ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




Մուտքն արգելված է. հայ սպաներին թույլ չտվեցին մեկնել Բաքու մասնակցելու ՆԱՏՕ-ի կոնֆերանսին


Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը, չնայած գործադրած ջանքերին, այս շաբաթ այդպես էլ չհաջողվեց ժամանել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու մասնակցելու 2004 թ. սեպտեմբերին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք 2004ե զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին:

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում հրավիրվել էին մասնակցելու սեպտեմբերին Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների նախապատրաստական ծրագրերին: 2002-ին «Համատեղ լավագույն ջանքե զորավարժությունները տեղի են ունեցել Վրաստանում, իսկ 2003-ին՝ Հայաստանում: Ադրբեջանը չի մասնակցել Հայաստանում կայացած ծրագրին: Հակառակ դրան հայկական կողմը հայտարարել է, որ մտադիր է պատվիրակություն ուղարկել Բաքու:

Ըստ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տվյալների Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ՀՀ զինված ուժերի երեք սպաների, որոնք փորձում էին մեկնել Բաքու մասնակցելու այս շաբաթ կայանալիք նախապատրաստական հանդիպմանը:

Հունվարի 12-ին հայ սպաները որոշել են մեկնել Բաքու առանց վիզաների և այդ մասին տեղեկացրել են կազմակերպիչներին: Սակայն մինչև օդանավի ժամանելը «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությանե ակտիվիստները փակել են Բաքվի «Բինաե օդակայանի բոլոր ելքերն ու մուտքերը և հայտարարել են, որ գերի կվերցնեն հայ զինվորականներին:

«Մենք հայերի հետ կարող ենք հանդիպել Ղարաբաղում, բայց ոչ երբեք Բաքվում, - հայտարարել են ակցիայի կազմակերպիչները: - ՆԱՏՕ-ն Ադրբեջանի տերը չէե:

«Գտնում ենք, որ Ադրբեջանի այս պահվածքը անընդունելի է ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների համար և վստահ ենք, որ նրանք հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին ու կշարունակեն պարտադրել Ադրբեջանին, որ նա անի ամեն ինչ, որ հայկական կողմը մասնակցի պլանավորման կոնֆերանսինե, ասված է ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիևը կոչ էր արել ըմբռնումով մոտենալ հայկական պատվիրակության այցին՝ ասելով, որ ցանկացած միջադեպ կարող է վնաս հասցնել ՆԱՏՕ - Ադրբեջան հարաբերություններին:

Խոչընդոտներից խուսափելու համար հայ սպաները փորձել են Բաքու մեկնել Ստամբուլով, սակայն Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցները թույլ չեն տվել նրանց Ստամբուլում օդանավ նստել:

Հունվարի 14-ին գնդապետ Մուրադ Իսախանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել է լրագրողներին, որ հայկական պատվիրակությունը դիմել է մուտքի վիզաների համար՝ հետևելով ՆԱՏՕ-ի ցուցումներին (բիշքեկյան համաձայնագրով ԱՊՀ երկրների միջև գործում է ոչ վիզային ռեժիմ):

«Մենք արել ենք այն քայլերը, որոնք մեզ թելադրվել են ՆԱՏՕ-ի կողմից, քանի որ նրանք են կազմակերպիչները: Հակառակ խոստումներին, փաստորեն, ՆԱՏՕ-ին չի հաջողվել Ադրբեջանին պարտադրել ընդունելու հայ սպաներինե, ասել է Օսկանյանը:

Գուլիևն արձագանքել է դրան՝ հայտարարելով, թե ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն է խախտում ՆԱՏՕ-ի այս ծրագիրը, մասնավորապես, տարածքային ամբողջականության և հարևան երկրների սահմանները հարգելու սկզբունքները:

«Թուրանե լրատվական գործակալությունը ներկայացնում է արտգործնախարարի հայտարարությունը.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների բացակայությունը չի խանգարում Հայաստանին մեկնելու Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժություններին, և համագործակցության շահերից ելնելով, ոչ մի խոչընդոտ չի ստեղծվել հայ զինվորականների համար: Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստ էր ընդունելու Հայաստանի պատվիրակությանը, որի այդպես էլ Բաքու չժամանելու պատճառների համար Ադրբեջանը պատասխանատվություն չի կրումե:

Ադրբեջանի իշխանությունների՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի հիմնարար սկզբունքներին հակասող քայլերը դատապարտել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, սակայն ավելացրել է.

«Կարծում եմ՝ այստեղ խնդիրը մերը չէ, ոչ էլ՝ Ադրբեջանինը, որովհետև այդ միջոցառումը ոչ թե ադրբեջանական կողմն էր կազմակերպում, այլ՝ ՆԱՏՕ-նե:

Երևանում Հունաստանի դեսպանությունը, որը ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դեսպանությունն է, հայտարարել է, որ սատարում է սեպտեմբերին զորավարժություններին մասնակցելու Հայաստանի ծրագրերին:

«Հունաստանի դեսպանատունը, որը նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատունն է, անօրինական է համարում Ադրբեջանի գործողությունները և ամեն ինչ կանի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի կողմից խոչնդոտելու խնդրին լուծում տալու համարե, ասել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.