ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 9 , 2004 




Հավաքույթներին տեղ չկա. նարկոլոգիական կենտրոնի դժվար տոները



Տոների օրերին կենտրոնում ուրախանալու քիչ առիթ կա

Արդեն երկրորդ տարին է, ինչ Զաքար Արշակյանն աշխատում է
Երևանի նարկոլոգիական կենտրոնում իբրև հսկիչ-դռնապահ` վերահսկելով ալկոհոլի չարաշահման
հետևանքով այստեղ հայտնված հիվանդներին:

Մինչ ամբողջ Հայաստանում թունդ խմիչքները լրացուցիչ լիցք են հաղորդում դեկտեմբերի վերջից սկիզբ առած տոնախմբությունների շարանին, որը ձգվում է մինչև հունվարի 13-ը, Զաքարն իր տոներն անց է կացնում երկու տասնյակ հիվանդների հետ, որոնց արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չափազանց բարձր է:

«Սա երկրորդ Ամանորն է, որ դիմավորում եմ աշխատավայրում, - ասում է Զաքարը, - այսպիսի օրերը շատ լարված են անցնում, քանի որ հիվանդներից շատերը գիտակցում են, որ տոն է, բոլորը խմում են, և իրենց մոտ խմելու պահանջմունքը կրկնապատկվում է, իսկ մեզ մոտ նույնիսկ տոներին դա արգելված էե:

Ըստ կենտրոնի բժիշկների խրոնիկական ալկոհոլիկների համար ամենավտանգավոր շրջանը տոներն են, երբ արդեն իսկ բուժում անցած մարդիկ սկսում են խմել և կարճ ժամանակ անց կրկին հայտնվում են հիվանդանոցում:

«Հետտոնական օրերին մեր հիվանդների քանակը կրկնապատկվում է, - ասում է կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Մկրտիչ Խաչատրյանը, - ունենում ենք նույնիսկ պսիխոզով հիվանդներե:

Ըստ Խաչատրյանի խորհրդային տարիներին այս պրոբլեմն այլ կերպ էր լուծվում. նախատոնական օրերին բոլոր հարբեցողներին հավաքում էին կենտրոնում ու պահում էին այնտեղ մինչև տոների ավարտը:

«Որպեսզի ո՛չ հասարակության համար վտանգ ներկայացնեին, ո՛չ էլ իրենք իրենց թունավորեին այդ «աղբովեե, ասում է փոխտնօրենը:

Սակայն ըստ Խաչատրյանի ալկոհոլամոլությունը հայերի մեջ երբեք տարածված հիվանդություն չի եղել:

«Ի տարբերություն որոշ ազգերի, հայերի համար ալկոհոլամոլությունը կամ թմրամոլությունը ազգային պրոբլեմ չեն եղել: Հայերը դարեդար օգտագործել են ալկոհոլ, բայց երբեք չեն չարաշահել այնե:

Մինչդեռ այսօր բժիշկների հավաստմամբ պատկերը որոշակիորեն փոխվել է: Ըստ բժիշկ Խաչատրյանի վերջին շրջանում ալկոհոլամոլությունը Հայաստանում սկսել է գլուխ բարձրացնել, հատկապես երիտասարդ սերնդի մեջ:
Խաչատրյանը մտահոգված է, որ իրենց ավելի երիտասարդ հիվանդներ են դիմում բուժման համար

Եթե խորհրդային տարիներին կենտրոնի հիվանդների միջին տարիքը 40-45 էր, ապա վերջին տարիներին հիվանդների միջին տարիքը չի գերազանցում 35-ը:

«Ալկոհոլ գործածողների թիվը մեծանում է, և ցավալին այն է, որ նրանց մեծ մասը երիտասարդներ են: Իսկ դա մարդու ծաղկման շրջանն է, երբ պետք է ընտանիք ստեղծել և երկիրը կառավարելե, ասում է Խաչատրյանը:

Ըստ մասնագետների ալկոհոլամոլությունը Հայաստանում սկսել է տարածվել վերջին 15 տարիներին տեղի ունեցած կտրուկ փոփոխությունների պատճառով: Նախ երկրաշարժը, այնուհետև ճգնաժամային տարիները, գործազրկությունը և մեծ արտագաղթը ոմանց ստիպեցին խմիչքի միջոցով «պայծառացնելե իրենց գորշ և դժվաին կյանքը:

Գյումրեցի Երվանդը, որը չցանկացավ նշել իր ազգանունը, այս կենտրոնում ալկոհոլիզմից բուժվում է արդեն երրորդ անգամ: 50-ամյա այս տղամարդը խոստովանում է, որ հարբեցողության է տրվել երկրաշարժից հետո, երբ զոհվել են իր երկու որդիները:

Ամենամատչելի ալկոհոլային խմիչքը, որից հիմնականում օգտվում է հանրապետության անվճարունակ զանգվածը, պարսկական սպիրտն է, որի 1 լիտրն ավելի էժան է, քան տեղական արտադրության լիցենզավորված և շշալցված կես լիտրանոց ամենամատչելի 600 դրամանոց օղին:

Կոմունիզմի օրոք խորհրդային տասնհինգ հանրապետություններից միայն Հայաստանում չկար սթափարան, և հայերը մինչ այժմ հպարտանում են դրանով:

Հարբեցողների և ալկոհոլիզմից տառապողների բուժման միակ տեղը Նարկոլոգիական կենտրոնն էր, որը նախկինում կոչվում էր դիսպանսեր: Որպես առանձին հաստատություն այն հիմնվել է 1976 թվականին, երբ նարկոլոգիական ծառայությունն անջատվել է հոգեբուժականից: Որպես կանոն հիվանդներն այստեղ իրենց կամքով չեն գալիս, նրանց բերում են հարբած վիճակում:

Ըստ բժիշկների խորհրդային կարգերը նպաստում էին, որ հիվանդանոցը մշտապես ծանրաբեռնված լինի: Հարբեցողի կամքն անտեսելով` նրան բերում էին ոստիկանները կամ հարազատները, հակառակվելու դեպքում համաձայն գործող օրենքի դատարանը որոշում էր հարկադիր բուժում:

Այսօր հիվանդներին հիմնականում բերում են հարազատները:

«Նախկինում բուժումը տևում էր մոտ 60 օր, բացի այդ բուժվողները հնարավորություն ունեին աշխատելու կենտրոնի արհեստանոցում և տուն վերադառնալու փող վաստակածե, ասում է Խաչատրյանը:

Այսօր կենտրոնը 24 օրից ավելի հիվանդին չի պահում, քանի որ, լինելով պետական հովանու տակ, ֆինանսավորվում է ընդամենը այդքան ժամկետի համար: Անկախ հիվանդի վիճակից՝ պետությունը 24 օրվա համար կենտրոնին փոխանցում է 120 հազար դրամ (մոտ 200 դոլար):

Բացի հիվանդին բուժելուց և կերակրելուց այդ գումարից վճարվում են նաև հիվանդանոցի կոմունալ ծախսերն ու բուժանձնակազմի աշխատավարձը:

Կենտրոնը նախատեսված է 150 հիվանդի համար, բայց ներկայումս այստեղ բուժվում է միջինը 40 հիվանդ:

Սակայն այդ թիվը մասնագետների հավաստմամբ կաճի մոտակա օրերին՝ խմիչքներով առատ և գրեթե մեկ ամիս ձգվող տոնախմբություններից հետո:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Amber Square?

All dressed up for the holidays, Republic Square has never looked so rosey (well not since it was "Lenin Square" anyway). In addition to its giant holiday tree, this year all government buildings were lit, casting a soft glow in the moist Yerevan nights.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.