ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Ընտրություններից հետո. Սարգսյանն ասում է, որ եվրոպացիներն «ուրիշ մտածելակերպ» ունեն, Դեմիրճյանն ասում է, որ պայքարը դեռ չի ավարտվել


Journalists questioned the Minister of Defense about OSCE report.

Ե՛վ վերընտրված վարչակարգը, և՛ ընդդիմությունն այսօր մալմո ասուլիսներ անցկացրին, որոնք նվիրված էին երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը քվեարկության արդյունքերի մասին, որոնց հիման վրա Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Հայաստանի նախագահի պաշտոնում:

Քոչարյանին ներկայացնում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը գլխավորում էր նրա նախընտրական քարոզարշավն ընտրությունների երկու փուլերում:

Քոչարյանի գլխավոր ընտրական շտաբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում Սարգսյանը կարծիք չհայտնեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի զեկույցի կապակցությամբ, որը նշում է, որ ընտրությունները թերի էին: Փոխարենը հայտնեց լրագրողներին, որ զեկույցում նշված են խախտումներ ընտրատարածքների «միայն 13 տոկոսում»:

(Իրականում զեկույցը նշում է, որ «տեխնիկական ընթացակարգերը ճիշտ էին պահպանված և գործընթացը դրական գնահատեցին այցելած ընտրատեղամասերի 87 տոկոսում»:)

Այդ նույն ժամանակ Մամուլի ազգային ակումբում հավակնորդ Ստեփան Դեմիրճյանը շարունակում էր խոսել «հաղթանակի ուղու» մասին:

«Ես գիտեմ հաղթանակի միայն մեկ ուղի, - ասաց Դեմիրճյանը, - այն ուղին, որ թույլ է տալիս Սահմանադրությունը: Մենք հեղափոխական չենք, բայց լինելու ենք սկզբունքային և հետևողական»:

Երևանում քչերն ընդդիմությանը կանվանեն անհետևողական, քանի որ կրկին երեկ և այսօր, ինչպես փետրվարի 20-ից հետո ամեն օր, հանրահավաքներ անցկացվեցին:

Ե՛վ Սարգսյանը, և՛ Դեմիրճյանն արձագանքեցին ԱՊՀ առաքելության ղեկավար Յուրի Յարովի զեկույցին, որը չորեքշաբթի օրը կայացած ընտրությունները որակեց (ինչպես և փետրվարի 19-ի ընտրությունները) ազատ և արդար:

Պաշտպանության նախարարն ասաց, որ ԱՊՀ զեկույցը վկայում է, որ տարածաշրջանային հարևաններն ավելի լավ են հասկանում հայերին, քան օտարերկրացիները:

«ԱՊՀ դիտորդները շատ ավելի լավ գիտեն մեր մտածելակերպը, որովհետև մենք ծնվել ենք նույն խորհրդային երկրում», - ասաց Սարգսյանը:

Որոշ եվրոպացի դիտորդների զարմանքն է հարուցել այն հանգամանքը, որ Քոչարյանը մի ընտրատեղամասում հավաքել է քվեների 30 տոկոսը, իսկ նույն տարածքի մեկ այլ տեղամասում՝ 80 տոկոսը:

Demirchyan told journalists he isn't finished.Սարգսյանը բացատատրեց դա հետևյալ կերպ. «Եթե այդ տեղամասում են բնակվում, ենթադրենք, իմ հարազատները, ապա նրանք քվեարկում են Քոչարյանի օգտին: Եվրոպացիները դա չեն հասկանում, որովհետև ուրիշ մտածելակերպ և ուրիշ կանոններ ունեն»:

Դեմիրճյանն այլ կարծիքի էր:

«Թող ԱՊՀ առաքելության ղեկավարները համոզեն բոլորին, որ ընտրություններն արդար և թափանցիկ էին», - ասաց նա:

Դեմիրճյանն ասաց, որ հենց որ հրապարակվեն վերջնական արդյունքները, ինքը դիմելու է Սահմանադրական դատարան:

Իսկ այդ ընթացքում նրա կողմնակիցներն իրենց բողոքն են արտահայտելու փողոցներում:

«Երբ հասարակությունը բողոքում է, նշանակում է այն մեռած չէ, - ասաց Դեմիրճյանը, - Մարդիկ վիրավորված են, և մենք պատրաստվում ենք շարունակել պաշտպանել մեր իրավունքները: Եվ եթե մեզ չհաջողվի արդարության հասնել Սահմանադրական դատարանի միջոցով, մենք կմտածենք այլ ուղիների մասին»:

Պատասխանելով այդ՝ եթե կարելի է այդպես ասել, քողարկված սպառնալիքներին, Սարգսյանը խոսեց կայունության մասին:

Նա ասաց, որ ընդդիմության ցույցերն իրենց համար «ընդունելի են օրենքի շրջանակներում»:

«Եթե իրավիճակը դուրս գար վերահսկողության տակից, դա կնշանակեր, որ երկրում չկա իշխանություն», - ասաց նա:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.