ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




²Ïódz ºñ¢³ÝáõÙ. óáõó³ñ³ñÝ»ñÁ ÙdzÝáõÙ »Ý ùñ¹»ñÇ ÙÇç³½·³ÛÇÝ µáÕáùÇ óáõÛó»ñÇÝ


§Ð³ó³¹áõɦ ٳϳ·ñáõÃÛ³Ùµ ÃÇÏÝáóÝ»ñ ѳ·³Í г۳ëï³ÝÇ ùñ¹»ñÁ Ùdzó»É »Ý µáÕáùÇ ÙÇç³½·³ÛÇÝ ³ÏódzÛÇÝ:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները միացան աշխարհով մեկ ³Ïódzݻñ անցկացնող իրենց ազգակիցներին, որոնք բողոքում էին Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ կալանավայրում գտնվող Աբդուլա Օջալանի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի դեմ:

Բողոքի ակցիաները տևելու են երեք ամիս: Օջալանի հետևորդները բողոքում են թուրք բժիշկների կողմից իրականացվող բուժման դեմ, որը նրանց կարծիքով սպառնում է Օջալանի կյանքին: Քրդերը պնդում են, որ բժիշկները Օջալանին տվել են դեղամիջոցներ, որոնցից նրա առողջական վիճակը վատթարացել է:

Հայաստանաբնակ 25 քրդեր միացել են բողոքի ակցիային՝ հացադուլ հայտարարելով երևանյան իրենց գրասենյակում «Մեր առաջնորդի ազատությունը մեր ազատությունն է» կարգախոսով:

52-ամյա Զաֆիկ Խոդոյանը թողել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր տուն ու տեղը և միացել է Երևանի իր հացադուլավոր ընկերներին:

Սա Խոդոյանի երրորդ մասնակցությունն է նման ակցիայի: Քրդուհին հայտարարում է, որ նա և այլ կանայք պատրաստ են ցույցերի դուրս գալ այնքան, որքան անհրաժեշտ է:

«Մենք պարզապես ցանկանում ենք պաշտպանել մեր առաջնորդին: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր իրավունքները», - ասում է քրդուհին:

ՔԱԿ-ի կովկասյան գրասենյակի տնօրեն Դենիս Բարանի հավաստմամբ Օջալանի վիճակը, որը գտնվում է Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում, օրեցօր վատանում է:

54-ամյա քուրդ առաջնորդը բանտում է գտնվում 1999 թվականի փետրվարի 15-ից: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մեջ ³Ñ³µ»ÏãáõÃÛ³Ý Ù»ç :

Իր փաստաբանների հետ վերջին հանդիպման ժամանակ Օջալանն ասել է, որ իրեն ներարկել են դեղամիջոցներ, որոնք պարունակում են կյանքին սպառանցող քիմիական բաղադրիչներ: Օջալանը պահանջել է, որ իր բժշկական ստուգմանը մասնակցեն անկախ միջազգային բժիշկներ:

«Մեր հիմնական նպատակն է ստիպել միջազգային կազմակերպություններին մասնագետների խումբ ուղարկել Օջալանի մոտ և դուրս հանել մեր առաջնորդին քաղաքական մեկուսացումից», - ասում է Բարանը, որը հացադուլավորներից մեկն է:

«Եթե Օջալանի առողջությունն ու բանտային պայմանները չբարելաíվեն, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի», - հայտարարեց Բարանը:

Բացի այդ քրդերը պահանջում են, որ թուրքական իշխանությունները դադարեցնեն քուրդ ժողովրդի դեմ ուղղված հետապնդումները: ՔԱԿ-ը հայտարարում է, որ ևս երեք ամիս ժամանակ է տալու Թուրքիային քրդերի հետ բանակցություններ սկսելու համար: Քրդերն ասում են, որ եթե Թուրքիան չհամաձայնի, ապա իրենք պատերազմ են հայտարարելու Թուրքիային:

«Եթե քուրդ ժողովրդի պահանջները չբավարարվեն, ապա թուրքական կառավարությունը և թուրք ժողովուրդը կհայտնվեն շատ անբարենպաստ Çñ³íÇ׳ÏáõÙ: Քուրդ ժողովուրդը խաղաղություն է ուզում, սակայն մենք պատրաստ ենք պայքարի», - ասում է Բարանը:

Ամբողջ աշխարհում կա շուրջ 50 միլիոն քուրդ, որոնցից մոտ 40 հազարը բնակվում են Հայաստանում:

Երևանյան հացադուլի մասնակիցներն ասացին, որ նախատեսում էին անցկացնել իրենց բողոքի ակցիան Երևանի հրապարակներից մեկում, սակայն քաղաքապետարանը մերժել է իրենց դիմումը:

Քաղաքապետարանի աշխատակիցների հավաստմամբ ներկայումս ցույցի համար հարմար տեղ չկա, քանի որ ամենուր շինարարություն է ընթանում՝ այդ թվում Հանրապետության և Օպերայի հրապարակներում:

Օջալանի կողմնակիցները հայտարարում են, որ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը մի շարք ակցիաներ են անցկացնելու տարբեր վայրերում:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.