ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




ՙԿապույտ կրակը թանկանում է. բնական գազի գինը բարձրանում է մարտին



Մոտ 186 հազար տներում վերականգնվել է գազի մատակարարումը

Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը հավանություն տվեց բնական գազի սակագնի 8 դրամով թանկացմանը:

«Հայռուսգազարդե հայ-ռուսական մենաշնորհային համատեղ ընկերության առաջարկով մարտի 1-ից գազի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 51 դրամից (մոտ 9 սենթ) կհասնի 59 դրամի (մոտ 10 սենթ):

Ամսական 10000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողների համար սակագինը չի բարձրանա: Հենց այս հանգամանքն է, որ չգոհացրեց գազային ընկերությանը, քանի որ հանրապետությունում բնական գազի մատակարարման ծառայության վերականգնման աշխատանքները դանդաղ են ընթանում:

Ըստ «Հայռուսգազարդիե տնօրեն Կարեն Կարապետյանի ընկերությունը նոր տարին սկսել է 10 միլիարդ դրամ (մոտ 17,5 միլիոն դոլար) վնասով: Նրա հավաստմամբ անհատ բաժանորդները սպառում են գազի մոտ 20 տոկոսը, սակայն գնի աննշան բարձրացումը հնարավորություն կտա շարունակելու գազամատակարարման վերականգնման աշխատանքներն ամբողջ Հայաստանում:
Կպահանջվի առնվազն ¢ս չորս տարի գազի մատակարարման խորհրդային տարիների մակարդակին հասնելու համար

Ներկայումս բնական գազից օգտվում են շուրջ 186 հազար բաժանորդներ: Ընկերությունը հույս ունի մինչև 2008 թվականը հասնելու Հայաստանի խորհրդային տարիների գազամատակարարման մակարդակին, երբ համակարգից օգտվում էին 484 հազար բաժանորդներ:

Անցյալ տարի ընկերությունը Հայաստան է ներկրել 1,2 միլիարդ խմ գազ, ինչը 82 միլիոնով ավելի է նախորդ տարվանից:

«Հայռուսգազարդիե պաշտոնյաները հավաստիացնում են, որ սակագները կարող են նվազել, եթե Հայաստանում տարեկան սպառվի առնվազն 1,6 միլիարդ խմ գազ:

Մինչ ընկերությունը սակագնի թանկացումը համարում է աննշան, կապույտ կրակից օգտվող սպառողները հաշվարկել են, որ նոր սակագներով ձմռան ընթացքում իրենք պետք է մոտ 2-3 հազար դրամ (4-5 դոլար) ավելի վճարեն:

Երևանում 3 սենյականոց բնակարան ունեցող Սեդա Առաքելյանն ասում է, որ իրենց 5 հոգիանոց ընտանիքը ցուրտ եղանակներին օգտագործում է մոտ 200 խմ գազ, որի համար վճարում է մոտ 10 հազար դրամ (մոտ 18 դոլար):
Բնական գազն ավելի էժան է, քան վառելափայտը կամ էլեկտրականությունը

«Բնական գազը հեշտացնում է մեր կյանքը, քանի որ այժմ բնական գազով մենք կարող ենք եփել, լողանալ և ջեռուցել տունը: Ես համաձայն եմ, որ գնի փոփոխությունն այնքան էլ մեծ չէ, բայց կառավարությունը պետք է հաշվի առնի, որ այն 2-3 հազար դրամը, որ պետք է լրացուցիչ վճարել այս տարի, կազդի շատ ընտանիքների վրա, այդ թվում՝ և մեր, հատկապես ձմռանըե, ասում է Առաքելյանը:

Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ իրենք արդեն բազմաթիվ զանգեր են ստացել գալիք թանկացումից մտահոգված քաղաքացիներից:

Սպառողների շահերը պաշտպանող միությունը դիմել է հանձնաժողովին՝ խնդրելով գների թանկացումը չտարածել սոցիալապես անապահով ընտանիքների վրա:

Գների բարձրացման մասին խոսակցությունները սկսվել էին հոկտեմբերին, սակայն խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հերքեց դրանք որպես ասեկոսեներ: Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիան ուժեղ հակազդեցություն ցույց կտա որևէ թանկացման:

Սակայն գազի թանկացմանը ոչ ոք չընդդիմացավ, քանի որ ուշադրության կենտրոնն այժմ ջուրն է, որը կարող է թանկանալ 200 տոկոսով:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.