ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Մեր խմբագրատուն մտնող մարդու ամենաակնառու առանձնահատկությունն այն է, որ նա երկոտանի է և շարժվում է դեպի իմ գրասենյակ մի ձևով, որ Բնությունը վերապահել է էվոլյուցիայի ավելի արժանի ներկայացուցիչների համար: Նրա տեսակին ավելի հատուկ է սողալը, միգուցե փորի վրա, երբեմն լորձ թողնելով՝ ի նշան իր ցավալի գոյության:

Նա կրում է սպայի համազգեստ՝ պատրաստակամորեն շահարկելով այն ենթադրությունը, որը ինքն է վաստակել իր ոսկրոտ ուսերին հանգրվանած աստղերը: Սակայն նա պատկանում է այստեղ չափից ավելի տարածված ամենավատ տեսակին՝ հայրենասերի համազգեստ հագած լպրծուն, արնախում, զգուշավոր հեների, որոնք օգտագործում են պաշտոնական թիկնոցը սեփական գրպանը լցնելու համար:

Սովորաբար առաջինը հայտնվում է նրանց փորը, որին որոշ ժամանակ անց հետևում են մարմնի մյուս մասերը: Նրանք կարծես մի տեսակ հղի տղամարդիկ լինեն, որ բռնաբարում են իրենց նմաններին և ճարպ են կուտակում ուրիշների ափսեների պարունակությունը լափելով:

Սակայն այս մեկը պատկանում է այլ տարատեսակի: Նիհարավուն, որպես երկչոտ մի շուն, որին սեփական ոսկորն իր նման այլ գիշատիչներից պաշտպանելու անհրաժեշտությունը հնարավորություն չի տալիս ըմբոշխնելáõ իր որսը:

Նա ներս է մտնում մեկնած ձեռքով և կեղծավոր ժպիտը դեմքին: Ես պոռնիկ եմ, որ ձեռնվում եմ նրա հետ, բայց ուզում եմ, որ այս ամենը հնարավորինս շուտ վերջանա:

Նրա հետ են երկու զազրելի գործակիցներ, ինչը համապատասխանում է ոհմակի ինքնապաշտպանական վարքին: Խումբն ապահովություն է տալիս, ու նաև ապահովում է օժանդակություն: Մյուս երկուսը ոչինչ չեն անում, բայց այնտեղ են, կարծում եմ, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծեն, որ կարող են ինչ-որ բան անել:

Համազգեստը հնարավորություն է տալիս նրան ասելու, որ նա այստեղ է, որպեսզի կատարի հասարակական ծառայողի իր պարտականությունները: Սակայն նրա իրական մտադրությունները անձնական բնույթի են:

Մեր փորձված թարգմանիչը նման բաների հետ բախվել է իր ամբողջ կյանքի ընթացքում և ծանոթ է նրանց կեղտոտ խաղերին:

«Ո՞րքան է պետք նրանից ազատվելու համար», - հարցնում եմ գործընկերոջս:

Նա ասում է, որ կաշառքը 150 դոլար է:

Ես չեմ կարող հանդուրժել, որ նա այդպիսի հեշտությամբ մարսի այս ամենը, և որոշում եմ գոնե ստիպել ինքնահավան ելուզակին ինչ-որ բացատրություն տալ:

«Կոնկրետ ինչի՞ համար ենք մենք վճարում», - հարցնում եմ ես:

Նա պատասխան չունի: Եվ ինչպես ուսուցիչ, որը փորձում է կրճատել ուսումնառության կորը, ես ասում եմ.

«Ըստ երևույթին, դա վճար է հասարակական ծառայություններից օգտվելու համար...»

«Այո, այո», - պատասխանում է ներխուժողը՝ գլխով հաստատելով իր այոն, կարծես ցույց տալու իր ուրախությունը, որ գրինգոն վերջապես հասկացավ ամեն ինչ:

«Դե, իհարկե, մենք ուզում ենք կատարել մեր պարտականությունները, - ասում եմ ես, - բայց գիտեք, մեզ ստացական պետք կլինի, որպեսզի ցույց տանք, որ վճարել ենք այսինչ բանի համար»:

Նա լսում է թարգմանությունը և իր նվաղ պարանոցից վեր վերածվում է մի կնճռի...

«Չե՛, չե՛», - փնչացնում է նա այնպես, որ նույնիսկ առանց թարգմանության ինձ համար հասկանալի է դառնում նրա մտքինը՝ «Ցնդե՞լ ես, ինչ է»:

Ես պատասխանում եմ իմ սակավ հայերեն արտահայտություններից մեկով՝ «Հասկանում եմ»:

Ես հասկանում եմ, որ եթե մենք 150 դոլար չվճարենք այս դրամաշորթին, ապա նրա լիազորությունները, որոնց հետևում նա թաքնվում է, նրան թույլ են տալիս որևէ սարքված պատրվակով փակել մեզ: Ինձ համար դա նման է այն իրավիճակին, երբ Բրուքլինի որևէ բարի տեր փող է տալիս ¶ոթթիի տղերքին «տանիքի» համար:

Ես հասկանում եմ, որ աշխատում եմ մի միջավայրում, որտեղ կաշառք տալը ապահովում է գոյություն առանց գլխացավանքի, անգամ եթե դու ոչինչ չես արել գլխացավանք ունենալու համար: Ավտոտեսուչից մինչև դատավոր և ընդունելության քննության դասախոս, Հայաստանում փողն անում է իր գործը: Այս համակարգն այնպիսի լայն տարածում ունի, որ դրա դեմ պայքարի մեխանիզմ չկա:

Ես ի՞նչ պետք է անեÇ, այս ստահակի մասին հայտնեի նրա վերադասի՞ն: Իբր այս գարշելի աղբակույտի գագաթին գտնվողը չի ստանում իր բաժինը:

Սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են այն մարդիկ, որոնց հետ ես հաճույքով ապրում եմ այս երկրում, իրենց ողջ կյանքի ընթացքում համակերպվում այս գիշանգղների զոհերի կարգավիճակի հետ: Նրանք ավելի լավ ճակատագրի են արժանի:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.