ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




êåáñï. ²·³ëÇÝ ¢ ܳɵ³Ý¹Û³ÝÁ ¹áõñë »Ý ·³ÉÇë ²ØÜ Ã»ÝÇëÇ µ³ó ³é³çÝáõÃÛ³Ý ù³éáñ¹ »½ñ³÷³ÏÇã.


Ðݳñ³íáñ ¿, áñ »ñÏáõ ûñ Ñ»ïá ²Ý¹ñ» ²·³ëÇÝ ëïáñ³·ñÇ Ù»Ï ÙÇÉÇáÝ ¹áɳñ³Ýáó ã»ÏÁ:

Հայազգի թենիսիստները շարունակում են իրենց հաջող ելույթները Մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, որը մեկնարկել է օգոստոսի 25-ին Նյու Յորքի «Ֆլաշինգ մեդոուզ» մարզահամալիրում:

Անդրե Ագասին և Դավիթ Նալբանդյանն անցել են առաջին չորս փուլերը, դուրս են եկել քառորդ եզրափակիչ և այժմ լավագույն ութնյակի կազմում պայքարում են ՊԹԱ միավորների, գլխավոր մրցանակի և 1 միլիոն դոլարի համար:

Առաջին և երկրորդ փուլերում իսպանացի Ալեքս Կորեթհային և շվեդացի Անդրեաս Վինչիգուերային հաթելուց հետո առաջին համարի տակ ցանված Անդրե Ագասին (ԱՄՆ) երրորդ փուլում հանդիպեց ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովի հետ (28-րդ ցանված) և հաղթեց 6-3, 7-6(4), 6-4 հաշվով:

Չորրորդ փուլում Ագասին պարտության մատնեց ամերիկացի Թեյլոր Դենթին՝ 6-7 (5), 6-4, 7-5, որը վնասվածքի պատճառով հրաժարվեց խաղից երրորդ սեթից հետո:

Քառորդ եզրափակիչում Ագասին մրցելու է 5-րդ համարի տակ ցանված արգենտինացի ¶իլյերմո Կորիայի հետ:

Արգենտինան ներկայացնող Նալբանդյանը (13-րդ ցանված) առաջին փուլում պարտության մատնեց Ֆիլիպ Քոլշրայբերին ¶երմանիայից՝ 6-4, 7-6 (4), 6-3:

Երկրորդ փուլում Նալբանդյանը դժվարին հաղթանակ տարավ ֆինն Յարկո Նիմինենի նկատմամբ 5-7, 6-3, 6-1, 7-6 (3) հաշվով:

Երրորդ փուլում արգենտինահայ թենիսիստը հաղթեց ավստրալացի Մարկ Ֆիլիպուսիսին (20-րդ ցանված) 7-5, 6-7 (10), 6-3, 6-2 հաշվով և դուրս եկավ չորրորդ փուլ, որտեղ հաղթահարեց ամենադժվար արգելքը՝ 3-6, 7-6 (1), 6-4, 6-3 հաշվով հաղթնանակ տանելով 2-րդ համարի տակ ցանված Ռոժե Ֆեդերերի նϳïٳٵ Շվեյցարիայից:

Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը խաղալու է մարոկացի Յունես Էլ Այնաուի դեմ:

Ի տարբերություն Ագասիի և Նալբանդյանի, Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը (չցանված) կարողացավ հաղթահարել միայն առաջին փուլը՝ պարտության մատնելով ամերիկացի Ամեր Դելիքին՝ 4-6, 6-7 (3), 6-2, 7-5:

Երկրորդ փուլում նա 3-6, 4-6, 6-4, 6-7 (6) զիջեց ամերիկացի Ջեյմս Բլեյքին:

Մրցաշարը կավարտվի հավանաբար երկուշաբթի օրը:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.