ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Միացյալ ուժերով. տարածաշրջանի կազմակերպությունները հանդիպում են քաղաքացիական հասարակության ոլորտում համագործակցելու նպատակով


Շուրջ 50 կազմակերպություններ էին ներկայացված սոցիալական բարեկեցության հարցերի քննարկումներում

Անցյալ շաբաթ Երևանում անցկացվեց Սևծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպ-
ությունների ֆորում, որն ուղղված էր քաղաքացիական հասարակության ամրապնդմանը նախկին Խորհրդային Միության հանրապետություններում:

Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի (ՍԲՄԽ) և «Առաքելություն Հայաստանե հասարակական կազմակերպության (ՀԿ) կազմակերպած ֆորումին մասնակցում էին Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրները ներկայացնող շուրջ 50 կազմակերպություններ:

«Առաքելություն Հայաստանե ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի հավաստմամբ ֆորումը հնարավորություն տվեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հավաքվելու և միավորելու ուժերը հանուն տարածաշրջանում սոցիալական բարեկեցության:

ՍԲՄԽ անդամ երկրների մեծ մասը նախկին խորհրդային հանրապետություններն են (Ռուսաստան, ՈՒկրաինա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), որոնք սոցիալ-տնտեսական պայմանների տեսանկյունից գտնվում են նույնատիպ իրավիճակում:

«Նախկին պատկերացումներն այն մասին, որ պետությունը պետք է միայնակ հոգա մարդկանց հոգսերը, այսօր տեղի են տվել այն բանի հստակ գիտակցմանը, որ մարդկային զարգացման ապահովումը պահանջում է քաղաքացիական հասարակության՝ անհատների և կազմակերպությունների ակտիվ ներգրավվածություն և համագործակցությունե, ասաց ՍԲՄԽ նախագահ Սուլվե Աշեմը:

Երևանյան ֆորումն անցնում էր «Չքավորության հաղթահարում և կայուն զարգացում տարածաշրջանումե նշանաբանով: Մասնակիցներն իրենց քննարկումներում ուշադրություն էին հրավիրում այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են զարգացումը, գործազրկությունը, տարեցների և փախստականների հիմնախնդիրները:

«Ներկայացված սոցիալական խնդիրները պետք է լուծում ստանան, - ասաց Կիրակոսյանը: - Տնտեսական զարգացում առանց սոցիալական զարգացման չի կարող լինել: Եթե տնտեսությունում անընդհատ աճում է լինում, ուրեմն դա ինքնանպատակ տնտեսական աճում էե:

ՍԲՄԽ-ն ունի անդամներ 70 երկրներում, որտեղ իր նպատակներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և ՍԾՏՀ-ի հետ:

«Հայաստանում սա մեր առաջին ծրագիրն է, - ասաց Աշեմը: -Կուսումնասիրենք և կպարզենք, թե տարածաշրջանում որ հիմնախնդիրներն են հրատապ լուծումներ պահանջում, այնուհետև կսկսենք նյութական միջոցներ հայթայթել այդ աշխատանքների համարե:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2022. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.