ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 12, 2003 




ÎÛ³Ýù ٳѳñÓ³ÝÝ»ñáõÙ. ³Ûó Üáñ³¹áõ½ ·»ñ»½Ù³Ýáó-·ÛáõÕ


ì³ñ¹áõÑáõ ÝÙ³Ý »ñ»Ë³Ý»ñÁ ·ÛáõÕÇ ·»ñ»½Ù³ÝáóÁ ѳٳñáõÙ »Ý Ññ³ß³ÉÇ Ë³Õ³Ññ³å³ñ³Ï:

Արևշատ Սարգսյանը միանգամից ոգևորվում է իր գյուղում այցելուներ տեսնելիս:

Չնայած Արևշատը կաղում է աջ ոտքից, նա արագ ոտքի է ցատկում մեծ աթոռանման քարի վրայից, որտեղ սովորաբար տաքանում է արևի տակ և ողջունում է հյուրերին հետևյալ խոսքերով. - «Ես կարող եմ լինել ձեր ուղեկցորդը, կարող եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին»:

Ծերունին գիտի, որ գյուղ եկող բոլոր հյուրերը սովորաբար բազմաթիվ հարցեր են ունենում, և ինքն է, որ գիտի դրանց պատասխանների մեծ մասը:

¶յուղը, որտեղ ապրում է Սարգսյանը, կարող էր նման լինել Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերին, սակայն դա այդպես չէ:

Բարի գալուստ Նորադուզ՝ գյուղ, որը հանրահայտ է դարձել մահվան շնորհիվ:

Երևանից 90 կմ դեպի հյուսիս՝ Սևանի արևմտյան ափին գտնվող Նորադուզ ուղղվելիս մարդու ուշադրությունն անմիջապես գրավում է գյուղին հարակից բացառիկ համայնապատկերը:

Հսկայական գերեզմանոցի վաղ շրջանի խաչքարերի տպավորիչ շարքը արտակարգ ուշարժան ¿ դարձնում գյուղը զբոսաշրջիկների, հնագետների և պատմաբանների համար:

Նորադուզի գերեզմանոցը Հայաստանում հնագույններից է, որտեղ կան խաչքարեր 996 թվականից: Այëտեղ է նաև իններորդ դարում կառուցված սբ. Աստվածածնի փոքրիկ եկեղեցիÝ:
²ñ¨ß³ï ê³ñ·ëÛ³ÝÁ ¹³ñÓ»É ¿ ·»ñ»½Ù³ÝáóÇ áõÕ»Ïóáñ¹Á:

Յոթ հեկտարի վրա տարածվող հսկայական դաշտում Սևանի այրող արևի տակ սփռված հնադարյան տապանաքարերը շլացնում են այցելուներին իրենց խրթին ձևավորմամբ, քանակով և բազմազանությամբ: Ընդամենը գերեզմանոցում կա մոտ 700 հնադարյան խաչքար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր եզակի զարդանախշը և իր սեփական պատմությունը:

îապանաքարերի մեծ մասի վրա խաչքարեր են քանդակված, սակայն ամենահին գերեզմանոցների վրա պատկերված է պտտվող արևի կամ Դավթի հրեական աստղի խորհրդանիշը:

Մյուս տապանաքարերը նման են փոքրիկ եգիպտական քարե բուրգերի:

«Քարերի մեծ մասն այնքան հին են, որ ոչ մի աղբյուր չի հայտնում, թե ինչպես են դրանք հայտնվել այստեղ», - ասում է Արևշատ Սարգսյանը:

«Հավանաբար այն հայերը, որ ճանապարհորդել են այլ երկրներում և տեսել են այլ մշակույթներ և ավանդույթներ, տուն վերադառնալով իրենց հետ բերել են այլ ազգերի խորհրդանիշները»:

68-ամյա Սարգսյանը գերեզմանոցի ոչ պաշտոնական ուղեկցորդն ու գերեզմանոցի պահակն է: Ավելի քան 20 տարի նա հոգում է խաչքարերի մասին՝ հետազոտելով քարի ամեն մի կտորը և ուսումնասիրելով խաչքարերին նվիրված գրականությունը: Զբոսաշրջիկները նրան 2-3 դոլար են տալիս, և նա պատմում է գերեզմանոցի պատմությունը: Հաշմանդամ թոշակառու Սարգսյանի համար այդ գումարը գոյատևելու հնարավորություն է, սակայն նա ասում է, որ անում է դա ոչ թե փողի, այլ մարդկանց հետ շփվելու համար:

Նա գիտի շուրջ 1000 խաչքարերից և տապանաքարերից յուրաքանչյուրի պատմությունը և այնքան է պատմել դրանù, որ կնճիռներով պատված նրա արևահար դեմքն ինքÝ ¿ խաչքար հիշեցնում:

¶րեթե բոլոր խաչքարերը նայում են դեպի արևելք, և նրանց գագաթներն առաջ են հակված, կարծես խոնարհվելիս լինեն: ¶յուղացիներն ասում են, որ խաչքարերը ողջունելու են Հիսուս Քրիստոսի գալուստը, որը հայտնվելու է արևելքից:

Որոշ հուշարձանների վրա պատկերված են հողը մշակող գյուղացիներ:

Øի առանձին խումբ Ëաչքարեր կոչíում են ամենափրկիչներ: Մարդիկ վերագրում են դրանց հիվանդություններ բուժելու և ջրհեղեղի կամ երաշտի նման բնական աղետներից պաշտպանելու կարողություն: Հավատում են, որ որոշ խաչքարեր պաշտպանում են անգան անպատասխան սիրուց:

Առավել մեծ ժողովրդականություն են վայելում այն գերեզմանաքարերը, որոնք օգնում են մարդկանց ազատվել վախերից: Սարգսյանն ասում է, որ հրաշագործ քարերի մոտ են գալիս վախեր ունեցող մարդիկ Հայաստանի բոլոր շրջաններից:

«Այստեղ հանգչող մարդը մահացել է կայծակից: Ոչ ոք չգիտի, թե ինչու է նրա գերեզմանը նման բուժող կարողություն ստացել: Սակայն բուժումն օգնում է, - ասում է Սարգսյանը: - Ամեն ամիս առնվազն մեկ ընտանիք գյուղ է բերում իր երեխաներին, որոնք վախեր են ունենում՝ մթությունից, վատ երազներից կամ մահացած մարդկանցից»: Նորադուզցի Ալիկ Մխիյանը գիշերով վախեցել է շներից: 12-ամյա տղան ասում է, որ հիմա ոչնչից չի վախենում: Դեռ ավելին, վախը չափելու արարողությունը նրան դուր է գալիս, և ժամանակ առ ժամանակ նա գալիս է քարի մոտ այն կրկնելու, ինչպես ինքն է ասում՝ համենայն դեպս:

«Եթե ուզում եք ազատվել վախից, պետք է ձեզ հետ վերցնեք ապակե շշով ջուր և յոթ քարի հատիկներ: Հետո պետք է յոթ անգամ պտտվեք գերեզմանաքարի շուրջը և ամեն անգամ մի քարի հատիկ նետեք: Դրանից հետո պետք է ջուր լցնեք տապանաքարի փոքրիկ խոռոչի մեջ, խմեք այդ ջրից և լվանաք ձեր ձեռքերն ու երեսը», - պատմում է տղան:
È»·»Ý¹Ý ³ëáõÙ ¿, áñ ˳ãù³ñ»ñÇÝ §Ñ³·óñ»É¦ »Ý ½ÇÝíáñÝ»ñÇ ÝÙ³Ý, ¨ »ÙáõñÇ í³Ë»ó³Í ½áñùÁ ݳѳÝç»É ¿:

Արարողության վերջին և ամենակարևոր փուլը տապանաքարի վրա շիշը կոտրելն է:

Նորադուզ գյուղն ունի 1500 ընտանիք: Մեծ մասն ապրում է Սևանի սիգ որսալով: Մյուսները կարտոֆիլ և այլ բանջարեղեն են աճեցնում: Ապխտած ձկան հոտը գյուղում ամենուր է, քանի որ ամառվա շոգ օրերին դժվար է ձուկը թարմ պահել և ѳëóÝ»É Երևան:

¶երեզմանոցը երևում է շատ տներից: Սակայն մարդկանց չի մտահոգում գերեզմանոցի համայնապատկերը: ¶յուղի բնակիչների վերաբերմունքը մեռյլաների նկատմամբ կարծես տարբերվում է Հայաստանի մյուս բնակիչների վերաբերմունքից:

Երեխաները տապանաքարերի մեջ խաղեր են խաղում:

Նույնիսկ 10-ամյա Վարդուհու համար գերեզմանոցը տապկնոցի խաղալու հրաշալի վայր է: Նրան զարմացնում է, որ այլ մարդիկ կարծում են, û գերեզմանոցը երեխայի խաղալու վայր չէ:

«Մենք գալիս ենք այստեղ ամեն օր երեկոյան ժամը 6-ից հետո, երբ արևը չի վառում», - ասում է աղջնակը:

