ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




ú·ÝáõÃÛáõÝ ï³é³åáÕÝ»ñÇÝ. ³éáÕç³å³ÑáõÃÛ³Ý Ù³ëݳ·»ïÝ»ñÁ Ù³ÝÏ³Ï³Ý ¹»åñ»ëdzÛÇ µáõÅÙ³Ý Ýáñ Ù»Ãá¹Ý»ñ »Ý ëáíáñáõÙ



Քաղաքը լցվել էր կարմիր թիթեռներով, իսկ երկնքից կարմիր անձրև էր գալիս:

Հոգեբան Կարինե Սահակյանի հավաստմամբ, նմանատիպ երազներ էին տեսնում երկրաշարժում ծնողներ կորցրած երեխաները:

«Երկրաշարժը հոգեբանորեն ճնշել էր հատկապես երեխաներին, որոնք շատ դեպքերում դարձել էին սակավախոս ու լռակյաց, - շարունակում է էթնոհոգեբան Սահակյանը: - Մենք 1000-ից ավելի երեխաների հետ ենք աշխատել այդ ժամանակահատվածում՝ վերլուծելով նրանց երազները, որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ օգնել, սակայն իրավիճակը շատ տարօրինակ էր: Երեխաների երազները հիմնականում բնության կամ էլ կենդանիների մասին էին: Նրանք երազում չէին տեսնում իրենց կորցրած հարազատներին՝ կարծես թե փրկություն փնտրելով բնության մեջ»:

Սահակյանն ասում է, որ այդ տարիներին գրեթե բոլորը հոգեբանական աջակցության կարիք ունենին, սակայն օգնությունը չափազանց քիչ էր, այն էլ հիմնականում ոչ մասնագիտական:

«Հատկապես աղետի գոտու բնակիչներն առ այսօր հոգեբանական աջակցության լուրջ կարիք ունեն, - ասում է Սահակյանը, - հոգեբանական իրազեկության մակարդակը մինչև այսօր էլ շատ ցածր է: Եվ հատկապես որակյալ օգնության կարիք ունեն մանուկները, որոնց ախտորոշման գործում դժվարանում են նույնիսկ փորձառու մասնագետները»:

Սակայն ինչպես հավաստում են ֆրանսիական «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության մասնագետները, շուտով այս ոլորտում հնարավոր կլինի իրավիճակում որոշ շտկումներ մտցնել՝ շնորհիվ «Ահազանգ, աղետ, մանուկ» մեթոդի, որն արդեն կիրառվում է աշխարհի տարբեր վայրերում:

Կազմակերպությունը, որը սկսել է աշխատել Հայաստանում 2001 թվականից, 2002 թվականից ի վեր մանկաբույժների, բուժքույրերի և հոգեբանների վերապատրաստման դասընթացների միջոցով փորձում է հայ մասնագետներին ծանոթացնել մանուկների մոտ դեպրեսիայի վաղ հայտնաբերման այս մեթոդին:

Հայաստանում մեթոդի ուսուցման պատասխանատու, մանկահոգեբույժ Ֆրեդերիկ Նետեր-Վարդապետյանն ասում է, թե «սա մի քայլ է դեպի ապագայում արտահայտվող հոգեկան խանգարումների կանխումը»:

Փարիզի բժշկական համալսարանի պրոֆեսոր, հոգեվերլուծաբան Անտուան ¶եդնեն ասում է, որ շատ դեպքերում մասնագետները, որոնք տեղյակ չեն այս նոր մեթոդին, չեն կարողանում տարբերակել, երեխան ծուլանում է, չափազանց շարժունակ է, քնել չի սիրում, թե գտնվում է նահանջային իրավիճակում: Ըստ մասնագետի մեթոդն առավել օգնում է հատկապես մինչև 2 տարեկան երեխաների մոտ նահանջային իրավիճակների հայտնաբերման գործում, քանի որ այդ տարիքում երեխաները չեն տիրապետում խոսքին և ի վիճակի չեն արտահայտելու իրենց հույզերն ու մտորումները: եդնեն և մյուս մասնագետները Հայաստան էին ժամանել այս ամսվա սկզբին՝ «Ցավեր առանց սահմանների» ծրագրի իրականացմանն ականատես լինելու և Հայաստանում երեխաների հոգեկան առողջության վիճակը գնահատելու նպատակով:

