ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Մենք «ԱրմենիաՆաու»-ում ծայրահեղ պատվախնդիր ենք, այնպես որ թույլ տվեք մի քիչ առաջ անցնել ԴիÏենսից և առաջարկել ձեզ մի պատմություն երեք քաղաքների մասին՝ կինոտարբերակը:

Տեսարան առաջին՝ Հայաստան-2020: Երևակայական մի երկիր, որը ստեղծվել է 2003 թվականին այն մարդկանց կողմից, ովքեր մտածում էին ապագայի մասին և այն մասին, թե ինչ է պետք անել այդ ապագան ավելի լավը դարձնելու համար:

Այդ թեմայով Երևանում հրավիրված գիտաժողովին հավաքվում են հայեր (և ոչ հայեր, այդ թվում՝ և ես) Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, որպեսզի քննարկեն այլընտրանքները: Մի ճանապարհը տանում է դեպի անդամակցություն Եվրամիությանը, մյուսը՝ դեպի Ռուսաստանի հետ գործակցություն կրտսերի կարգավիճակով, երրորդը` դեպի սինգապուրյան տիպի ինքնաբավություն, իսկ չորրորդը` հետ դեպի Հայաստանի ներկա վիճակի լճացած տարբերակը:

Հավաքը քննարկում է այս հնարավորություններից յուրաքանչյուրը առանց ընտրություն կատարելու: Այս հավաքի նպատակն է ոչ թե որոշել Հայաստանի հետագա ճակատագիրը, այլ հորդորել մարդկանց մտածելու այդ մասին և գալու սեփական եզրահանգումներին առաջ ընթանալու լավագույն տարբերակի մասին: Միգուցե դա կլինի այս չորս տարբերակներից մեկը, միգուցե հինգերորդը կամ վեցերորդը. իմաստը հրապարակային երկխոսություն սկսելն է այնպիսի Հայաստանի մասին, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել և այն կտակել իրենց զավակներին:

Տեսարան երկրորդ` Հայաստան-2003: Բար Երևանի կենտրոնում, երեկո: Մատուցողներն աճապարանքով ներս ու դուրս են անում հետնասրահ, որը թաքնված է հասարակության աչքից մասնավոր հավաքույթների համար: Տերը նյարդայնացած հետ ու առաջ է քայլում բարում և մերթընդմերթ կշտամբում աշխատակիցներին լավ տպավորություն թողնելու համար: Վարորդներն ու թիկնապահները փոքր խմբերով նստել են մուտքի մոտի սեղանների շուրջը և ժամանակ են սպանում:

Ներսում բանակցում են, և օդը համակված է լարված սպասումով: Հետնասրահում ճաշող-բանակցողների մեջ են նաև նախագահի մարդիկ, այնպես որ, դրողչեքը բարձր է: Ահա այսպես է այսօր ապագան կերտվում Հայաստանում` առանց անունների, առանց հաշվետվության, ծխով լի սենյակներում, «թայֆաներով», որոնք բաղկացած են այն մարդկանցից, ովքեր կոնյակ ըմպելով չարաշահում են իշխանական շրջաններին իրենց մոտ լինելու արտոնությունը սեփական հարստացման համար:

Այս ամենին ականատես իմ բարեկամը սկսում է պատմել իրենց շենքի մասին, որտեղ ապրում է կնոջ և մանկահասակ երեխաների հետ: Ինը հարկանի շենքն ունի 36 բնակարան: Բնակիչներից միայն ինքը և մեկ այլ հարևան կայուն աշխատանք ունեն: Մյուսները յոլա են գնում ժամանակավոր աշխատանքով կամ էլ արտասահման մեկնած ազգականների ուղարկած փողով:

«Ես սիրում եմ իմ երկիրը, շատ եմ սիրում և գիտեմ, որ երբեք չեմ գնա աÛստեղից: Բայց շատերը մտածում են միայն այստեղից մեկնելու մասին, և ես հասկանում եմ նրանց, նրանք ոչ մի հույս չունեն», ասում է նա:

¶լխով անելով գաղտնի «գործ-դզողների» ուղղությամբ` նա շարունակում է. «Հայաստանում պրոբլեմներ շատ կան, իսկապես շատ, և դրանց մի զգալի մասը ստեղծում են իշխանությունները»:

Բարային խոսակցությունները ոչ մի երկրում էլ, իհարկե, չի կարելի շատ լուրջ ընդունել: Սակայն այս երկրում դրանք հատուկ նշանակություն են ստանում շնորհիվ բարեկամիս` այդ դիտողություններն ուղեկցող ուսերի համակերպված թոթվանքին, և այն համոզմունքի, որ հաջորդ առավոտյան սթափ լույսի ներքո էլ նա և նրա համաքաղաքացիները ոչինչ չեն կարող անել Հայաստանում ներկա իրավիճակը փոխելու համար:

Տեսարան երրորդ` Պրահա, հաջորդ առավոտյան: Թռիչքը Երևանից Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք կարճ է տևում: Պրահան այնքան գեղեցիկ քաղաք է, որ բառերով չես նկարագրի: Այն բարգավաճում է հեշտ ու վստահ` հպարտությամբ իր հմայքները ցուցադրելով բազմաքանակ արտասահմանցի զբոսաշրջիկներին: 1989 թվականից հետո սա իմ առաջին այցելությունն է Պրահա, և փոփոխությունը շշմեցուցիչ է:

Այն ժամանակ քաղաքը գորշ էր ու անկենդան, մարդիկ մռայլորեն սպասում էին իրեն սպառած կոմունիստական վարչակարգի տապալմանը (որը տեղի ունեցավ դրանից մեկ ամիս հետո) սեփական ձախողումների ծանրության տակ: Այսօր Պրահան հույսով սպասում է իր նոր ապագային, որը պետք է սկսվի հաջորդ մայիսին Եվրոպայի Միությանը նրա անդամակցությամբ:

Ես նայում եմ այս տեսարաններին սրընթաց ժամանակի անխուսափելի զգացումով: Սրանից 14 տարի հետո, երբ հորիզոնում հայտնվի 2020 թվականը, ո՞ր Հայաստանը հաղթանակած կլինի, մտածողների՞, թե՞ խմողների:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.