ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




²ÝóÛ³ÉÇ å³Ñ³å³ÝÝ»ñÁ. ºñ¢³ÝÇ å³ïÙáõÃÛáõÝÁ å³Ñå³ÝíáõÙ ¿ óݷ³ñ³ÝÇ ÝíÇñí³Í ³ß˳ï³ÏÇóÝ»ñÇ Ó»éù»ñáí


³ݷ³ñ³ÝÁ ë³Ñٳݳ÷³Ïí³Í ¿ ÙÇç³ÝóùÇ ï³ñ³Íùáí...

Երբ ամեն առավոտ մայրաքաղաքը խճճվում է մերօրյա երևանցիների գլխապտույտ եռուզեռի մեջ, Արմինե Կարապետյանը Մաշտոցի պողոտայի քաոսի միջով շտապում է իր աշխատավայր և հայտնվում անցյալում:

Կտրվելով ներկայից` նա բացում է փոքրիկ սենյակի երկաթյա դուռը և քայլում հին Երևանի սև ու սպիտակ էջերով: Այստեղ վարդագույն տուփերում հոգատարությամբ պահված հազարավոր լուսանկարները պատկերում են նեղլիկ փողոցներով ընթացող ձիակառքերը, առաջին տրամվայները, փողոցների երկայնքով ձգվող մեծ ու փոքր տները:

43-ամյա Արմինեն Երևանի պատմության թանգարանում աշխատող այն ինը կանանցից է, որոնց աշխատանքային օրն անցնում է անցյալի մասունքների մասին հոգալով: Այս պատերի ներքո շուրջ 87 հազար պատմության պատառիկներ պատմում են Երևանի մասին:

«Մենք մշտապես շփվում ենք այն իրերի հետ, որոնք օգտագործել են մեր նախնիները, - ասում է թանգարանի լուսանկարների ֆոնդապահ Կարապետյանը: - Պետք է ապրել սրանցով, հասկանալու համար, թե ինչպիսին է մեր սերն այս նմուշների նկատմամբ»:

Վերջին տասը տարիների ընթացքում Կարապետյանը և նրա գործընկերները շարունակել են հոգ տանել ցուցանմուշների մասին բնակելի շենքերի բակում գտնվող մի գորշ, աննկատ շինությունում: Իր նախկին հանգրվանից՝ Կապույտ մզկիթից վտարվելուց հետո, «թանգարանն» այժմ տեղակայված է նախկին դպրոցի շենքում:

Մզկիթն Իրանի դեսպանատանը հատկացվելուց հետո Երևանի պատմության և Բնության պահպանության թանգարանները գործնականում մնացին անօթևան:

Ներկայիս կառավարությունը նպատակ ունի թանգարանին տարածք հատկացնել քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում, սակայն մինչև այդ, անցած տասնամյակի նման, մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները գրեթե զրկված են նրա պատմությանը ծանոթանալու հնարավորությունից:

Մեկ տարի առաջ թանգարանի հավաքածուի մի քանի տասնյակ նմուշներ ցուցադրման ներկայացվեցին շենքի նեղլիկ միջանցքում: Անգամ այդ փոքրիկ ցուցադրումը պատկերացում է տալիս ամբողջ հավաքածուի հարստության մասին:

Երևանի 19-րդ դարի բերդի երկու մեծ բանալիները, բերդի գրավման ժամանակ օգտագործված զենքերը, 1894 թվին արտադրված Թաիրովի անունը կրող հայկական առաջին կոնյակը, 13-րդ դարի Կաթողիկե եկեղեցու քարակերտ մոդելը...
ä³ïÙ³Ï³Ý óáõó³ÝÙáõßÝ»ñÇ ß³ñùáõÙ »Ý ³ñÅ»ù³íáñ ÑÇÝ Çñ»ñÁ:

«Երևանի պատմության հանդեպ հետաքրքրությունը միշտ շատ մեծ է եղել, - ասում է թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, - անգամ այս պայմաններում մեկ տարվա ընթացքում մենք շուրջ 900 այցելու ենք ունեցել՝ դպրոցականներ, ուսանողներ, սփյուռքահայեր և օտարերկրացիներ»:

Հոկտեմբերին մայրաքաղաքը տոնելու է Երևանի հիմնադրման 2785-ամյակը, մինչդեռ թանգարանում հայտնվելով համոզվում ես, որ քաղաքի տարածքը բնակեցված է եղել շատ ավելի վաղ ժամանակներից:

Տնօրենի խոսքերով այսօր բացի այս թանգարանից չկա մեկ այլ վայր, որտեղ կարելի է լիարժեք տեղեկություններ ստանալ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի մասին:

Թանգարանի հնագիտական հավաքածուն ընդգրկում է մայրաքաղաքի տարբեր մասերում անցկացված պեղումներում հայտնաբերված քարե ու մետաղե գործիքներ, բրոնզե զենքեր, զարդեր և խեցեղեն իրեր: Այստեղ է գտվում նաև նախնադարյան մարդու գանգը՝ հայտնաբերված Երևանի քարայրերից մեկում (Երևանյան լճի հարևանությամբ), որն ըստ քարայրի պեղումների ղեկավար հնագետ Բենիկ Երիցյանի շուրջ 60-70 հազար տարվա պատմություն ունի:

