ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 12, 2003 




§Ð³ïáõϦ ¹åñáó. ûñ½³ñ·³ó³Í »ñ»Ë³Ý»ñÁ ëïÇåí³Í »Ý ·áÛ³ï¢»É ë³ñë³÷»ÉÇ å³ÛÙ³ÝÝ»ñáõÙ


²ß³Ï»ñïÝ»ñÇ ù³Ý³ÏÝ ³×áõÙ ¿, ÇëÏ å³ÛÙ³ÝÝ»ñÁ í³ï³ÝáõÙ »Ý:

Երեք համադասարան-
ցիներ՝ 10-ամյա Մհերը, Արմենը և Նարեկը, հազիվ են տեղավորվել դպրոցական մի սեղանի մոտ և նկարում են գունավոր մատիտներով: Երեքն էլ պատկերել են միանման տնակներ գունավոր տանիքներով:

«Ես իմ տան տանիքն էլ եմ կառուցելու այսպիսի գունավոր փայտերով, դա իմ երազանքն է», - բացատրում է Մհերը:

Նրանցից քիչ այն կողմ 12-ամյա Հայկը թերթերից ջանասիրաբար արևածաղկի տոպրակներ է պատրաստում: Նա դժվարությամբ է խոսում, շփոթում է անգամ սեփական տարիքը, սակայն նրա աչքերը կարծես անընդհատ ժպտում են: Անհասկանալի բառերով ու շարժումներով փորձում է շփման մեջ մտնել: ¶րում է միայն մասնիկներ, այն էլ եթե բռնում են ձեռքից:

Այս տղաներն Էջմիածնի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցի աշակերտներն են: Այստեղ սովորում են նրանց նման ևս 140 աշակերտներ, որոնցից 11-ն առաջին դասարանցիներ են:

Դրսից երեխաների խնդիրներն ակնհայտ են, թեև ներսիó ³Ù»Ý ÇÝã Ë³Õ³Õ ¿ ÃíáõÙ:

¸պրոցը հակառակ å³ïÏ»ñն է: Դրսից բարետես է ու կանաչապատ, սակայն այլ է պատկերը նրա պատերից ներս: Նոր ուսումնական տարին այստեղ սկսել են նոր հոգսերով, ու նաև հներով, որոնցից ձերբազատվել չի լինում այս էլ քանի տասնամյակ:

«Սեպտեմբերի 1-ից, ուսումնական հարցերով զբաղվելու փոխարեն, ջրի, սննդի, հագուստի հարցերն եմ լուծում», - դժգոհում է դպրոցի տնօրեն, Էլեանորա Միրաքյանը:

Երեխաները կիսում են տնօրինության հոգսերը: Նրանք դույլերով ջուր են բերում դպրոցի հարևանությամբ հոսող ջրատարից, քանի որ չորս ամիս է ջրազրկված են çñÇ ËáÕáí³Ï³ß³ñÇ íóñÇ å³ï׳éáí:

Բոլոր 140 երեխաներն օգտվում են ընդամենը մեկ պետքարանից, որը գտնվում է ճաշարանի ճանապարհին: Ջրի բացակայության պատճառով գարշահոտությունը տարածվել է ողջ շենքով:

Միրաքյանն ասում է. - «Օրը չորս անգամ կերակրում ենք երեխաներին: Նրանք ինչպե՞ս կարող են առանց լվացվելու մտնել ճաշարան: Իսկ գիշերները, միթե՞ կարելի է առանց ոտքերը լվանալու պառկել քնելու»:

Երեխաները, որոնց ամբողջ կյանքը հարմարվելու դասեր են, հարմարվել են տիրող պայմաններին ու անտրտունջ կրում են բոլոր դժվարությունները: Դպրոցը նրանց համար կրթօջախ լինելուց զատ, նաև կացարան է, որտեղ իրենք ապրում են:

Շենքի երկրորդ հարկի նրանց ննջարաններն ավելի նման են զորանոցների: Հագուստը կախելու համար պատին փայտի մի կտոր է ամրացված՝ վրան մեխեր:

