ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




â³÷áõÙ »Ý ½³ñÏ»ñ³ÏÁ. Ýáñ ѳÝÓݳñ³ñáõÃÛáõÝ ·É˳íáñ Ù³ëݳ·»ïÝ»ñÇݪ µ³ñÓñ³óÝ»É µÅßÏ³Ï³Ý Í³é³ÛáõÃÛ³Ý Ù³Ï³ñ¹³ÏÁ г۳ëï³ÝÇ Ù³ñ½»ñáõÙ


²éáÕç³å³ÑáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñ Üáñ³Ûñ ¸³íǹ۳ÝÝ ³ÛÝ Ï³ñÍÇùÇÝ ¿, áñ ·É˳íáñ Ù³ëݳ·»ïÝ»ñÁ ϳñáÕ »Ý µ³ñ»É³í»É ³éáÕç³å³ÑáõÃÛ³Ý Çñ³íÇ׳ÏÁ Ù³ñ½»ñáõÙ

Այն բանից հետո, երբ 3 տարի առաջ նախկին առողջապահության նախարարի հրամանով վերացվեց հանրապետության գլխավոր մասնագետի հաստատությունը և 80 գլխավոր մասնագետներ ազատվեցին աշխատանքից, ոչ ոք չէր կարծում, թե այդ պատմությունը շարունակություն կունենա:

«¶լխավոր մասնագետները, որոնք ամեն մի նեղ ոլորտում մի քանիսն էին, անվերջ վիճաբանությունների մեջ էին միմյանց հետ, - ասում է առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա ¶ևորգյանը: - Ամեն մեկն ուզում էր տվյալ ոլորտի կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել: Այդ իսկ պատճառով էլ, տեսնելով այդ կառույցի ողջ անիմաստությունը, նախկին նախարարը լուծարեց այն»:

Սակայն նեrկայիս առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, վերջերս այցելություններ կատարելով հանրապետության մարզեր, հանգել է այն եզրակացության, որ գլխավոր մասնագետի հաստատությունը խիստ անհրաժեշտ է:

«Շատ մարզերում սարքավորումների և մասնագետների խիստ պակաս կա, - ասում է Դավիդյանը: - Ներկայումս այդ ամենը կարող են շտկել միայն գլխավոր մասնագետները՝ հսկողության տակ առնելով իրավիճակը մարզերում»:

Առողջապահության ոլորտի շատ բացեր վերագրելով գլխավոր մասնագետների բացակայությանը՝ առողջապահության նախարարը ստորագրել է գլխավոր մասնագետների խումբ ստեղծելու հրամանը: Մասնագետների խումբը ստեղծելիս նախարարը հաշվի է առել մասնագետների գիտական նվաճումներն ու աշխատանքային փորձը:

Ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաների նորաստեղծ կառույցի որոշ անդամներ եղել են նաև հնում, սակայն այս անգամ մասնագետների թիվը նախկինից մոտ երեք անգամ փոքր է:

«¶լխավոր մասնագետներն այժմ 29-ն են, - ասում է նախարարը, - ամեն նեղ մասնագիտական ոլորտ՝ հոգեբուժություն, ակնաբուժություն և այլն, ունի մեկ գլխավոր մասնագետ: Նրանք կապող օղակ կդառնան նախարարության և առողջապահական առումով աննախանձելի դրության մեջ հայտնված մարզերի միջև»:

Ըստ նախնական պայմանավորվածության գլխավոր մասնագետները տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելություններ կկատարեն մարզեր: Կստեղծվեն ենթախմբեր առկա խնդիրները լուծելու և բուժսպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Դրանք նաև կզբաղվեն մարզերի համար նոր առողջապահական ծրագրերի հայթայմամբ:
§¶É˳íáñ Ù³ëݳ·»ïǦ ÏáãáõÙÁ å³ïÇí ¿ µÅÇßÏÝ»ñÇ Ñ³Ù³ñ

Նախարարի հավաստմամբ գլխավոր մասնագետները երկու-երեք շաբաթվա ընթացքում կունենան ինչպես իրենց աշխատանքային ծրագիրը, այնպես էլ իրենց գործունեությունը համակարգող կանոնակարգը:

Նորանշանակ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասում է, որ այս նախաձեռնությունը նոր շունչ կհաղորդի մարզային հաստատություններին և կբարելավի նրանց կապը մայրաքաղաքի հետ:

«Մարզերը մնացել են անտեր, - ասում է նորանշանակ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը: - Ճիշտ է, հնարավոր չէ, որ մարզային բժիշկները տեղյակ լինեն բժշկության վերջին նվաճումներին, հատկապես սարքավորումների առումով: Սակայն, հավատացեք, այն պայմաններում, որոնցում աշխատում են շատ մարզերի բուժհիմնարկները, նրանց մասնագիտական մակարդակով կարելի է անել ավելին»:

Մալայանն ասում է, որ գլխավոր մասնագետներն առաջին հերթին պետք է տեղյակ լինեն մարզերում տիրող իրավիճակին, քանի որ, եթե բժիշկը ժամանակ առ ժամանակ հաշվետու չի լինում իր կատարած աշխատանքի համար, բուժսպասարկման որակի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Ըստ Մալայանի մարզերում պրոբլեմ է անգամ ճիշտ ախտորոշումը: Եթե այդ առումով իրավիճակը փոխվի, դա արդեն մեծ նվաճում կհամարվի:

Նորանշանակ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ասում է, որ այս նախաձեռնությունը նաև կստիպի գլխավոր մասնագետներին տիրապետելու նորագույն մեթոդների և նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով անդամագրվելու տարբեր միջազգային կազմակերպությունների:

«Մենք շատ ենք հետ մնում աշխարհից, - ասում է Թորոսյանը: - Օրինակ՝ մեր մեթոդներով ու դեղորայքով Եվրոպայից, կարծում եմ, հետ ենք առնվազն 15 տարով, իսկ այս պարագայում մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրվում, և մենք պետք է ամեն ինչ անենք մեր առաջընթացն արագացնելու համար»:

¶ևորգյանը հուսով է, որ այս նախաձեռնության շնորհիվ հիվանդները դրական փոփոխություն կզգան բուժսպասարկման որակի մեջ:

«Շատ վատ է դրությունը, օրինակ, Լոռվա մարզում, որտեղ 25 հազար ուռուցքով հիվանդներ կան, սակայն ոչ ոք ի վիճակի չէ մասնագիտական օգնություն ցույց տալու նրանց: Այժմ՝ գլխավոր մասնագետների նշանակումից հետո, ամեն ինչ կփոխվի: Մասնագետները պատասխանատվություն կկրեն ամեն ինչի համար, դա նաև նրանց հեղինակության հարցն է», ասում է նախարարի խորհրդականը:

Ըստ ¶ևորգյանի 29 գլխավոր մասնագետները իրենց նոր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ աշխատավարձ չեն ստանա: Նա պնդում է, որ գլխավոր մասնագետի կոչումը «արդեն մեծ պատիվ է նրանց համար»:



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.