ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




²å³ÑáíáõÃÛ³Ý áñáÝáõÙÝ»ñ. ³ßËáõųóáÕ ïÝï»ëáõÃÛáõÝÁ ÑáõÛë»ñ ¿ ï³ÉÇë ³Ù»Ý³³Õù³ïÝ»ñÇÝ



г۳ëï³ÝáõÙ Ï³Ý ßáõñç 483000 Ãá߳ϳéáõÝ»ñ, áñáÝù ³ß˳ï»ÉÇë ëáóÇ³É³Ï³Ý í׳ñáõÙÝ»ñ »Ý ϳï³ñ»É, ÇëÏ ³ÛÅÙ Çñ»Ýù »Ý ëå³ëáõÙ ³Û¹ í׳ñáõÙÝ»ñÇÝ:

Հոկտեմբերի 1-ից կենսաթոշակները Հայաստանում աճելու են 600-700 դրամով (1,2 դոլար)՝ հասնելով միջինը 7800-7900 դրամի (13,5 դոլար):

Սակայն լսելով այս լուրը՝ հանրապետության թոշակառուներն առայժմ չեն շտապում ուրախանալ՝ պնդելով, որ թոշակների հերթական ավելացումը գների թանկացման նշան է:

71-ամյա թոշակառու Մուշեղ Աթանեսյանն իր վրդովմունքը հայտնեց կառավարության այդ որոշման կապակցությամբ:

«Իշխանավորներին թվում է, թե մենք չենք հասկանում նրանց այդ քայլը: Ինչու չգիտե՞նք, որ շուտով բարձրանալու են ջրի, գազի, հոսանքի վարձերը, - զայրացած ասում է նա, - այդ 700 դրամը պետք է ոչ թե մեր աղքատիկ սննդին տանք, այլ դեռ մի բան էլ վրան ավելացնենք և կրկին լույսի ու ջրի փող մուծենք»:

40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող նախկին շինարար Աթանեսյանն իր 9200 դրամ (15 դոլար) թոշակի մեծ մասով կոմունալ վճարումներն է կատարում: Նրա թոշակը բարձրանալու է 1040 դրամով (700 դրամ միջին ավելացում՝ գումարած հավելավճար աշխատանքային ստաժի համար):

«Չենք հասցնում ուրախանալ ավելացած թոշակով, հանկարծ իմանում ենք, որ ապրանքներն էլ են թանկացել», - ասում է նա:

Մուշեղ պապի պես այսօր Հայաստանում շուրջ 483 հազար ապահովագրական կենսաթոշակ ստացողներ կան, որոնք իրենց աշխատած տարիների ընթացքում կատարել են սոցիալական վճարումներ: Կան նաև 48 հազար թոշակառուներ, որոնք հանրապետության նվազագույն թոշակն են ստանում՝ 3000-3600 դրամ (5-6 դոլար): Ի տարբերություն վերը նշված թոշակառուների, նրանց թոշակը չի ավելանա:

«Սոցիալական կենսաթոշակ ստանում է այն անձը, որը որևէ վճարում չի կատարել իր կյանքում, սակայն պետությունը, մտածելով իր քաղաքացիների մասին, նշանակել է որոշակի գումար, որպեսզի նրանք իրենց գոյությունը պահպանեն», - ասում է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական Ստեփան Հայրապետյանը:

«Անշուշտ դա քիչ է, - ավելացնում է նա, - բայց սա է ներկայիս հնարավորությունը: Վաղը վիճակը կլավանա՝ դա էլ կբարձրանա»:

Հիմնադրամի ղեկավարոությունը պնդում է, որ կենսաթոշակների ավելացումը կապված է երկրի տնտեսական աճի հետ: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում միջին կենսաթոշակն ավելացել է մոտ երկու անգամ՝ 4400 դրամից (7,6 դոլար) հասնելով 7900 դրամի։ Միևնույն ժամանակ ամբողջությամբ մարվել է կենսաթոշակի գծով նախկինում կուտակված շուրջ 8,5 միլիարդ դրամի (մոտ 14,8 միլիոն դոլար) պարտքը։

Ըստ Հայրապետյանի կենսաթոշակներն ավելացել են նաև Ապահովագրական վճարումների մասին օրենքի արդյունավետ փոփոխման հետևանքով:

«Փոփոխված օրենքի շնորհիվ, որը ուժի մեջ է այս տարվա ապրիլից, սոցիալական վճարումներ կատարողների թիվը զգալի ավելացել է, որն էլ հնարավորություն է տալիս բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները», - ասում է նա:

Ըստ նրա վերջին հինգ ամիսներին հնարավոր դարձավ ստվերային դաշտից դուրս բերել 40 հազար աշխատողների՝ մոտ 24 տոկոսով ավելացնելով սոցապ մուծումներ կատարողների քանակը՝ այն հասցնելով 400 հազարի: Արդյունքում հիմնադրամը մոտ 3,5 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) ավելի հավաքեց, քան անցյալ տարի։
êï»÷³Ý гÛñ³å»ïÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ ëáóÇ³É³Ï³Ý Ãáß³ÏÝ»ñÁ µ³ñÓñ ã»Ý, ë³Ï³ÛÝ ¹³ ¿ ³Ûëûñí³ Ñݳñ³íáñáõÃÛáõÝÁ:

Սոցիալական ապահովագրության հիմնադրամի տարեկան բյուջեն հանրապետու-
թյունում մեծությամբ երկրորդն է երկրի պետական բյուջեից հետո: Այս տարի այն կազմում է 42,5 միլիարդ դրամ (մոտ 74 միլիոն դոլար)։ Ծրագրվում է հաջորդ տարի այն հասցնել 48 միլիարդ դրամի (շուրջ 90 միլիոն դոլար)։

Համաձայն փոփոխված օրենքի այսօր գործատուն անկախ նրանից աշխատողին աշխատավարձ տալիս է, թե ոչ, պետք է պարտադիր կատարի սոցիալական ապահովագրության վճարումները (աշխատավարձի մոտ 20%-ի չափով), ի տարբերություն նախկին ոչ պարտադիր պայմանի: Բացի այդ, եթե տարվա ընթացքում առնվազն երկու անգամ աշխատավարձ չի վճարվել օրենքով սահմանված ժամկետում, գործատուն ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով չվճարված աշխատավարձի 25%-Ç ã³÷ով:

Ըստ Հայրապետյանի օրենքի հետևանքով 5 ամսում չվճարված աշխատավարձերի պարտքը նվազեց 5 միլիարդ դրամով (մոտ 8,7 միլիոն դոլար):

«Մենք պետք է տեսնեինք օրենքի փոփոխությունների արդյունավետությունը և կայունությունը, որպեսզի բազա ստեղծելով՝ կարողանայինք բարձրացնել կենսաթոշակները», - ասում է Հայրապետյանը:

Հիմնադրամն այս տարվա առաջին ութ ամիսներին վճարողներից հավաքել է շուրջ 27 միլիարդ դրամ (մոտ 47 միլիոն դոլար) սոցապ մուծումներ։ Ըստ Հայրապետյանի այս տարի հավաքվել է երկու անգամ ավելի գումար, քան 1999 թվականին, իսկ կենսաթոշակները վճարվում են ամբողջությամբ և առանց ուշացումների։

«Առայժմ ստվերում մի զգալի զանգված կա, որին տեսանելի դաշտ բերելը կրկին փոփոխություն կբերի այս ասպարեզում: Սակայն մեր նպատակն է նաև տեսանելի դարձնել իրական աշխատավարձերը, որոնք այս պահին շատերը թաքցնում են մեզանից», - ասում է Հայրապետյանը:

Կառավարության մեկ այլ որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից զգալիորեն բարձրացվելու են նաև ծննդյան և մահվան միանվագ նպաստները։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ներկայիս 5900 դրամից կբարձրանա մինչև 35 հազար դրամ (մոտ 60 դոլար)։ Կենսաթոշակային տարիքի չհասած աշխատողների մահվան դեպքում կտրվի 25 հազար դրամ (մոտ 43 դոլար) թաղման նպաստ (ներկայիս 3000 դրամի փոխարեն), իսկ թոշակառուի մահվան դեպքում տրվող նպաստը կկազմի 75000 դրամ ներկայիս 45 հազարի դիմաց։ Մահվան նպաստների բարձրացումը չի վերաբերում գործազուրկների ընտանիքներին:

Այսպիսով կենսաթոշակների և միանվագ նպաստների բարձրացման համար սոցիալական ապահովագրության հիմնադրամը սոցիալական ապահովագրական վճարումներ կատարողներից պետք է լրացուցիչ 1 միլիարդ 400 միլիոն դրամ (2,4 միլիոն դոլար) հավաքի:

«Պետությունը գրեթե ընտանիք է՝ մեծ ընտանիք, - ասում է Հայրապետյանը, - Չես կարող մեծ գումար ծախսել, եթե վստահ չես, որ եկամուտ ունես»:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.