ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Չարագուշակ կանխատեսում. սեյսմոլոգի հայտարարությունը առաջ է բերում տագնապ և քննադատություն


Ալվարո Անտոնյանը հավաստում է, որ երկրաշարժի կանխատեսման կապակցությամբ խուճապի մատնվելու կարիք չկա

Անցյալ ամիս Իրանի Բամ քաղաքը կործանած և շուրջ 35 հազար մարդկային կյանքեր խլած ուժեղ երկրաշարժը առաջ է բերել հայ սեյսմոլոգների իրարամերժ մեկնաբանություններ:

Անցյալ շաբաթ հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ընկերակցության նախագահ Սերգեյ Բալասանյանը հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը առաջիկա 12 ամիսների ընթացքում կհանգեցնի սեյսմիկ ակտիվության բարձրացմանն ամբողջ տարածաշրջանում, ներառյալ՝ Հայաստանը:

«Առկա են տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության աճման նոր ալիքի ակնհայտ նախանշաններըե, հայտարարել է Բալասանյանը:

Այս հայտարարությունն արժանացել է սեյսմոլոգիայի ազգային վարչության (ՍԱՎ) մասնագետների քննադատությանը, որոնք այն անվանել են «չմտածվածե՝ հայտարարելով, որ «աշխարհում չկան սարքեր կամ մասնագետներ երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսման համարե:

«Ես հարգում եմ իմ գործընկեր Բալասանյանին և նրա կարծիքը, բայց նման հայտարարություններ անելիս պետք է շատ զգույշ լինել բնակչության մեջ խուճապ չստեղծելու համար, մանավանդ որ լրագրողները նման կարգի լուրերն անմիջապես սենսացիա են դարձնումե, ասաց ՍԱՎ-ի պետ Ալվարո Անտոնյանը:

Երբ հունվարի 16-ին Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գրանցվեց Ռիխտերի սանդղակով 3-4 բալանոց երկրաշարժ, որոշ լրատվամիջոցներ այդ փաստը մեկնաբանեցին որպես Բալասանյանի կանխատեսման անհերքելի ապացույց:

Բալասանյանի տեսակետը չկիսող մասնագետները պնդում են, որ նրա հայտարարությունը հիմնված է մի ենթադրության վրա, որը պատահաբար զուգադիպել է Հայաստանում գրանցված ցնցումներին:

«Անցյալ տարի ամբողջ Հայաստանում գրանցվել են շուրջ 30 նման երկրաշարժեր, - ասում է Անտոնյանը, - և դա նորմալ երևույթ է՝ հաշվի առնելով, որ Հայկական լեռնաշխարհը գտնվում է շատ բարձր սեյսմիկական ակտիվություն ունեցող գոտում: Իսկ Հայաստանից մոտ 1700 կմ հարավ գտնվող Բամը չափազանց հեռու է այդ գոտու վրա ազդելու համար: Երկրաշարժը մի այնպիսի աղետ է, որը, ցավոք, հիմնականում անկանախատեսելի է, այլապես ոչ մի երկիր չէր տուժի դրանիցե:

Հայաստանի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչները նույնպես կասկածի տակ են դնում Բալասանյանի կանխատեսումը:

«Բալասանյանն առաջնակարգ մասնագետ է, որն ըստ էության ստեղծել է Հայաստանի սեյսմիկ ծառայությունը: Նա եղել է ՍԱՎ-ի ղեկավարը և հրաժարական է տվել այդ պաշտոնից անցյալ տարի: Սակայն նրա վերջին հայտարարություններն անհիմն են և ուղղված են լրատվամիջոցների ուշադրությունը գրավելունե, ասում է «Արտակարգ ալիքե լրատվական կենտրոնի ղեկավար գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:

«Մեր կազմակերպությունը չի կարող նվազեցնել երկրաշարժի վտանգը, բայց կարող է նվազեցնել դրա աղետալի հետևանքները, և մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ ուղղությամբե, ասում է նա:

ՍԱՎ-ի սեյսմոլոգները պնդում են, որ իրենց ծառայությունն ի վիճակի է գրանցելու սեյսմիկ ակտիվության փոփոխությունները, սակայն իրենք չեն կարող կանխատեսել, թե երբ, որտեղ և ինչ ուժգնության երկրաշարժ կարող է լինել: Երկրաշարժի բոլոր նախանշանների առկայութան դեպքում իրենք արտակարգ իրավիճակ կհայտարարեն:

«ՍԱՎ-ը լավ կազմակերպված մարմին է Հայաստանով մեկ տեղակայված 150 դիտակայանների մոտ 750 աշխատակիցներով: Մենք կարող ենք ստուգել 40-ից ավելի տարբեր գեոֆիզիկական և այլ պարամետրներ: Մեր սարքավորումները թույլ են տալիս գրանցելու անգամ ամենաթույլ ցնցումները աշխարհի բոլոր անկյուններում, և ամեն առավոտ մենք զեկույցներ ենք ստանում մեր կայաններից սեյսմիկ ակտիվության մասին: Բայց մենք չենք կարող ասել, թե կոնկրետ երբ, որտեղ և ինչ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունենալուե, ասում է Անտոնյանը:

Նա ավելացնում է, որ այսօրվա դրությամբ միակ փաստը, որին համամիտ են աշխարհի բոլոր սեյսմոլոգները, այն է, որ ուժեղ երկրաշարժերը կարող են կրկնվել նույն վայրում հետագա 35-40 տարվա ընթացքում:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2022. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.