Կան նաև նոր ժամանակների (19-20-րդ դարերի) պատմությանը, մշակույթին ու կենցաղին վերաբերող բազմաթիվ ազգագրական առարկաներ, որոնց շարքում է հայ կերպարվեստի արժեքավոր մի հավաքածու՝ ներկայացված Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի, Սարյանի, ¶յուրջյանի և այլ հանրահայտ նկարիչների կտավներով:

Այս բոլոր արժեքները պահպանվում են շենքի տարբեր հարկերում և հնարավորինս խնամվում ֆոնդապահների կողմից, քանզի այստեղ չկան հերմետիկ պատուհաններ, օդորակիչներ և անհրաժեշտ սարքավորում:

«Թանգարանի բարդ ճակատագիրն իր ազդեցությունը թողեց նաև աշխատողների վրա, - ասում է գործվածքի և զենքերի բաժնի ֆոնդապահ 50-ամյա Հասմիկ Քամալյանը, - պատկերացրեք, երբ ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան, որքան դժվար և ժամանակատար է բոլոր իրերը տեղափոխել և տեղավորել նոր բնակարանում:

«Հավատացեք, 87 հազար իր տեղափոխելը շատ ավելի բարդ է, մանավանդ, որ յուրաքանչյուր իր առանձին փաթեթավորել և նորից հաշվարկել ենք»:

Ըստ թանգարանի գիտական քարտուղար Հերմինե Սարգսյանի աշխատանքÝ ³Ûëï»Õ դարձել է ապրելակերպ:
Ö³ñï³ñ³å»ï æÇÙ ÂáñáëÛ³ÝÇ Ñ³í³ëïٳٵ óݷ³ñ³ÝÇ Ýáñ ïáõÝÁ ɳíÁ ÏÉÇÝÇ::

«Մենք ասում ենք, եթե նորեկը մեկ տարի թանգարանի պայմաններին դիմանա, ապա նա կաշխատի ևս 40 տարի, - ասում է 47-ամյա Հերմինեն, որը 25 տարի այս բնագավառում է, - սա դառնում է կոչում, երբ անկախ վարձատրումից անում ես ամեն ինչ, որպեսզի թանգարանը գոյատևի»:

Ֆոնդապահ կանանց աշխատավարձը 13 հազար դրամ է (մոտ 22 դոլար), որն ըստ նրանց բավականացնում է միայն ճանապարհածախսին և ընդմիջման մեկ գավաթ սուրճին:

«Խղճուկ աշխատավարձը չէ, որ մեզ բերում է այս թանգարան, - խոստովանում է հնագիտության բաժնի պատասխանատու 54-ամյա Լեյլա Սիմոնյանը, - չգիտեմ ինչն է պատճառը, սակայն այս բնագավառ մտնողներից շատ քչերն են դուրս գալիս. միգուցե հոգևոր կապվածություն է ստեղծվում անցյալի հետ»:

Նրանք հույս ունեն, որ ներկա կառավարությունը կկատարի իր խոստումը և քաղաքապետարանի նորակառույց շենքի մի հատվածը կտրամադրի թանգարանին (3 միլիոն դոլար արժողությամբ կառույցի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի):

Նախագծի հեղինակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի խոսքերով հիանալի գաղափար է մեկտեղել քաղաքապետարանը Երևանի պատմության թանգարանի հետ:

«Նոր շենքը մեծ բակ է ունենալու, որի աջ և ձախ կողմերը կառույցներ են՝ կապված բարձր կամարներով: Շենքի մի հատվածը զբաղեցնելու է թանգարանը: Քաղաքապետարանի բակը պիտի լինի նաև թանգարանինը, որտեղ կտեղադրվեն պատմությունը ներկայացնող խաչքարեր և սափորներ», - ասում է Թորոսյանը:

75-ամյա ճարտարապետը դեռ 1980-ին է նախագծել այս շենքը:

«Այն պիտի լինի հուշահամալիր՝ նվիրված պատմական 12 մայրաքաղաքներին, որոնք քանդվել են և այսօր չկան, բայց Երևանի շնորհիվ շարունակվում է իրենց կյանքը», - ասում Թորոսյանը:

Հինգհարկանի կառույցն ունենալու է 12 կամարներ, որոնց մեջ լինելու են հուշասյուներ: Դրանցից յուրաքանչյուրի վրա մեծ տառերով փորագրվելու են Հայաստանի պատմական քաղաքների անվանումները՝ Տիգրանակերտ, Վան, Անի, Վաղարշապատ, Կարս, Մուշ: Շենքի մի հատվածում վեր կխոյանա 60 մետր բարձրությամբ աշտարակը, որտեղից տեսարան կբացվի մայրաքաղաքի և Արարատ լեռան վրա:

Ճարտարապետի նախագծով ապագա թանգարանի աշխատակազմը կունենա բավական հարմարավետ սրահներ և սենյակներ արժեքները ներկայացնելու համար, ինչպես նաև սենյակներ՝ թանգարանի գիտական աշխատանքները կատարելու համար:

«Ես համոզված եմ, որ եթե թանգարանը քաղաքապետարանի կողքին լինի, քաղաքապետը մեծ ուշադրություն կհատկացնի դրան»:

Բայց դա կլինի վաղը: Իսկ այսօր Երևանի պատմության ճակատագիրը շարունակում է կախված մնալ ինը կանանցից, որոնք լավ օրերի սպասումով անձնվիրաբար և հոգատարությամբ պահպանում են Հայաստանի մայրաքաղաքի պատմության յուրաքանչյուր դրվագ:



According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.