ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




Եվրախորհրդի խոսքը. Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևը հիմնականում դրական է, բացի «գրավյալ տարածքների» մասին կետից


Տիգրան Թորոսյանը ԱԺ այն անդամներից է, որոնց մտահոգում է Ղարաբաղը ՙգրավյալ տարածք՚ համարելը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկած բանաձևն ընդգրկում է Ղարաբաղին վերաբերող մի
ձևակերպում, որն առաջ է բերել Ազգային ժողովի որոշ անդամների մտահոգությունը:

28 կետից բաղկացած բանաձևի ենթակետերից մեկում ասված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մյուս գրավյալ տարածքների ուղղությամբ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվելե:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բանաձևն այդ ձևով չդրվի քվեարկությանե, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Այս բանաձևը ներկայացվել է խորհրդարանական վեհաժողովի հունվարի 7-ին Փարիզում կայացած նիստում և քվեարկության է դրվելու Եվրախորհրդի հունվարի 26-30-ը կայանալիք նստաշրջանում:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստերին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը մտավախություն ունի, որ «գրավյալ տարածքներե արտահայտությունը կարող է բարդություններ առաջ բերել և խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող և արդեն 10-րդ տարին
թևակոխած խաղաղ բանակցություններին:

Հայաստանի պատվիրակությունը մտադիր է ՀՀ արտգործնախարարության հետ միասին մինչև նստաշրջանի սկսվելը արագ և լուրջ աշխատանքներ տանել, որ հստակեցվեն ԼՂՀ խնդրի կարգավորման նկատմամբ մոտեցումները:

«Պիտի աշխատենք կանխել դա (այդ անընդունելի ձևակերպումը), թեև դա վերջնական ձևակերպումը չէ, որովհետև դեռ չի հաստատվել վեհաժողովի կողմիցե, նշեց Ռուստամյանը:

Ընդունված բանաձևի մյուս կետերը գոհացնում են Հայաստանի պատվիրակությանը, որը գլխավորում էին Ռուստամյանը և ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

Բանաձևը մասնավորապես լրացուցիչ 18 ամիս է տալիս Հայաստանին՝ երկարաձգելով Եվրախորհրդին անդամակցելու համար պահանջվող սահմանադրական փոփոխությունների ընդունման վերջնաժամկետը մինչև 2005 թվականի հունիս:

Եվրախորհուրդը պահանջում է անմիջապես ազատ արձակել կրոնական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող 20 Եհովայի վկաների և մինչև հունվարի վերջը գրանցել այդ կրոնական կազմակերպությունը:

(Ըստ Թորոսյանի այլընտրանքային զինծառայության մասին նոր օրենքը կլուծի զորակոչի հետ կապված խնդիրը, իսկ «Եհովայի վկաներե կազմակերպությունը կգրանցվի, երբ իր կանոնադրությունը համապատասխանեցնի Հայաստանի օրենսդրությանը):

Անցյալ տարվա նախագահական և խորհրդարանական ընտրությունների խախտումների կապակցությամբ բանաձևը պահանջում է, որ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն մինչև այս տարվա ավարտը:

Անդրադառնալով լրատվամիջոցներին վերաբերող հատվածին՝ Թորոսյանը հայտնեց, որ հանձնաժողովը «ափսոսանք է հայտնել, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը լիակատար ազատություն ունի արտոնագիր շնորհելու հարցում, և, մասնավորապես, նշվել է «Ա1+ե-ի դեպքըե:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքերով բանաձևում նշված է նաև, որ ի գիտություն է ընդունվում Ազգային ժողովում արդեն ընդունված փոփոխությունը, որով այսուհետև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում նոր նշանակման հարցը երկրի նախագահը կլուծի մրցութային կարգով:

«Նրանք հուսով են, որ այս օրենքների ընդունմամբ խնդիրը ի վերջո կլուծվիե, ասել է Թորոսյանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.