ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 12, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ես չգիտեմ հայերեն «շան կղկղանք» արտահայտությունը, սակայն կարող էի սովորել իմ գործընկեր, թարգմանիչ Լևոն Բաղդասարյանից: Նա հենց այդ արտահայտությունն օգտագործեց (կամ դրա նման մի բան), երբ ներս մտավ աշխատասենյակս, որպեսզի իր անհամաձայնությունն արտահայտի այս շաբաթվա մեր հոդվածներից մեկի առթիվ:

«Քո կարծիքով սա արվե՞ստ է, - հուզված հարցրեց նա, - սա արվեստ չէ, սա շան քաք է»:

«Ոչ, - ասացի ես, - ես չեմ կարծում, որ դա արվեստ է: Դա ենթարկում է սեփական ցանկություններին»:

Լևոնը և ես նույն կերպ ենք ընկալում «արվեստը», սակայն հասարակական կյանքում դրա կիրառման հարցում մեր տեսակետները տարբերվում են:

Նա, որ խորհրդային կրթական համակարգի հպարտ հայ արդյունք է, կարծում է, որ «արվեստը պետք է արտացոլի արվեստագետի գաղափարները կամ հույզերը, միայն եթե դրանք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում»:

Ես, որ եկել եմ Ամերիկայի երիտասարդության հակա-մշակութային հեղափոխությանը հարող սերնդի դարաշրջանից, դժվարանում եմ սահմաններ դնել որևէ բանի վրա:

Ես համաձայն եմ Լևոնի հետ, սակայն ավելացնում եմ, որ արվեստը նաև պետք է հրահրի, անհանգստացնի, հակասի նորմերին պատեհ առիթներով:

Մեր այսօրվա համարում մենք ունենք հոդվածներ արվեստագետների մասին, որոնք անում են երկուսն էլ:

Լևոնին դուր չի գալիս Սոնիա Պալասանյանի ավանգարդային արվեստը: Ինձ դուր է գալիս առնվազն Պալասանյանի համարձակությունը: Մենք երկուսս էլ հիմքեր ունենք հավանելու Տիգրան Թոքմաջյանի սքանչելի աշխատանքները:

Եթե արվեստը պետք է բանավեճերի կատալիզատոր լինի, ապա Լևոնի դեպքում այդպես էլ կա:

«Դու կարծում ես, որ սա Հայաստանի արտացոլու՞մ է», - հարցնում է Լևոնը ու ինքն էլ պատասխանում.

«Սա Հայաստանի կյանքի արտացոլումը չէ: Սա արտացոլումն է մի ամերիկացու (Պալասանյանը Նյու Յորքից է), որը ցանկանում է, որ հայերը մտածեն, եթե դա կարելի է այդպես անվանել, ամերիկացիների նման»:

Խոսքը վերաբերում էր ՆՓԱԿ-ում Պալասանյանի բեմադրած 40-րոպեանոց մի պերֆորմանսի, որը կոչված էր ցույց տալու կնոջ կարգավիճակը Հայաստանում Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի միջոցով:

Դա մի պատկեր է, որից 21-րդ դարի սուտ-ֆեմինիզացված արևմուտքը սարսափահար կլիներ: Ինչը չի նշանակում, որ այն չէր համապատասխանում իրականությանը:

Սակայն Լևոնի տված հիմնական հարցը հետևյալն էր. - «Ինչու՞ ենք մենք գրում այդ մասին»:

Դա շատ հեշտ պատասխան ունի:

Ես բացատրել եմ դա Հայաստան իմ առաջին այցելության ժամանակ, երբ ինձ մոտ պատկերացում էր ձևավորվել, որ սա ավանդական մի հասարակություն է, áñÝ ³åñáõÙ ¿ որոշակի ϳճå³ñներով:

Ինձ անհրաժեշտ եղավ որոշ ժամանակ ապրել այստեղ, որպեսզի հասկանամ, որ առաջին տպավորությունները ոչ խորը հայացքի արդյունք են: Սա մի հասարակություն է, որ բավականին նման է Միացյալ Նահանգների հարավային գյուղական գոտուն, որտեղ ես մեծացել եմ և որտեղ «տարբեր»-ը հոմանիշ է «սխալ»-ին:

Այնուհանդերձ այստեղ կան փոքրաթիվ շերտեր, որոնց թվում են արվեստագետները, որոնք պատռում են իրենց պատող պահպանողական թաղանթը վայել ապրելակերպի մասին իրենց ըմբոստ պատկերացումներով, անգամ եթե դրանք ներկայացվում են նրանց սեփական նեղ մեկնաբանություններով:

Այդպիսի փոքրամասնություններից են կանայք, որոնք երեխա ծնելու գործարաններից վեր ընտրություն են փափագում: Մեկ այլ փոքրամասնություն են արվամոլները, կրոնական փոքրամասնությունները և այլն:

Օբյեկտիվ լրատվամիջոցների հրամայականը պետք է լինի դնել Սոնիա Պալասանյաններին Տիգրան Թոքմաջյանների կողքին և թույլ տալ ընթերցողին որոշել, թե ով է ավելի լավ մեկնաբանում իր շրջապատը:

Ես կարծում եմ, որ երկուսն էլ դա լավ են անում: Եվ կարծում եմ, որ մենք պետք է երկուսի համար ստեղծագործելու հնարավորություն ապահովենք: Ոչ թե որովհետև մենք պլատֆորմ ենք ապահովում, այլ որովհետև մենք առաջարկում ենք մի հայելի, որի միջի պատկերը` ըմբռնելի կամ անընդունելի, ճշգրիտ արտացոլում է:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Death for Death Penalty: Capital punishment abolished; Human Rights Law approved

Full story

 
 
 
 

Tigran Naghdalyan Murder Case: Prosecutor accuses attorney of having fake license

Full story

 
 
 
 

Bad Connection: Government wants to invalidate telecommunications monopoly of ArmenTel

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 11, Yerevan. Commemorating the American tragedy, events at Moscow cinema hosted by the US embassy became a solemn tribute due to Armenian citizens -- officials, clergymen, simple people, children, who came to join their voices to the world's choir condemning terrorism.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.