Դպրոցի փոխտնօրեն Հրանուշ Սարգսյանն ասում է, որ 20 տարուց ավելի է դպրոցը ոչինչ չի ստացել, խորհրդային տարիներից ինչ ունեցել են, պահպանել են, բայց շատ իրեր պարզապես մաշվել են:

Օժանդակ դպրոցը կառուցվել է 1969 թվականին և երբեք չի վերանորոգվել: Հինգ մասնաշենքերից գործում են ընդամենը երկուսը: Դպրոցի առաստաղներն անձրևաջրերի կնիքն են կրում:

«Դուք պետք է մեր աշխատողներին տեսնեք, երբ անձրև է գալիս: Կարելի է ասել, որ հիմա մեր ամենաբարենպաստ շրջան է», - ասում է տնօրենը:

Անձրևաջրերը լցվել են դասասենյակներն ու խաղասենյակները: Անձրևից պաշտպանվելու համար առաստաղները տեղ-տեղ պատել են պոլիէթիլենով:

Հրանուշ Սարգսյանը բացատրում է. - «Լցված ջուրը պոլիէթիլենից ավելի հեշտ է դույլերի մեջ դատարկել»:

Տնօրենն էլ հավատացնում է, որ իրենց դահլիճում կարելի է անգամ սունկ աճեցնել: Դահլիճի դռներն ընդհանրապես փակ են: Միջոցառումներըª ïáݳѳݹ»ëÝ»ñÝ áõ Ý»ñϳ۳óáõÙÝ»ñÁ, տեղի են ունենում ուղղակի միջանցքում:

Այնուհանդերձ գլխավոր խնդիրներից մեկն էլ դպրոցի համար մոտալուտ ձմռան գալուստն է:

Պետությունը 1 օրվա համար տրամադրում է 1,7 լ դիզվառելիք: §êáíáñ³Ï³Ý¦ ¹åñáóÝ»ñÁ ëï³ÝáõÙ »Ý 2 ÉÇïñ ÙÇÝã ó»ñ»Ïí³ Å³ÙÁ 2-Á ç»éáõó»Éáõ ѳٳñ:
гïáõÏ å³Ñ³ÝçÝ»ñ áõÝ»óáÕ »ñ»Ë³Ý»ñÁ µÝ³ÏíáõÙ »Ý ÙÇ ß»ÝùáõÙ, áñÝ ÇÝùÝ áõß³¹ñáõÃÛ³Ý Ï³ñÇù áõÝÇ:

«Նրանք երևի մոռանում են, որ այս երեխաներն այստեղ գիշերում են: Մենք պետք է տաքացնենք սենյակները ամբողջ օրը: Այս տարի անգամ վառարաններ չունենք: Նախկիները հին են և ոչպիտանի», - ասում է Միրաքյանը:

Օժանդակ դպրոցը Էջմիածնի տարածաշրջանում միակն է: Այստեղ գալիս են երեխաներ նաև Աշտարակից, Արտաշատից, Երևանից: Տնօրեն Միրաքյանը մեղադրում է պատասխանատու անձանց իրենց կարիքների նկատմամբ անտարբերության մեջ:

«Դիմել եմ գիտության և կրթության նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին, Էջմիածնի քաղաքապետարանին, բոլորն էլ ասում են՝ սպասեք: Ես արդեն ինքս չգիտեմ, թե մենք ում ենք պատկանում: Այս երեխաներն Աստծո կողմից արդեն իսկ պատժվել են, ինչու՞ ենք մենք էլ պատժում», - ասում է Միրաքյանը:

Դպրոցն ութնամյա է, ուսումնական ծրագիրը նախատեսված է սովորական դպրոցների ³é³çÇÝÇó չորրորդ դասարանների համար: Օժանդակ դպրոցներին հատուկ դասագրքեր վերջին անգամ հատկացրել են 1983 թվականին:

«Չունենք անգամ հեռուստացույց ու մագնիտոֆոն, որոնքը չափազանց կարևոր են մտավոր հետամնաց երեխաների մտային վարժանքների համար: Իսկ մարզագույք ասվածի տակ նրանք միայն գնդակ են հասկանում», - դժգոհում է փոխտնօրենը:

Դպրոցը չունի բժիշկ ու հոգեբան: Ֆիզիկապես տկար և հոգեկան բարդույթներով երեխաներին սպասարկում է ընդամենը մեկ բուժքույր:

Միակ գոհացուցիչ հանգամանքն այստեղ սնունդն է և մանկավարժական կոլեկտիվի նվիրված աշխատանքը: Պետությունը յուրաքանչյուր երեխայի սննդի համար հատկացնում է օրական 504 դրամ:

«Նախկինում (ËáñÑñ¹³ÛÇÝ ï³ñÇÝ»ñÇÝ) մենք վարձատրվում էինք 15 տոկոսով ավելի հանրակրթական դպրոցի մանկավարժներից, այսօր դա էլ է վերացել», - ասում է տնօրենը: àõëáõóÇãÝ»ñÇ Ù»Í Ù³ëÁ ëï³ÝáõÙ ¿ 25-30000 ¹ñ³Ù:
Ðñ³Ýáõß ê³ñ·ëÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ ³í»ÉÇ ù³Ý 20 ï³ñÇ ¿ ¹åñáóÇÝ áãÇÝã ãÇ ïñ³Ù³¹ñíáõÙ:

Տիկին Միրաքյանը հավաստում է, որ շատ ծնողների համար դպրոցը նույնսիկ իր ներկա վիճակում ուղղակի փրկություն է: Նրանք ազատվում են երեխաների խնամքի ամենօրյա հոգսից: Երեխաները հաճախ գալիս են առանց կոշիկի, պատառոտված հագուստներով:

«Շաբաթ օրերը դասերից հետո նրանք գալիս են երեխաներին տանելու, և ես հաճախ զարմանում եմ որոշ ծնողների անտարբերության վրա: Նրանք անգամ չեն համբուրում սեփական զավակներին, իսկ հաջորդ երկուշաբթի ուղարկում են առանց լողացնելու, նույն հագուստով», - ասում է տնօրենը:

Հագուստի ապահովման հարցը դպրոցի իրավասության մեջ չի մտնում, սակայն տնօրենի անձնական կապերի շնորհիվ շատ կազմակերպություններ օգնում են ոչ միայն հագուստով, այլև գրենական պիտույքներով:

Սարգսյանն ավելացնում է, որ ի տարբերություն անցած տարիների, երեխաների թիվը բավականին աճել է:

«Տարիներ առաջ շատ ծնողներ նման երեխաներին պահում էին տանը հասարակությունից գաղտնի, - ասում է փոխտնօրենը: - Հիմա բերում են առանց տարակուսելու»:

Թիվ 2 օժանդակ դպրոցի երեխաներն այստեղ ապրում են աշխարհից մեկուսածված: Նրանց համար օրը սկսվում և ավարտվում է դպրոցի անհրապույր պատերի ներսում, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել, հին է անգամ դպրոցի բուրմունքը:

Այցելուներին երեխաները նայում են զարմացած աչքերով:

Հայկը, որը տառապում է Դաունի հիվանդությամբ, ինչ-որ բան է ցանկանում ապացուցել իր պատրաստած բազմաթիվ արևածաղկի տոպրակներով: ¶ուցե այն, որ ուտելիս պետք չէ աղբը թափել գետնին:

Իսկ Մհերը համոզում է, որ իրենք մշտական խաղասենյակի կարիք ունեն: Հետո էլ ավելացնում է, որ դառնալու է ատամնաբույժ և ընդունելու է բոլոր հիվանդներին իր գունավոր տանիքով տնակում:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Death for Death Penalty: Capital punishment abolished; Human Rights Law approved

Full story

 
 
 
 

Tigran Naghdalyan Murder Case: Prosecutor accuses attorney of having fake license

Full story

 
 
 
 

Bad Connection: Government wants to invalidate telecommunications monopoly of ArmenTel

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 11, Yerevan. Commemorating the American tragedy, events at Moscow cinema hosted by the US embassy became a solemn tribute due to Armenian citizens -- officials, clergymen, simple people, children, who came to join their voices to the world's choir condemning terrorism.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.