ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




¾ÏáÝáÙÇϳÛÇ ¹³ë. ¹åñáóÝ»ñáõÙ ëÏëíáõÙ »Ý ¹³ë»ñÁ ¢ ¹ñ³Ýó Ñ»ïª Í³Ëë»ñÇ ë»½áÝÁ


гëÙÇÏ ØÇù³Û»ÉÛ³ÝÇ Ý³Ë³¹åñáó³Ï³Ý ³é¢ïáõñÝ ³×»ó, »ñµ ݳ ¹áõñë »Ï³í ïáݳí³×³é:

Սեպտեմբերի գալուստն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբÁ, իսկ դա նշանակում է շահավետ առևտուր դպրոցական պարագաների բոլոր առևտրականների համար:

Օգոստոսի վերջին օրերին ճերմակ վերնաշապիկները (դպրոցականների ավանդական համազգեստները) անհանգիստ թիթեռների նման թռչում-անհետանում են վաճառասեղանների վրայից:

Երկրի բոլոր վաճառատներում դպրոցի սկիզբը գնորդների համար մի մարաթոնյան մրցավազք է, որտեղ գործում են վաճառողների սահմանած կանոնները:

Վերնաշապիկներ, փեշեր, կոշիկներ, պայուսակներ... Եռուզեռ է տիրում բոլոր խանութներում և տոնավաճառներում:

45-ամյա Մարինե ¶ալստյանը չորս դպրոցահասակ երեխաների մայր է: Նա դուրս է գալիս «Ֆիրդուսի» տոնավաճառից գնումներից արդեն ճաք տվող պայուսակներով և թեթևացած դրամապանակով:

«Ամեն տարի շուրջ 250 դոլար փող էի ծախսում, բայց այս տարի գներն ավելի են բարձրացել: Ստիպված եղա ծախսել 300 դոլար», - ասում է նա:

Մի երկրում, որտեղ «պաշտոնական» միջին աշխատավարձն ամսական մոտ 35 դոլար է, այս օրերին երևանյան տոնավաճառներում խցանումներ են առաջանում, քանի որ ծնողները երեխաների հետ բազմաթիվ ժամեր են անցկացնում այնտեղ, որպեսզի իրենց երեխաներն ինչպես հարկն է պատրաստված ներկայանան դպրոց:

Անհամբեր երեխաները տանջահար են անում իրենց հոգնած ծնողներին, որոնք ձգտում են ավելի ընդունելի լուծումներ գտնել ամենամյա այս արարողության համար:

¶նորդ Արմեն Սարգսյանը մեղադրում է հայտնի չէ թե ում իր նախադպրոցական առևտուրը չհեշտացնելու համար:

«Այս օրերին կարելի էր դեպի դպրոցական պարագաների առևտրի կետերը տանող ճանապարհները լայնացնել, պակասեցնելով ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների տաղավարները կամ դրանց հատկացված տարածքները», - ասում է նա:

«Ֆիրդուսին» համարվում է մայրաքաղաքի ամենաէժան տոնավաճառներից մեկը: Սակայն այստեղ ավելի շատ գրենական պիտույքներ են, քան դպրոցական հագուստներ: 39-ամյա վաճառող Արամ Առաքելյանն ասում է, որ իրեն ձեռնտու չէ գնել ու վաճառքի բերել դպրոցական ապրանքները:

ä³Ûáõë³ÏÝ»ñÇó ÙÇÝ㢠í»ñݳ߳åÇÏÝ»ñ áõ ÏáßÇÏÝ»ñ áõ ·ñù»ñ áõ... ¹åñáóÇ ³é³çÇÝ ûñÁ óÝÏ ¿ ÝëïáõÙ ÁÝï³Ý»Ï³Ý µÛáõç»Ç íñ³:.

«Եթե մինչև սեպտեմբերի 1-ը չվաճառեցինք, ապա ամեն ինչ մնալու է պահեստներում մինչև հաջորդ տարի: Իսկ հաջորդ տարին իր հետ կբերի հագուստի այլ ոճ, և ապրանքն այդպես էլ չի վաճառվի», - ասում է նա:

Էջմիածնի գրախանութներից մեկում անհատ ձեռներեց Հասմիկ Միքայելյանն այս օրերին հարստացրել է ապրանքների տեսականին: Նա վաճառքի մի կետ էլ բացել է շուկայում, որտեղ առևտուրն ավելի լավ է գնում:

«Մարդիկ սովոր են տոնավաճառներից գնումներ անելուն, - ասում է նա, - կուլտուրական սպասարկում ասես չեն ուզում: Եթե գրախանութում այսօր 50 դոլարի առևտուր եղավ, ապա շուկայում կլինի 100-ի: Այս աշխուժությունը շարունակվում է մինչև սեպտեմբերի 10-ը»:

Հասմիկը դժգոհում է, որ շատ առևտրականներ օգտվում են առիթից և վերջին օրերին բարձրացնում են գները:

Հասմիկը նաև ասում է, որ այս տարի ծնողներն ավելի աշխուժորեն են գնումներ անում, քան անցյալ տարի: Նույնիսկ մոտենում են մանկական գեղարվեստական գրքերին, մինչդեռ անցյալ տարի ծնողները փորձում էին հետ պահել դրանցից իրենց երեխաներին:

«Մալաթիա» տոնավաճառում մեկ դպրոցական համազգեստը 11500-14500 դրամ է (20-25 դոլար), վերնաշապիկները՝ 3-8 հազար դրամ (5-15 դոլար): Առավել համեստ կոշիկները 5-7 հազար դրամ են (8-12 դոլար): Դպրոցական պայուսակները տատանվում են 3-10 հազար դրամի սահմաններում (5-17 դոլար):

Նախապատրաստությունը դպրոցին իհարկե չի ավարտվում առանց գրենական պիտույքների: Տոնավաճառների մեծ մասում առավել մեծ պահանջարկ են վայելում չինական էժան ապրանքները, սակայն բարձր է նաև պահանջարկը Թուրքիայում և Ռուսաստանում արտադրված ավելի բարձրորակ ապրանքների նկատմամբ:

Միջին հաշվարկով մեկ առաջին դասարանցու գրենական պիտույքների ծախսը 5 հազար դրամ է:

Ծնողն առաջին դասարանցու վրա ծախսում է շուրջ 100 դոլար:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.