ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




ºñÇï³ë³ñ¹ »ñÏÇñ. Ýáñ³ÝÏ³Ë ë»ñáõݹÁ ÝßáõÙ ¿ ë»åï»Ùµ»ñÇ 21-Ç ï³ñ»¹³ñÓÁ


²ÝÏ³Ë Ð³Û³ëï³ÝÇ »ñ»Ë³Ý»ñÁ Ùï³Ñá·áõÃÛáõÝÝ»ñ ãáõÝ»Ý ³å³·³ÛÇ Ï³å³ÏóáõÃÛ³Ùµ, ÙdzÛݪ ÑáõÛë»ñ:

Երբ թիվ 83 միջնակարգ դպրոցի միջին դասարանցիներին հարցնում ես, արդյոք երջանիկ են, որ ապրում են անկախ Հայաստանում, նրանք վստահորեն ասում են՝ «այո»:

Սակայն շփոթվում են, երբ հարցնում ես, թե ինչու: Ոմանք ծիծաղում ու պատասխանում են. - «Որովհետև ապրում ենք անկախ երկրում»:

Երևանյան այս դպրոցի 12-ամյա աշակերտների համար հարցերն անկախության մասին ավելի շատ հռետորական բնույթ են կրում: Անկախ Հայաստանի երեխաներն այլ պայմանների ծանոթ չեն:

Ի տարբերություն իրենց ծնողների, որոնք մեծացել են կոմունիստական գաղափարների վրա, և նրանց նախնիների, որոնք փայփայել են անկախ պետության գաղափարը, Հայաստանի այս երիտասարդ սերունդը ծնվել է անկախ երկրում և հագեցած է անկախությամբ:

Նրանք մեծացել են 1990-ականներին առանց ջեռուցման, լույսի ու անհրաժեշտ դեղորայքի մի երկրում, որը կրում էր շրջափակման և տնտեսկան փլուզման բոլոր դաժան հետևանքները: Նրանց ծնողները պայքարում էին հուսահատության դեմ՝ հաղթահարելով սննդամթերքի ճգնաժամը և ծառեր կտրելով իրենց տները կարճ ժամանակով տաքացնելու համար:

Մի օր այս երեխաները շնորհակալություն կհայտնեն իրենց ծնողներին, որոնք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին գնացին ընտրական տեղամասեր և հանրաքվեում քվեարկեցին հօգուտ անկախ ապրելու իրավունքի: Սակայն այժմ նրանք չափազանց փոքր են ու չափազանց զբաղված են իրենց մանկությունը վայելով, որպեսզի կարողանան գնահատել պատմության այս պահը:

Վեցերորդ դասարանցի Մարիաննա Բաբայանն ասում է, որ սիրում է լսել անկախության առաջին տարիների մասին պատմությունները: Նա ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 2-ին, և մութ ու ցուրտ օրերի մասին պատմությունները նրա համար հնչում են որպես գոթական կախարդական հեքիաթներ:

«Վերջերս մեր շենքը հոսանքազրկվել էր գրեթե երկու օրով: Ջրի պոմպն էլ չէր աշխատում առանց հոսանքի: Սարսափելի էր», - ասում է Մարիաննան:
âÝ³Û³Í ³ÝϳËáõÃÛ³Ý ³é³çÇÝ ï³ñÇÝ»ñÇÝ Ø³ñdzÝݳÛÇ ¢ î³ñáÝÇ ³åñ³Í µáÉáñ ¹Åí³ñáõÃÛáõÝÝ»ñÇÝ, Ýñ³Ýù ã³÷³½³Ýó ÷áùñ »Ý ¹ñ³Ýù ÑÇß»Éáõ ѳٳñ:

«Լույս չկար, ջուր չկար: Սնվում էինք բուտերբրոդներով, դասերս մոմի լույսի տակ էի անում: Բաց թողեցի մի քանի հեռուստատեսային ծրագրեր, որ սովորաբար դիտում էÇ, չէի կարող օգտվել համակարգչից: Այնքան ճնշող էր: Չեմ պատկերացնում, թե ինչպես են մարդիկ տարիներով ապրել այդ պայմաններում»:

Թիվ 83 դպրոցը, որտեղ սովորում է Մարիաննան, բախվում է այնպիսի դժվարությունների հետ, որոնք բնորոշ են անցումային ժամանակաշրջանին:

