ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 9 , 2004 




Նաղդալյանի գործը. վերաքննիչ դատարանը շարունակում է ցուցմունքների լսումը


Արմեն Սարգսյանը (կենտրոնում) հույս ունի, որ նոյեմբերին ընդունված դատավճիռը կբեկանվի

Վերջին ամսվա ընթացքում վերաքննիչ դատարանը նոր ցուցմունքներ է լսել Հանրային հեռուստա-
ընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի կապակցությամբ:

Անցյալ նոյեմբերին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Արմեն Սարգսյանին (սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Արամ Սարգսյանի կրտսեր եղբորը) 2002-ի դեկտեմբերի 28-ին կատարված հայտնի լրագրողի սպանությունը պատվիրելու մեջ և նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Սարգսյանը մեկն է այն 13 ամբաստանյալներից, որոնց դատարանը մեղավոր է ճանաչել սպանության հետ առնչվող տարբեր հանցագործություններում: Նրանցից հինգը, ներառյալ Սարգսյանը, բողոքարկել են իրենց վերաբերող դատավճիռները:

Հայաստանյան ընդդիմությունը համարում է, որ Սարգսյանին լրագրողի սպանության մեջ մեղադրելը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով՝ փաստարկելով, թե Սարգսյանի ձերբակալության մասին հայտարարվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող գիշերը (ընտրություններում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ տարավ Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ):

Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը բողոքարկել է դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը մերժել է իր միջնորդությունը միմյանց հակասող եզրակացություններ տված փորձագետին և հիվանդանոցի բժիշկներին դատարան հրավիրելու մասին: Գրիգորյանը պահանջել է բեկանել ընդունված դատավճիռը:

Մյուս չորս ամբաստանյալները դիմել են վերաքննիչ դատարան՝ խնդրելով ավելի մեղմ պատիժ սահմանել:

Վերաքննիչ դատարանին տված իր ցուցմունքներում Ջոն Հարությունյանը, որը խոստովանել է սպանությունը կատարելու իր մեղքը, հայտնել է, որ Նաղդալյանի սպանության պատվերն ինքը ստացել է 2002 թ. նոյեմբերին: Մեղադրող կողմը պնդում է, որ Սարգսյանը պատվերը տվել է 2002 թ. դեկտեմբերի 15-ին:

Ջոն Հարությունյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին մեղադրողների պահանջին ի պատասխան ամբաստանյալն ընդվզել է. «Ես այդ ցուցմունքները չեմ ուզում լսել, ես դրանցից հրաժարվել եմ, դրանք ես չեմ գրելե:

Առաջին ատյանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման դատապարտված Ֆելիքս Առուստամյանը նոր ցուցմունք է տվել այն մասին, որ Նաղդալյանին հետևելիս ինքը նկատել է երկու մեքենա, որոնք նույնպես ակնհայտորեն հետևելիս են եղել նրան:

Առուստամյանն ասում է, որ իրեն թվացել է, թե դրանք Նաղդալյանի թիկնապահներն են, բայց երբ նկատել է, որ այդ մեքենաները Նաղդալյանի տան բակ չեն մտնում, հասկացել է, որ դրանք հետևում են Նաղդալյանին: Նա ասում է, որ ավելի վաղ տված իր ցուցմունքներում չի նշել «Նիվաե և «Վոլգաե ավտոմեքենաները, որովհետև չի նկատել մեքենաներում նստած մարդկանց դեմքերը:

Նախաքննության ընթացքում նման ցուցմունք է տվել նաև Տիգրան Նաղդալյանի այրին՝ Դիանա Նաղդալյանը, որը նշել է, որ իրեն և ամուսնուն որոշ ժամանակ հետևել են: Նա նկարագրել է մի մարդու, որին մի քանի անգամ տեսել է իրենց շքամուտքում: Նա նաև նկարագրել է իր կարծիքով իր ամուսնուն հետևող մեքենաները, սակայն նախաքննական մարմինն այս ուղղությամբ քննություն չի կատարել:

Սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Գեղամ Շահբազյանը, որը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, վերաքննիչ դատարանում հայտարարել է, թե սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանը չէ:

Մեղադրողների և դատավորների բազմաթիվ հարցերին ի պատասխան Շահբազյանը պնդել է. «Ամբողջ ճշմարտությունը վերհիշել եմ ու պատմել եմ այստեղ: Ինչպես դեպքը եղել է, ինչպես իսկությունը եղել է, այդպես էլ պատմել եմ այստեղե:

Շահբազյանը դատարանին փոխանցել է նաև Սարգսյանի ազգական «Ապերե մականունով Հովհաննես Հարությունյանի խոսքերը (Հարությունյանը մեղադրվում է Նաղդալյանի սպանության համար կատարողներ վարձելու մեջ):

Ըստ Շահբազյանի Հովհաննես Հարությունյանը նույնպես հերքել է Սարգսյանի մասնակցությունն այս գործին:

«Արմենի անունը հանկարծ չտաս, - ըստ Շահբազյանի ասել է Հովհաննես Հարությունյանը: - Ես եմ, իմ մորաքրոջ տղայի վրեժն եմ լուծելե (Հարությունյանը Վազգեն Սարգսյանի ազգականն է):

Տիգրան Նաղդալյանի քրոջ՝ Կարինե Նաղդալյանի կարծիքով Շահբազյանը վախենում է. «Ով կողքին նստած է, ում նայում է ու վախենում է, նրա օգտին էլ խոսում էե:

Նաղդալյանի ընտանիքը հիասթափված է առաջին ատյանի դատարանի կայացրած վճռից: Նրանց կարծիքով պատիժները չափազանց մեղմ են:

Դեկտեմբերի 29-ին վերաքննիչ դատարանում Արմեն Սարգսյանը կրկին հերքել է, թե ինքն է պատվիրել Նաղդալյանի սպանությունը: Սակայն նա ընդունել է, որ սպանությունը կատարողների մասին իմացել է, բայց չի հայտնել, քանի որ չի վստահել իրավապահ մարմիններին:

Արմեն Սարգսյանը նամակով դիմել է մի շարք քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի խմբակցությունների՝ ակնկալելով նրանց ուշադրությունը վերաքննիչ դատարանում գործի քննության նկատմամբ:

«Դատական նիստում ձեր ներկայացուցչի ներկայությունը, կարծում եմ, կնպաստի գործի մասին օբյեկտիվ, պատշաճ ու լրիվ տեղեկատվություն ստանալուն և արդարադատության ներկա վիճակի մասին կարծիք կազմելունե, նամակում գրել է Սարգսյանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Amber Square?

All dressed up for the holidays, Republic Square has never looked so rosey (well not since it was "Lenin Square" anyway). In addition to its giant holiday tree, this year all government buildings were lit, casting a soft glow in the moist Yerevan nights.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.