոմպոզիտոր Էդíարդ Միրզոյանը:

Բարեկամական շրջանից դուրս քույրերին առաջին անգամ նկատեցին 1999 թվականին, երբ նրանց հայտնագործեց հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանը:

«Շուշանը մեզ ասաց, որ անպայման պետք է գնալ Երգի պետական թատրոն, որը երգիչների կայացման ու ինքնահաստատման շատ կարևոր դպրոց է», ասում է Ինգան:

Հետևելով Շուշան Պետրոսյանի խորհրդին` Անուշն ու Ինգան 2000 թվականին ընդունվեցին Երգի պետական թատրոն, որտեղ և 2002 թվականին կայացավ նրանց առաջին համերգը:

«Երգի պետական թատրոնի դահլիճը բավական անհարմար է, քանի որ ինչպես էլ կանգնես, հետևում հանդիսատես է մնում, - պատմում են քույրերը, - և համերգային փորձերից մեկի ժամանակ հարցրեցինք թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանին, թե ինչ անենք, որ հանդիսատեսի հանդեպ մեջքով չլինենք»:

Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ եք այդքան համոզված, որ դահլիճն այդքան լիքն է լինելու»:

Նրանց մայիսյան մենահամերգի ընթացքում դահլիճում ազատ տեղ չկար: Երաժշտական բարդ նրբերանգներով լեցուն հնչյունները ողողել էին թատրոնի դահլիճը: Մարդիկ, որոնք երբևէ չէին եղել այդ թատրոնում, եկել էին ունկնդրելու դեռևս անհայտ քույրերի անզուգական կատարումները:

Առաջին համերգին հաջորդեցին ելույթներ Թեհրանում ու Լոս Անջելեսում: 2002 թվականին Անուշը և Ինգան թողարկեցին իրենց առաջին սկավառակը` «Մենք ենք այս սարերը»: Սկավառակը, որը պարունակում էր 11 երգ, հաջողություն ունեցավ և արագ սպառվեց Հայաստանում ու արտասահմանում: Իրենց աշխատանքի համար աղջիկներն ստացան սկավառակի մեկ օրինակ:

Երբ աղջիկները հարցրին պրոդյուսերին, թե երբ են ստանալու հոնորարը, նա պատասխանեց, որ վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է «Փյունիկ» հաշմանդամների միությանը:

Քույրերն ասում են, որ միայն ուրախ կլինեին իրենց արվեստով օգնելու հաշմանդամներին, սակայն այդ բարեգործությունը խիստ կասկածելի էր թվում, քանի որ դրա մասին ոչ իրենք գիտեին, ոչ էլ «Փյունիկը»: Այս տխուր նոտայի վրա էլ ավարտվեց նրանց համագործակցությունը Երգի պետական թատրոնի հետ:

Թատրոնից հեռանալուց հետո Ինգան ու Անուշը մենահամերգ չեն ունեցել: Նրանք հովանավոր են փնտրում համերգային ծախսերը հոգալու համար:

«Ինգան ու Անուշը նուրբ էակներ են, և նրանց համար չափազանց դժվար կլինի ճանապարհ հարթել մի բնագավառում, որտեղ հաշվի չեն առնում ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական օրենքները: Սակայն իրենց անսպառ տաղանդով նրանք իրենց մնայուն տեղը կգրավեն հայ արվեստի երկնակամարում», ասում է երաժշտագետ Մարինե Միրզոյանը:

Ինչևէ, քույրերը ելույթների պակաս չեն ունենում, նրանք ցանկալի մասնակիցներ են պետական ընդունելությունների ժամանակ: Նրանց կատարումներով հիացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դիրիժոր Յուրի Բաշմետը, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Նրանք նաև հրավեր են ստացել մասնակցելու Փարիզում մայիսին կայանալիք Շառլ Ազնավուրի 80-ամյա հոբելյանի տոնակատարությանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

In Honor

Wednesday was Army Day, marking the 12th anniversary of Republic of Armenia's forces. President Robert Kocharyan and government dignitaries visited a Yerevan military cemetary to pay respects.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.