«Մենք չենք վախենում այստեղ խաղալուց: Այստեղ պառկած մարդիկ մեռած են: Ինչու՞ պիտի վախենանք մեռած մարդկանցից: Բացի այդ, այստեղ շատ տապանաքարեր հրաշագործ են և վտանգի դեպքում կպաշտպանեն մեզ»:
´³ñÇ ·³Éáõëï Üáñ³¹áõ½ª ·ÛáõÕ, áñÁ ѳÝñ³Ñ³Ûï ¿ ¹³ñÓñ»É Ù³Ñí³Ý ßÝáñÑÇí:

Հին գերեզմանոցի կողքին հիմա նոր գերեզմանոց կա: Նորադուզցիների նոր սերունդը շարունակում է իր նախնիների ավանդույթ, և վարդագույն տուֆից ու բազալտից կառուցված բոլոր տապանաքարերը խաչքարի տեսք ունեն:

Նոր տապանաքարերի մեծ մասը վեհաշուք տեսք ունի, և նման խաչքարերի գինը տատանվում է 3000-ից մինչև 10000 դոլարÇ ë³ÑÙ³ÝÝ»ñáõÙ: ¶երեզմանների մոտ շատ քանդակներ կան՝ հիմնականում կանանց և երեխաների: Հովիկ Կոստանյանը տոհմական խաչքարի վարպետ է: Նա ասում է, որ հոր և եղբոր հետ մոտ 400 խաչքար է տաշել:

Երկրաչափական պատկերների պարզ նախշերով մի խաչքար տաշելու համար պահանջվում է մոտ մեկ ամիս: Միջին չափսի բազալտի մի կտորն արժե 100-200 դոլար: Քանդակելուց հետո դրա գինն աճում է մինչև 600-1000 դոլար:

«Ես սովորել են խաչքար տաշելու արհեստն իմ հորից, - ասում է Կոստանյանը: - Հույս ունեմ, որ իմ որդին կշարունակի մեր ընտանեկան ավանդույթը և կդառնա խաչքարի վարպետ»:

Նորադուզցիները հպարտանում են, որ իրենց գյուղը զբոսաշրջիկներ գրավող տեսարժան վայր է: ¶յուղի հյուրերի թվում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը: ¶յուղացիներն ասում են, որ Նորադուզի հնադարյան քարե կոթողները մեծ տպավորություն են գործել բարձրաստիճան հյուրերի վրա:

¶յուղացիները նաև շատ են հպարտանում իրենց լեգենդով, որի համաձայն տապանաքարերը ժամանակին պաշտպանել են գյուղը օտար նվաճողներից: Թեմուր Նվաճողի արշավանքի ժամանակ գյուղացիները սաղավարտներ են դրել խաչքարերի գագաթներին և սրերը հենել են քարերի վրա: Հեռվից խաչքարերը նմանվել են զինված մարտիկների, և Թեմուրի բանակը ընկրկել է սարսափազդու ոսոխի առաջ:

Ճիշտ է լեգենդը, թե ոչ, սակայն Նորադուզի բնակիչները հավատում են, որ խաչքարերն իրենց մշակութային ժառանգությունն են և հաջողություն են բերում իրենց: Միգուցե այդ պատճառով են Նորադուզի բնակիչներն այդքան հյուրասեր և զվարթ: Նրանց գյուղը հայտնի է իր գերեզմանոցով, սակայն մահվան մասին մտածելու փոխարեն նրանք գերադասում են իրենց ամեն մի օրն անցկացնել կյանքը վայելելով:

Պահակ Սարգսյանն ասում է, որ ամառային օրերին ինքը տուն չի գնում, քնում է գերեզմանոցում: Նա հույս ունի, որ երբ մահանա, համագյուղացիներն իր գերեզմանոցի վրա խաչքար կդնեն, սակայն անմիջապես ասում է. - «Ես դեռ շատ պատմություններ ունեմ պատմելու»:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Death for Death Penalty: Capital punishment abolished; Human Rights Law approved

Full story

 
 
 
 

Tigran Naghdalyan Murder Case: Prosecutor accuses attorney of having fake license

Full story

 
 
 
 

Bad Connection: Government wants to invalidate telecommunications monopoly of ArmenTel

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 11, Yerevan. Commemorating the American tragedy, events at Moscow cinema hosted by the US embassy became a solemn tribute due to Armenian citizens -- officials, clergymen, simple people, children, who came to join their voices to the world's choir condemning terrorism.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.