ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Դեբյուտ. 2 միլիոն դոլարանոց «դիմահարդարումից» հետո Օպերան կրկին բացում է իր դռները



Վերաբացված օպերային թատրոնի հանդիսականները վերջին 10 ձմեռվա ընթացքում առաջին անգամ կարող էին նստել դահլիճում առանց վերարկուների

Հունվարի 17-ին մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո կրկին բացվեցին Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դռները:

Հարյուրավոր մարդիկ հետաքրքրությամբ ու կարոտով ուսումնասիրում էին վերանորոգված շենքը, հիանում սյուների նոր մարմարե սալիկներով, քննադատում, որ հատակը լաքապատված չէ, ու զարմանքով նայում փայլփլող սպիտակ ջահին, որը նախկինում այնքան փոշոտ ու կեղտոտ էր, որ մոխրագույն էր թվում:

Գործում էր անգամ հանդերձարանը: Ստանիսլավսկին ասել է. «Թատրոնը սկսվում է հանդերձարանիցե, սակայն 10 տարուց ավելի Հայաստանում ոչ մի համերգասրահ կամ թատրոն չէր սկսվում հանդերձարանից: Իսկ վերաբացված օպերային թատրոնի առաջին հյուրերը վայելեցին առանց վերարկուի նստելու հաճույքը:

Թատրոնի հսկայական շենքը նորոգելու համար «Լինսիե հիմնադրամը տրամադրել էր 2 մլն դոլար, որի շնորհիվ հիմնովին վերականգնվել են շենքի տանիքը, հետնաբեմը, սանհանգույցը, տեղադրվել են հակահրդեհային և օդորակման համակարգեր, կառուցվել է առանձին կաթսայատուն, ամբողջովին փոխվել են լուսաձայնային սարքավորումները, կոսմետիկական հարդարման են ենթարկվել համերգադահլիճներն ու վարչական սենյակները, իսկ դերասանների հանդերձարաններն ու հարդասենյակները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:

Սակայն նման նշանակալի բարեփոխումների հետ թատրոնը կրել է նաև որոշ վնասներ: Ինչպես նշեց Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, նորոգման ընթացքում Չարբախի պահեստներ տեղափոխված բեմական բոլոր դեկորները վնասվել են.

«Արդեն 2 ամիս է թատրոնի աշխատակիցները փորձում են «ուշքի բերելե դրանք, որոշ բեմադրությունների համար ստիպված ենք նոր դեկորներ պատրաստել, ինչը կապված է հսկայական ծախսերի հետե:

Վնասվել են նաև պարկերի մեջ խցկած զգեստները. մի մասը ցեցն է կերել, իսկ մնացածը պարզապես մաշվածությունից քրքրվել է:

Օպերային թատրոնի նոր սարքավորումները նոր խնդիրներ են առաջ բերել. մասնավորապես՝ հին սարքավորումներին սովորած տեխնիկները դժվարությամբ են գլուխ հանում համակարգչային ծրագրավորմամբ լուսաձայնային սարքավորումներից:
Նորոգված թատրոնը սկսեց իր թատերաշրջանը ՙՏրավիատա՚ օպերայով

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հավաստմամբ իրենց հաջողվել է աշխատեցնել ջեռուցման նոր համակարգը միայն 15 օրվա անհաջող փորձերից հետո: «ժամանակակից տեխնիկան մեզ վրա մի քիչ ծանր է նստում, բայց ավելի լավ է նորի վրա չարչարվես, քան հնիե, ասում է Գրիգորյանը:

Բարեբախտաբար դժվարությունները զուտ տեխնիկական են, իսկ ստեղծագործական առումով օպերայի 200 հոգանոց անձնակազմը նոր շենքում նոր եռանդով է սկսել աշխատել, որի վառ ապացույցն էր թատերաշրջանի առաջին բեմադրությունը՝ Վերդիի «Տրավիատանե:

Չնայած Գրիգորյանը բազմիցս հայտարարել էր, որ թատերաշրջանը կբացվի Արամ Խաչատրյանի «Գայանեե բալետի նոր բեմադրությամբ, թատրոնին չհաջողվեց անել դա: Հանդիսատեսը դեռ պետք է սպասի «Գայանեինե, մինչև վերականգնվեն բալետի համար 35 տարի առաջ Մինաս Ավետիսյանի ստեղծած դեկորացիաները: Գեղամ Գրիգորյանը հույս ունի, որ «Գայանենե կբեմադրվի մարտին:

Օպերային թատրոնը նախատեսում է հունիսին թատրոնի խաղացանկի 15 ներկայացումներին ավելացնել ևս երկուսը՝ Յուֆերովի «Իոլանտաե և Ռախմանինովի «Ալեկոե օպերաները:

Վարչակազմը հույս ունի, որ ձմռան ամիսներին թատրոնը կաշխատի, քանի որ նոր կաթսայատունը հնարավորություն է տալիս ջեռուցելու ամբողջ շենքը:

Սակայն ամեն ինչ չէ, որ անվճար է «Լինսիե հիմնադրամի ծրագրի նման. տոմսերի գները կտրուկ թանկացել են՝ 500-1000 դրամից հասնելով 1000-3000 դրամի:

Տնօրեն Հովհաննիսյանի հաշվարկներով ծախսերը փակելու համար 1 տոմսը պետք է արժենար 4000 դրամ (մոտ 7 դոլար): Բայց օպերան չի դիմի այդ քայլին, քանի որ հանդիսատեսն արդեն իսկ նեղվում է տոմսերի ներկա գներից:

«Բոլորովին ցանկալի չէ բեմ դուրս գալ կիսադատարկ դահլիճի առաջե, ասում է Հովհաննիսյանը: Սակայն, չնայած դրան թատերաշրջանի առաջին ներկայացման ժամանակ, տոմսերի նոր գներով, դահլիճը լեփ-լեցուն էր, կանգնելու տեղ չկար անգամ աստիճանների վրա:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.