ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




ՙՓյունիկը՚ ուղ¢որվում է Մոսկվա ԱՊՀ գավաթի խաղարկությանը



ՙՓյունիկը՚ կպայքարի գավաթի համար Մոսկվայում

Հունվարի 17-ին բոլոր 15 նախկին խորհրդային հանրապետություն-
ների ֆուտբոլի առաջնությունների հաղթողները, ինչպես նաև Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները կմեկնարկեն Մոսկվայում անցկացվող ԱՊՀ գավաթի խաղարկությանը: Սա գավաթի 11-րդ խաղարկությունն է:

Հայաստանը ներկայացնում է 2003 թվականի Հայաստանի առաջնության հաղթող «Փյունիկե ակումբը:

Մրցաշարը բաղկացած է չորս փուլից՝ խմբային փուլ, քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որը կկայանա հունվարի 25-ին «Օլիմպիյսկիե մարզադահլիճում:

Մասնակիցները բաժանված են չորս խմբի: «Փյունիկըե ընդգրկված է C խմբում Կիևի «Դինամոյիե, էստոնական «Ֆլորայիե և թուրքմենական «Նիսայիե հետ:

Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ, որը կկայանա հունվարի 21-ին:

Խմբային փուլ.

հունվարի 17՝ «Ֆլորաե - «Փյունիկե

հունվարի 18՝ «Փյունիկե - «Դինամոե

հունվարի 20՝ «Փյունիկե - «Նիսաե:


Թենիս (ՊԹԱ)

Նոր տարվա հետ սկվեց նաև պրոֆեսիոնալ թենիսիստների նոր մրցաշրջանը: Հունվարի 5-ին ՊԹԱ-ի 5 մրցաշարեր մեկնարկեցին Ավստրալիայում, Հնդկաստանում և Կատարում:

ՊԹԱ-ի մրցաշարում Հայաստանը ներկայացնող միակ թենիսիստը՝ Սարգիս Սարգսյանը, սովորականի պես իր ելույթներն սկսեց Կատարի Դոհա քաղաքում անցկացվող «Էքսոնմոբիլե միջազգային մրցաշարով:

Հանդես գալով կոշտ մակերեսի վրա՝ Սարգսյանը (չցանված) դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով չցանված ֆրանսիացի Գրեգորի Կարազին (3-6, 6-0, 6-3) և չցանված ռուսաստանցի Միխայիլ Յուժնիին (3-6, 6-3, 6-2): Սակայն 7-րդ համարի տակ ցանված բրիտանացի Թիմ Հենմանը հեշտությամբ հաղթանակի հասավ Սարգսյանի նկատմամբ՝ 6-3, 6-1: Սարգսյանը վաստակեց 29 հազար դոլար և ՊԹԱ-ի 12միավոր:

Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) և Անդրե Ագասին (ԱՄՆ) առայժ ելույթ չեն ունեցել: Ամենայն հավանականությամբ շատ այլ թենիսիստների նման նրանք պատրաստվում են Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկի՝ Ավստրալիայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է երկուշաբթի օրը Մելբուռնում:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.