ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




æñ³ÛÇÝ ï³·Ý³å. ËÙ»Éáõ çñÇÝ Ë³éÝí³Í ÏáÛáõÕáõ çñ»ñÁ ³ñï³Ï³ñ· Çñ³íÇ×³Ï »Ý ëï»ÕÍáõÙ


¼³½ñ»ÉÇ áÕçáõÛÝ ÏáÛáõÕáõó

Անցյալ շաբաթավերջին Երևան աշնան մուտքն ազդարարող հորդառատ անձրևները անսպասելիորեն ստեղծեցին սպառնալիքներ հազարավոր
երևանցիների առողջությանը:

Անձրևի հորձանքները վնասեցին խմելու ջրի ու կոյուղու խախուտ խողովակները, և դրա
հետևանքով կիրակի առավոտյան
Երևանի Արաբկիր և մասամբ Կենտրոն համայնքների բնակիչների ծորակներից սկսեց կոյուղաջրերին խառնված խմելու ջուր հոսել:

Այդ ջուրը խմելու հետևանքով այսօրվա դրությամբ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստամոքսային ինֆեկցիայով հոսպիտալացվել են 78 հոգի, այդ թվում՝ 60 երեխա:

«Բոլոր հիվանդների, այդ թվում՝ երեխաների առողջական վիճակը կայուն է, - ասում է հիվանդանոցի տնօրեն բժիշկ Արա Ասոյանը: - Նախնական ախտորոշումն է միջին աստիճանի աղիքային ինֆեկցիա: Սակայն վերջնական արդյունքները պարզ կլինեն 72 ժամ հետո, երբ ստացվեն անալիզների պատասխանները»:

Չորեքշաբթի օրը առողջապահության նախարարության պաշտոնյաները հրավիրել էին մամուլի ասուլիս, որպեսզի հայտարարեն, որ կեղտոտված ջրից տուժած հիվանդներն անվճար բուժում կստանան:

Ջրի այս պրոբլեմն առաջ է բերել երևանցիների վրդովմունքը, որոնք ունեն շատ հարցեր, բայց ստանում են քիչ պատասխաններ: Իսկ պաշտոնյաները ձեռնպահ են մնում բացատրելուց, թե ինչպես են կոյուղու ջրերը հայտնվել բնակիչների տներում, և ինչու են ջրի խողովակները վնասվում սովորական անձրևից:
ÎáÛáõÕáõ çñ»ñÁ ËÙ»Éáõó Ñ»ïá 78 Ñá·Ç, ÑÇÙݳϳÝáõÙ »ñ»Ë³Ý»ñ, ÑáëåÇï³É³óí»É »Ý ³ÕÇù³ÛÇÝ ÇÝý»Ïódzݻñáí

Որոշ շենքերի բնակիչներ շաբաթվա վերջին զրկվել էին խմելու ջրից: Երբ ջուրը նորից հայտնվեց, այն այնքան քլորացված էր, որ հնարավոր չէր խմել:

«Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի մասնագետներն ասում են, որ ջուրը քլորացվել է հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով: Նրանք հավաստիացնում են, որ խողովակները նորոգվել են, իսկ քլորացված ջուրը առողջությանը սպառնալիք չի ներկայացնում:

Այնուհանդերձ բժիշկները խորհուրդ են տալիս խմել միայն եռացրած ջուր՝ ասելով, որ քլորացված ջուրը, ապահով լինելով ինֆեկցիաներից, խմելու համար պիտանի չէ:

«Արաբկիր և Կենտրոն համայնքների կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի միայն մասնագետների դրական եզրակացությունից հետո», ասում է առողջապահության նախարարության առաջին օգնության վարչության պետ Վահան Պողոսյանը:

«Իրավիճակը վերահսկելու նպատակով ստեղծել ենք հատուկ բրիգադ: Տեղեկություններ փոխանակելու համար բժիշկներն ու նախարարության աշխատակիցները հանդիպում են ամեն երկու ժամը մեկ: Բոլոր տվյալներն ուղարկում ենք առողջապահության նախարարին, որն իր հերթին զեկուցում է վարչապետին», ասում է Պողոսյանը:
´ÅÇßÏÝ»ñÝ ³ëáõÙ »Ý, áñ µáÉáñ ÑÇí³Ý¹Ý»ñÇ, ³Û¹ ÃíáõÙª Ù³ÝáõÏÝ»ñÇ ³éáÕç³Ï³Ý íÇ׳ÏÁ ϳÛáõÝ ¿

Ստեղծվել է 24-ժամյա հեռախոսային ծառայություն, որը տեղեկություններ և, անհրաժեշտության դեպքում, բժշկական խորհուրդներ է տալիս քաղաքացիներին: Առողջապահության նախարարության հակահամաճարակային վարչության պետ Արտավազդ Վանյանը հավաստում է, որ բոլոր հիվանդանոցների և պոլիկլինիկաների բժիշկները տեղեկացված են արտակարգ իրավիճակի մասին:

«Մենք խնդրում ենք բոլոր քաղաքացիներին պրոբլեմներ ունենալու դեպքում անհապաղ դիմել պոլիկլինիկա: Այժմ ջուրը մանրազնին ստուգման է ենթարկվում և ինֆեկցիա հայտնաբերվելու դեպքում ձեռք կառնվեն անհրաժեշտ միջոցներ», ասում է Վանյանը:

«Շատ հիվանդությունների, այդ թվում՝ դիզենտերիայի, առաջին ախտանշաններն են գլխապտույտը և սրտխառնուքը: Բժիշկներն աշխատում են արտակարգ ռեժիմով, զննումներ կատարելու նպատակով այցելում են դպրոցներ, մանկապարտեզներ և բնակարաններ, հատկապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներ: Իրավիճակը վերահսկվում է»:

Բժիշկներն ակնկալում են, որ հիվանդների թիվը մոտակա օրերին կավելանա, և չեն բացառում դիզենտերիայի հնարավորությունը, որի ինկուբացիոն շրջանը 20 օր է:

´ÅÇßÏÝ»ñÇ Ñ³í³ëïٳٵ ÑÇí³Ý¹áõÃÛáõÝÁ íï³Ý·³íáñ ã¿, »Ã» ųٳݳÏÇÝ µáõÅíÇ Ñ³Ï³µÇáïÇÏÝ»ñáí:

Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 8 պոլիկլինիկայի բժիշկներն ասում են, որ իրենց դիմում են շատ քաղաքացիներ արյան անալիզ կատարելու համար: Հերթում կանգնածների մեծ մասը մայրեր են, որոնք զննման են բերել իրենց երեխաներին:

Կտրուկ բարձրացել է շշալցված հանքային և աղբյուրի ջրերի վաճառքը: Արաբկիրի համայնքի Կոմիտասի պողոտայի խանութներում ջրերի ամբողջ պաշարը երեքշաբթի օրը վաճառվել է: Իսկ օդերևութաբանները նոյեմբերին նոր անձրևներ են խոստանում Երևանում:



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.