«Կան երեխաներ, որոնց մոտ առկա է նահանջը, սակայն հասարակությունը նրանց բնութագրում է որպես ծույլ երեխաներ, - ասում է Անտուան ¶եդնեն, - նախ պետք է ճշտել, արդյոք երեխան արտահայտում է հույզեր, էմոցիաներ, թե լիովին գտնվում է անտարբեր վիճակում: Բացի այդ, նման իրավիճակում հայտնված երեխաների մեծ մասը քաշի կորուստ է ունենում, նրանց համար այդքան կենսական նշ³նակություն ունեցող խաղը բացակայում է, երբեմն դյուրագրգիռ են, լալկան ու նվնվան»:

«ԱԱՄ» ծրագրի շրջանակներում մասնագետներն ու ծնողները ուշադրությամբ վերահսկում են երեխայի վարքը և կիրառվող բուժման մեջ հինվում են այդ գործողությունների վրա: Մասնագետները նաև հաղորդակցվում են երեխաների հետ այցելությունների ժամանակ, որոնց նպատակն է պարզել, թե ինչպես են երեխաները պահում իրենց անծանոթ միջավայրում և օտար մարդկանց շրջապատում:

«Մենք մոտ 7 ամիս է այս ծրագրով վերապատրաստում ենք անցնում, - ասում է ¶յումրիի Կարմիր խաչի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ ¶րետա Ավետիսյանը, որը 40 տարուց ավելի աշխատում է մանկաբուժության ոլորտում: - Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում հայ մասնագետներին տարբերակել դեպրեսիոն իրավիճակները, ինչը մենք նախկինում չգիտեինք: Մենք ուշադրություն ենք դարձնում ամեն ինչին՝ մանկան դեմքի արտահայտությունից մինչև տարբեր գործոնների և իրավիճակների հանդեպ նրա արձագանքն ու վերաբերմունքը»:

Ավետիսյանը հավաստում է, որ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում չի կարևորվել մանկական հոգեբանությունն ու հոգեբանությունն ընդհանրապես, որն էլ իր հերթին իր հետքն է թողել մանկաբուժության ոլորտի մի շարք թերացումների վրա:

«Նախկինում մենք ուշադրություն չէինք դարձնում երեխայի հոգեկան վիճակի վրա և հնարավոր էր, որ երեխայի մոտ լիներ նահանջի նշան, բայց մենք չնկատեինք, - ասում է ¶րետա Ավետիսյանը: - Կիրառելով «Ահազանգ, աղետ, մանուկ» մեթոդը՝ մենք ավելի ճիշտ ենք կարողանում կողմնորոշվել և կարող ենք երեխային շուտ դուրս բերել այդ վիճակից: Արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են»:

Ավետիսյանը պատմում է, որ մոտ 7 ամիս շարունակվող վերապատրաստման դասընթացների ժամանակ, իրենք «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության մասնագետների հետ համատեղ 140 երեխաների շրջանում ուսումնասիրություններ են կատարել՝ պարզելու համար երեխաների հոգեբանական վիճակը: Ախտորոշումը կատարվել է հատուկ թեսթերի միջոցով:

«Երեխաների 10-15 տոկոսի մոտ հայտնաբերվել են հոգեբանական տարբեր շեղումներ, - ասում է Ավետիսյանը: - Երեխաների մոտ դեպրեսիայի ի հայտ գալուն կարող էին նպաստել բազմաթիվ գործոններ, և՛ սոցիալական ծանր դրությունը, և՛ կոնֆլիկտային իրավիճակները ընտանիքում, և՛ չհասկացված լինելը: Եվ մենք սկսեցինք երեխաներին օգնել զրույցներով, հաղորդակցությամբ, երբեմն առավել արդյունավետ աշխատելու համար դիմելով հոգեբանների օգնությանը»:

Պրոֆեսոր Անտուան ¶եդնեի հավաստմամբ, այս ծրագիրը շատ կարևոր է, և հետազոտություններ են իրականացվում այս ոլորտում Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակը պարզելու համար: Ըստ մասնագետի, ծրագիրն ընդլայնվելու և Հայաստանում երկար տարիներ աշխատելու հնարավորություն ունի:

«¶իտականորեն չենք կարող ստույգ պատասխանել, արդյոք Հայաստանում դեպրեսիայի առումով մտահոգիչ վիճակ է տիրում, թե ոչ, քանի որ հետազոտությունները դեռևս շարունակվում են, - ասում է Նետեր-Վարդապետյանը, - սակայն կարելի է ենթադրել, որ երկրաշարժը, Ղարաբաղյան հակամարտությունը, վերջին տարիների սոցիալական ծանր վիճակը և փախստականների հսկա բանակը այնպիսի գործոններ են, որոնք կարող են նպաստել դեպրեսիոն իրավիճակի զարգացմանը Հայաստանում: Այս պարագայում նման ծրագրերը կենսական նշանակություն ունեն»:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.