ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 19, 2003 




ä³ïÏ»ñÝ»ñ áõ ÑÝãÛáõÝÝ»ñ. ³ßáõÝÁ ¹³éÝáõÙ ¿ ÷³é³ïáÝ»ñÇ ë»½áÝ



²Ûë ï³ñí³ §Î»Ý³ó¦ ÷³é³ïáÝÇ å³ëï³éÝ ³é³ÝÓݳå»ë ·ñ³íÇã ¿:

Տոնախմբությունների շաբաթը ճշգրիտ բնորոշում է հրաշալի հայկական աշնան այս յոթ օրերի համար: Երևանում ընթանում են երեք նշանակալի իրադարձություններ՝ ամենամյա «Կենաց» փառատոնը, «Սայաթ Նովա» համահայկական երգի փառատոնը և Շվեյցարա-հայկական մշակութային շաբաթը:

«Սայաթ Նովան» հուզիչ է, «Կենաց» փառատոնը, ինչպես ակնկալում են, վերածվելու է երաժշտության, պարի, թատրոնի և տեսարվեստի մի շլացուցիչ ներկայացման, որը կգրավի բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր սեպտեմբերի 19-21-ին կհայտնվեն Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի մերձակայքում:

Շվեյցարա-հայկական մշակութային շաբաթն իսկական հայտնություն է դասական և ժամանակակից երաժշտության, ինչպես նաև պոեզիայի սիրահարների համար:

«Սայաթ Նովա» փառատոնի ժյուրին սկսել է իր աշխատանքը դեռ մայիսից, որպեսզի 136 թեկնածուներից ընտրի կիսաեզրափակիչի մասնակիցներին: Դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ ինչպես ասաց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ժյուրիի անդամ Դավիթ Ղազարյանը, «բոլոր նրանք, ովքեր գիտեն երաժշտական նոտաները, որոշել էին մասնակցել և ներկայացնել իրենց կոմպոզիցիաները»:

«Երկու տարի առաջ մրցույթի պայմաններն ավելի խիստ էին: Երաժիշտները պարտավոր էին ներկայացնել պրոֆեսիոնալ ստուդիաներում անհրաժեշտ գործիքավորմամբ ձայնագրված կոմպոզիցիաներ: Սակայն այս տարի եղել են անգամ դեպքեր, երբ ներկայացվել է երգ առանց նվագակցության՝ ձայնագրված տան պայմաններում սովորական մագնիտոֆոնի վրա, - ասում է ժյուրիի մեկ այլ անդամ, երաժիշտ և պրոդյուսեր Արմեն Մանուկյանը: - Նման պայմաններում մենք պարզապես չենք կարող գնահատել երգի որակը»:

«Սայաթ Նովա» համահայկական երգի փառատոնը հիմնադրվել է 2000 թվականին, և առաջին մրցակցությունն ընթանում էր հանրահայտ հայ կոմպոզիտորներ ÙÇç¢, ÇÝãåÇëÇù »Ý Ռոբերտ ԱմիրխանյանÁ և Ռոբերտ ՊետրոսյանÁ: Սակայն տարեց-տարի մրցակցության մակարդակն անկում է ապրում, և դրա պատճառը միայն մասնակիցների պրոֆեսիոնալիզմի բացակայությունը չէ:

Չնայած այս ամենին, «Սայաթ Նովա-4»-ը, որը կոչված է գտնելու Հայաստանի լավագույն երգը, կանցնի սեպտեմբերի 18-21-ին: Կանցկացվի նաև «Վահագն-2» մրցանակաբաշխությունը, որն ունի 8 նոմինացիաներ՝ լավագույն կինոնկար, լավագույն ներկայացում, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն լրագրող, լավագույն գիրք, լավագույն պարային ներկայացում և լավագույն Ï»ñåարվեստի գործ: Անցյալ տարի գրված և «Սայաթ Նովա» փառատոնին ներկայացված երգերը բաժանվել են հետևյալ ժանրերի՝ ժամանակակից, մանկական և աշուղական երգ:

Յուրաքանչյուր կատեգորիայում ·É˳íáñ մրցանակը կազմում է 2500 դոլար, երկրորդը՝ 1500 և երրորդը՝ 1000 դոլար: Կան նաև լրացուցիչ մրցանակներ լավագույն երգիչների համար՝ 1500 դոլար առաջին տեղի համար, 1000 դոլար՝ երկրորդ և 500 դոլար երրորդ տեղի համար:

Մրցանակների ընդհանուր բյուջեն, որÝ ապահովում է գործարար Վահագն Հովնանյանը, կազմում է 55000 դոլար: Փառատոնի անցկացման բյուջեն ýÇݳÝë³íáñում են տարբեր գործարարներ:

Այս տարվա մրցույթին կմասնակցեն 71 կոմպոզիտորներ, ժյուրիի կազմում կլինեն 15 անդամներ: Ենթադրվում է, որ նրանց ինքնությունը գաղտնի է պահվելու մինչև մրցույթի սկիզբը: Սակայն ընդհանուր առմամբ, որոշ փոփոխություններով հանդերձ, ժյուրիի կազմում ամեն տարի նույն մարդիկ են լինում:

