ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 9 , 2004 




Նոր ղեկավարություն հյուսիսում. Հայաստանի արձագանքը Վրաստանի իշխանափոխությանը


Վարդերի հեղափոխության առաջնորդն այժմ Վրաստանի առաջնորդն է

Նոյեմբերի թավշյա հեղափոխությունը Վրաստանում պսակվեց հունվարի 4-ի ընտրություններով, երբ Միխայիլ Սահակաշվիլին մեծ առավելությամբ հաղթանակի հասավ՝ հավաքելով ձայների 96 տոկոսը և դառնալով Հայաստանից հյուսիս ընկած հարևան երկրի նախագահը:

Իր առաջին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ 36-ամյա Սահակաշվիլին խոստացավ ապահովել երկրի զարգացումն ու բարգավաճումը՝ հանրապետությունը դուրս հանելով այն վիճակից, որում այն հայտնվել էր նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և նրա ընտանիքի պատճառով:

Հայաստանը ողջունեց Վրաստանի ընտրությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձով.

«Ես վստահ եմ, որ ավանդական բարեկամական հարաբերությունները մեր ժողովուրդների և երկրների միջև ավելի կամրապնդվեն և կզարգանան փոխադարձ վստահության և համագործակցության ոգովե:

Մինչ Սահակաշվիլին երդում է տալիս և շնորհավորական ուղերձներ է ընդունում, հայ և միջազգային վերլուծաբաններն իրենց մեկնաբանություններն են անում Վրաստանում կայացած ընտրությունների մասին և գնահատում են Սահակաշվիլուն՝ որպես քաղաքական գործչի:

Հայաստանի ազգային անվտանգության կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը Սահակաշվիլուն բնութագրում է որպես «բավականին էմոցիոնալ և արմատական քաղաքական գործչիե:

«Դեռ վաղ է որևէ կոնկրետ գնահատական տալ, - ասում է Իսագուլյանը: - Սահակաշվիլին ժառանգել է մի երկիր քայքայված տնտեսությամբ և բարդ արտաքին ու ներքին քաղաքականությամբ, ներառյալ երկրի ազգային փոքրամասնությունների էթնիկական պրոբլեմներըե:

Սահակաշվիլին սովորել է ՈՒկրաինայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում (իրավաբանություն), ապա աշխատանքի է անցել Նյու Յորքի իրավաբանական գործակալություններից մեկում:

2000 թվականին Սահակաշվիլին նշանակվել է Վրաստանի արդարադատության նախարար և հրաժարական է տվել մեկ տարի հետո: Նա դուրս է եկել նախագահամետ «Վրաստանի քաղաքացիների միությունե կուսակցությունից և հիմնադրել է Միացյալ ազգային շարժումը, որը հաղթանակ տարավ նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Սահակաշվիլին ղեկավարում էր այսպես կոչված «վարդերի հեղափոխությունըե, որը տապալեց Շևարդնաձեին, երբ Սահակաշվիլին իր հետևորդների հետ ներխուժեց Վրաստանի խորհրդարան Շևարդնաձեի ելույթի պահին:

Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ դրանով Վրաստանը բեկում առաջ բերեց ամբողջ կովկասյան տարածաշրջանում՝ ցուցադրելով ժողովրդավարության հաղթանակը իշխանության տապալման միջոցով:

«Նախընտրական իրավիճակը բոլոր երեք երկրներում (նաև Հայաստանում և Ադրբեջանում) միանման էր. կար իշխանամետ թեկնածու և ուժեղ ընդդիմություն: Սակայն միայն Վրաստանում հաջողվեց պարտության մատնել ավտորիտար վարչակարգըե, ասում է Սաֆարյանը:

«Կան մի քանի բացատրություններ, թե ինչու դա տեղի ունեցավ Վրաստանում: Ընդդիմությունն այնտեղ ավելի կարգապահ չէր, քան Հայաստանում, բայց այն փաստը, որ Սահակաշվիլուն սատարում էր
արևմուտքը, շատ կարևոր էրե:

Լրատվության կովկասյան ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ Սահակաշվիլու հաղթանակը մեծապես պայմանավորված է վրացիների խանդավառությամբ, որոնք քվեարկեցին ոչ թե հօգուտ Սահակաշվիլու, այլ ավելի շուտ ընդդեմ նախկին վարչակարգի:

«Հայաստանում նույն իրավիճակն էր 1991 թվականին, երբ հայերը քվեարկեցին հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այդպիսով ցույց տալով իրենց պատրաստակամությունը ազատվելու նախկին վարչակարգից: Եվ Սահակաշվիլին էլ իր նախընտրական պլատֆորմը ուղղել էր Շևարդնաձեի դեմ: Ես կարծում եմ, որ Սահակաշվիլու ստացած քվեների 96 տոկոսը ժողովրդավարական ընտրությունների ցուցանիշ չէ: Իրականում մարդիկ պարզապես այլընտրանք չունեին: Ես կարծում եմ, որ ոչ մի զարգացած երկրում ընտրողների 96 տոկոսը չէր տա իր քվեները մի թեկնածուի, որին լավ չի ճանաչումե:

Իսկանդարյանի կարծիքով Սահակաշվիլուն նախագահ դարձրած 96 տոկոսը նաև պայմանավորված է Վրաստանի ընտրական օրենսդրությամբ, որը մշակել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Այդ ընտրական օրենսդրությամբ ընտրական հանձնաժողովը նշանակվում է նախագահի և ընդդիմության կողմից, իսկ Վրաստանի ընտրություններում դա նույն ուժն էր:

Նախկին նախագահ Շևարդնաձեն, նշելով Սահակաշվիլու փորձի պակասը, միաժամանակ հայտնել է, որ ինքը պատրաստ է օգնելու Վրաստանի նոր նախագահին իր խորհուրդներով: Նա ասել է, որ ինքը քվեարկել է Սահակաշվիլու օգտին, որին գնահատում է որպես հմուտ և նախաձեռնող գործչի:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Amber Square?

All dressed up for the holidays, Republic Square has never looked so rosey (well not since it was "Lenin Square" anyway). In addition to its giant holiday tree, this year all government buildings were lit, casting a soft glow in the moist Yerevan nights.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.