ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Թենիս (Ավստրալիայի բաց առաջնություն)



Ավստրալիայի բաց առաջնությանը նախորդած մրցաշարում, որն անցավ անցյալ շաբաթ Սիդնեյում, արգենտինահայը հաղթեց ամերիկահային

Մելբուռնում մեկնարկած Ավտրալիայի բաց առաջնությանը (Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը նոր մրցաշրջանում) մասնակցում էին հինգ հայազգի թենիսիստներ:

Տղամարդկանց մենախաղերում պայքարը շարունակում են երկուսը. 4-րդ համարի տակ ցանված Անդրե Ագասին (ԱՄՆ) 6-0, 6-3, 6-3 հաշվով պարտության մատնեց Թոմաս Էնկվիստին (Շվեդիա) և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: 8-րդ համարի տակ ցանված Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) կփորձի նույնն անել վաղը, երբ մրցի ՈՒեյն Ֆերեյրայի հետ:

Մրցաշարի առաջին փուլը հաղթահարեց նաև հայազգի երրորդ թենիսիստը՝ Սարգիս Սարգսյանը (չցանված, Հայաստան), որը 6-2, 6-3, 6-1 հաշվով պարտության մատնեց Յոնաս Բյորկմանին (Շվեդիա): Սակայն երկրորդ փուլում նա զիջեց Թոդ Ռեյդին Ավստրալիայից՝ 3-6, 4-6, 6-4, 7-6 (6), 4-6: Սարգսյանը վաստակեց 28 հազար դոլար և 7 հաշվարկային միավոր: Տղամարդկանց զուգախաղերում Սարգսյանը գերմանացի Կարստեն Բրաաշի հետ ուրբաթ օրը դուրս եկավ երրորդ փուլ:

Առաջին փուլում Ագասին հաղթել է Թոդ Լարքհամին (Ավստրալիա)՝ 6-1, 6-3, 6-4, իսկ Նալբանդյանը՝ Ռիկարդո Մելոյին (Բրազիլիա)՝ 6-2, 6-1, 6-4:

Երկրորդ փուլում Ագասին առավելության է հասել չեխ Թոմաս Բերդիխի նկատմամբ (6-0, 6-2, 6-4), իսկ Նալբանդյանը՝ գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ (6-1, 6-0, 6-3):

Կանանց մրցավեճում չցանված Մարի-Գայանե Միքայելյանը (Շվեյցարիա) առաջին փուլում զիջեց չցանված ֆրանսուհի Տատյանա Գոլովինին (0-6, 1-4, հանձնվեց):

Բուլղարիան ներկայացնող Մագդալենա Մալեևան (որի մայրը հայուհի է) երկրորդ փուլում տանուլ տվեց հունգարուհի Պետրա Մանդուլային՝ 7-6 (6), 2-6, 3-6: Մալեևան իսպանուհի Կոնչիտա Մարտինեսի հետ դեռ շարունակում է պայքարը կանանց զուգախաղերի երրորդ փուլում:


Ֆուտբոլ (ԱՊՀ գավաթ)

Հայաստանի 2003 թ. ֆուտբոլի առաջնության հաղթող «Փյունիկը» կորցրեց պայքարը շարունակելու հնարավորությունները հունվարի 17-ին Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ գավաթի խաղարկությունում, որին մասնակցում են նախկին բոլոր 15 խորհրդային հանրապետությունների առաջնությունների հաղթողները և Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները:

«Փյունիկը» տանուլ է տվել առաջին երկու խաղերը «Ֆլորային» (Էստոնիա) և Կիևի «Դինամոյին» (ՈՒկրաինա): Վերջին տուրում «Փյունիկը» հաղթել է Թուրքմենստանի «Նիսային»:

C խմբի եզրափակիչ աղյուսակ



²ÏáõÙµ
ʳÕ
Ð
à
ä
Ø
 ¸ÇݳÙá (àôÏñ³Çݳ)
3
2
1
0
6-1
7
 üÉáñ³ (¾ëïáÝdz)
3
2
0
1
3-4
6
 öÛáõÝÇÏ (г۳ëï³Ý)
3
0
1
2
2-5
1
 ÜÇë³ (ÂáõñùÙ»Ýëï³Ý)
3
1
0
2
2-3
3

According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.