«Մեր երկիրն այդքան մեծ չէ, և մենք չենք կարող փոխել ժյուրիի անդամներին ամեն տարի, այդ պատճառով էլ միայն մասնակի փոփոխություններ ենք անում», - ասում է «Սայաթ Նովա» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

Մրցույթի մասնակից Դավիթ Ամալյանը, որն առաջին մրցանակին է արժանացել «Սայաթ Նովա-2001»-ին, ասում է, որ իր համար նշանակություն չունի, թե ով է դատելու իր արվեստը: Նրա կարծիքով ամեն դեպքում, եթե երգը գրվել է պրոֆեսիոնալ հմտությամբ և հոգով, այն կգնահատվի:
§Î»Ý³ó¦ ÷³é³ïáÝÁ »ñ³ÅßïáõÃÛ³Ý, å³ñÇ, Ï»ñå³ñí»ëïÇ ¢ óïñáÝÇ ÙÇ Ûáõñ³Ñ³ïáõÏ Ë³éÝáõñ¹ ¿:

Երևանում անցկացվող մÛáõë փառատոնÁ նման մրցակցային խնդիրներ չունի: Այն պարզապես ուրախ ու զվարճալի մթնոլորտ կստեղծի, որտեղ չեն լինի հաղթողներ և պարտվողներ: «Կենաց» փառատոնը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Փառատոնի երեք օրերը հագեցած են ուրախությամբ ու զվարճալիքով, գերազանց երաժշտությամբ և ուտեստներով, արվեստով ու արհեստներով, ինչպես նաև Հայաստանի գինեգործական և կոնյակագործական հարուստ ավանդույթներով:

«Այս փառատոնի նպատակն է կարևորել Հայաստանի մշակութային, գյուղատնտեսական և պատմական արժեքները, վերածնել և տոնել բերքահավաքի հետ կապված հայկական հարուստ սովորույթներն ու ավանդույթները», - ասում է «Կենաց» փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի տուրիզմի զարգացման գործակալության տնօրեն Անժելա Սաքս-Ասլանյանը:

Հանրապետության հրապարակի վերանորոգման պատճառով այս տարի փառատոնը և Հայաստանի անկախության օրվա տոնախմբությունը կանցնեն Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում և նրան հարող զբոսայգիներում:

Այն կմեկնարկի Ազգային ժողովի վեհաշուք զբոսայգում «Խորհրդարանը՝ ժողովրդին» համերգով, որին իրենց մասնակցությունը կբերեն Օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգիչ ¶եղամ ¶րիգորյանը:

Սեպտեմբերի 17-ից Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի շրջակայքում տաղավարներ են տեղադրվում: Տարբեր հայկական ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքը՝ շրջապատված քանդակների, նկարների, հին գորգերի և արհեստագործական աշխատանքների ցուցահանդեսներով: Բոլոր երեք օրերի ընթացքում վաճառքում կլինեն հայկական ազգային խոհանոցի նրբահամ խորտիկները:

Զբոսայգիների փոքրիկ բեմահարթակների վրա կընթանան ներկայացումներ, որոնք կծանոթացնեն հանդիսականներին ազգային հին ավանդույթներին, պսակադրության և մկրտության, լավաշ թխելու և գինի պատրաստելու ավանդական արարողություններին: Տոնախմբության «մասնակիցների» մեջ կլինեն նույնիսկ առասպելական հին երևանցիներ Ջրավաճառ տղան, Կարաբալան, ¶ÇÅ Կոլյան...

Ամբողջ շաբաթավերջին փառատոնը կբոցկլտա եռանդով, վառվռուն զգեստներ հագած պարողներով ու երգիչներով, արվեստի ու արհեստագործական ցուցահանդեսներով և ազգային տարազների ցուցադրումներով: Երևանը նաև կվերածվի տոնավաճառի՝ ձիակառքերով ու մայթեզրյա վաճառասեղաններով:

Սեպտեմբերի 21-ի գիշերվա ժամը 1:30-ին, ի նշանավորումն Հայաստանի անկախության 12-րդ տարեդարձի, Մատենադարանի մոտից կմեկնարկի դիմակահանդես-շքերթը, որին կմասնակցեն 14 պարի համույթներ, վեց ձիակառքեր և չորս նվագախմբեր: Տոնախմբությունը, որն անտարակույս երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ, կեզրափակվի տպավորիչ հրավառությամբ:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Naghdalyan case: Trail enters interrogation stage

Full story

 
 
 
 

National News: Conference ponders the Armenian Condition

Full story

 
 
 
 

Cataloging Culture: Armenia's hidden galleries emerge into view

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 15, Progressive Youth Union of Armenia demonstrated its attitude towards ArmenTel by protesting in front of the buiding of the telecommunication company with posters saying, "We demand quality communication". People passing by joined the protesters trampling down telephones. No connection, no need in phones.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.