Երևանում լավագույններից մեկը համարվող ռուսական դպրոցն անկախացումից հետո միանգամից դարձրեցին հայկական: Ըստ նորընտիր խորհրդարանի ընդունած «Լեզվի մասին օրենքի», երկրում չէին կարող լինել օտարալեզու դպրոցներ: Ուսուցիչները ստիպված էին հրաժարվել իրենց աշխատանքից լեզվաբանական այս կարճատեսության հետևանքով:

Շատ ուսուցիչներ աշխատանք գտնելու համար լքեցին երկիրը, մյուսներն ուրիշ գործեր ձեռնարկեցին մի ժամանակում, երբ նորանկախ Հայաստանի քաղաքացիները գոյատևելու համար զբաղվում էին ցանկացած բանով:

Դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանն ասում է, որ երբ ինքը 1993 թվականին եկավ դպրոց, այն աղետալի վիճակում էր: Ջրի խողովակները պայթել էին, կահույքը ջարդուխուրդ էր արված, իսկ կառավարությունը չէր կարողանում անգամ նվազագույն ծախսերը ծածկել:

Իրավիճակը փոխվեց, երբ նա հովանավոր գտավ: Դպրոցին օգնեց Երևանի առաջին քաղաքապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, 1994 թվականին
Երևանում սպանված Համբարձում ¶ալստյանի ընտանիքը: Դպրոցի շենքը վերանորոգվեց, նոր կահույք գնեցին, և նույնիսկ պատմáõÃÛ³Ý մի փոքր թանգարան բացեցին դպրոցում:

Պապոյանն ասում է, որ չնայած իր նախկին կրթությանը և խորհրդային համակարգում ապրած տարիներին, ինքը բաց է նոր գաղափարների համար և ցանկանում է տեսնել այդ «նորության» հատկանիշները երիտասարդների վարքում:
²ß³Ï»ñïÝ»ñÁ ½í³ñ׳ÉÇù »Ý ·ïÝáõÙ ³Ý·³Ù áõëÙ³Ý Ù»ç:

Նա ուրախ է, որ երիտասարդ սերունդը հնարավորություն ունի կրթություն ստանալու իր մայրենի լեզվով և սովորելու իր ազգային հերոսների մասին, և ոչ թե անցյալ դարի տոտալիտար վարչակարգի առաջնորդների մասին:

«Այս երեխաները խելոք և հետաքրքրասեր են: Միգուցե նրանք մեր չափ կարգապահ չեն, սակայն նրանց մեծ մասը գիտակցում է, որ իրենց ապագան մեծապես կախված է իրենց կրթությունից», - ասում է Պապոյանը:

Աշակերտ Տարոն Սարգսյանի ընտանիքը Հայաստան է վերադարձել Ռուսաստանի Կազան քաղաքից անցյալ տարի՝ այնտեղ չորս տարի ապրելուց հետո: Տարոնն ասում է, որ թեև երբեմն կարոտում է իր ռուս ընկերներին, ինքը երջանիկ է, որ վերադարձել է Հայաստան:

«Ռուսաստանում կյանքն ավելի հետաքրքիր էր, քան այստեղ, բայց անապահով էր: Երեկոյան ժամը 10-ից հետո տնից դուրս գալը վտանգավոր էր: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, և ես սիրում եմ Հայաստանն ամենից շատ», - ասում է Տարոնը:

Դպրոցի շատ աշակերտներ մի քանի տարի անց են կացրել արտասահմանում՝ ապրելով այն երկրներում, որտեղ նրանց ծնողներն աշխատանք են գտել: Մյուսներն այլ երկրներից ապրելու են եկել Հայաստան, որը թեև արդեն 12 տարեկան է, սակայն դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, մինչև շատերը զգան անկախության շոշափելի «պտուղները»:

Երբ աշակերտներին հարցնում ես, գիտեն արդյոք, թե երբ է Հայաստանն անկախություն ձեռք բերել, շատերը պատասխանում են՝ «շատ վաղուց, ես դեռ չէի ծնվել»:

Եվ ինչպես բոլոր երիտասարդները, նրանք չունեն ապագային հետ կապված մտահոգություններ, միայն՝ հույսեր:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.