ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




¶»Õ»óÏáõÃÛáõÝ ³é¢³Ý·áÕÝ»ñÁ. ³ñí»ëïÇ ·áÕ»ñÇ ëïáñ ß³ñųéÇÃÝ»ñÁ



¶áÕ³óí³Í ù³Ý¹³ÏÇ ÝϳñÁ (ïñ³Ù³¹ñ»É ¿ Üáñ ÜáñùÇ Ã³Õ³å»ï³ñ³ÝÇ ÏáÙáõÝ³É µ³ÅÇÝÁ)

Արժեքավոր մետաղների տենդը Հայաստանում շարունակվում է՝ առաջ բերելով վանդալիզմի նորանոր դրսևորումներ:

Սեպտեմբերի 29-ին Նոր Նորքի երկրորդ զանգվածի մի բանուկ հատվածից գողացել են մոտ 2,5x2 մետր չափեր ունեցող մի արձան։ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի մոտիվներով անվանի քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի 1967 թվականին կերտած քանդակը պատրաստված է դյուրալյումինից, և այս պահին այդ գողտրիկ ստեղծագործությունը հավանաբար արդեն մասնատված է։

Իսկ մայթից քիչ բարձր՝ արձանի տեղում, հիմա սևին են տալիս ձուլաքանդակի հիմնակմախքի երկաթները՝ որպես հասարակության բարոյական և գեղագիտական արժեքների կորստի ցցուն խորհրդանիշ:

Սերգեյ Բաղդասարյանը հայ մեծանուն քանդակագործներից է, որի բազում արձանները զարդարում են հանրապետության տարբեր քաղաքները, իսկ նրա «Մենք ենք՝ մեր սարերը» քանդակը այսօր դարձել է Արցախի խորհրդանիշն ու զինանշանը:
²Ûëï»Õ ³ñÓ³Ý ¿ »Õ»É. í³Ý¹³ÉǽÙÇ Ñ»ïù»ñÁ

¶ողացված արձանը 500 կգ քաշ ուներ, և այն տարել են շուրջօրյա գործող կրպակների կողքից, այսինքն՝ մարդկանց աչքի առաջ, և ոչ ոք ոչինչ չի ասել:

Քաղաքային արձանների պահպանման և մաքրման պատասխանատվու-
թյունը 2000 թվականից դրված է համապատասխան թաղապետարանի կոմունալ բաժնի վրա:

«Նման արձան տանելու համար հաստատ օգտագործել են վերամբարձ կռունկ, տեսնողներ հաստատ եղել են, բայց վկաներ չկան: Քանդակը գողացողները, անշուշտ, վանդալներ են ու սրիկաներ, բայց ամենասարսափելին հասարակության անտարբերությունն է», ասում է Նոր Նորքի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Վարդան Աղաբեկյանը:

Անտարբեր են նաև պաշտոնատար անձինք. այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում մյուս արձանները նման ճակատագրից փրկելու համար, Աղաբեկյանը հակիրճ պատասխանեց. «Ոչ մի: Մենք չենք պատրաստվում ինչ-որ ծրագրեր մշակել կամ պահակ կանգնեցնել արձանների կողքին»:
ê³ëáõÝóÇ ¸³íÃÇ §Ñ³Ùµ»ñáõÃÛ³Ý Ã³ëÁ¦ ³ñ¹»Ý Éóí»É ¿

Թաղապետարանն արձանի գողության մասին տեղեկացել է միայն ոստիկանությունից, իսկ ոստիկանություն հայտնել է արձանի հեղինակ Սերգեյ Բաղդասարյանի որդի Աշոտի ընկերը: Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, սակայն ականատեսներից ոչ ոք չի ցանկացել վկայություն տալ:

¶ողացված ձուլաքանդակից քիչ հեռու տեղադրված է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի Տիգրան Մեծի արձանը, որի մատույցներում «Շինարար-94» ՍՊԸ-ի աշխատակիցները աստիճաններ են կառուցում: Պարզվեց, որ նրանք էլ են նկատել արձանի անհայտացումը:

Աշխղեկ Սարգիս Վարդանյանը հայտնեց, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, աշխատել են մինչև ժամը 19-ը, և արձանն իր տեղում էր։ Իսկ երբ երկուշաբթի առավոտյան եկել են աշխատանքի, արձանն այլևս չի եղել։

«Այս տարածքում բոլորին հարցրինք, և ոչ մեկը չխոսեց, իսկ մեկն էլ ուսերը թոթվեց ու ասաց՝ մի քանդակ ավել, մի քանդակ պակաս, չենք մեռնի, կդիմանանք», ասում է Վարդանյանը:
§ÐáíѳÝÝ»ë ²Ûí³½áíëÏǦ. ãáñë ³ÙÇë ³é³Ýó íñÓÝÇ

Սկսելով մտոցների կափարիչներից ու գերեզմանաճաղերից՝ մետաղագողերն արդեն հասել են արձաններին: Ապշեցնում է միայն, որ ոչ մի գերատեսչություն կամ պաշտոնյա չի անդրադառնում այս խնդրին, և պատշած հսկողություն չի սահմանվում մետաղի ջարդոնի ընդունման կետերի նկատմամբ:

Ոստիկանությունը հակված է ենթադրելու, որ գողերը, տեղյակ չլինելով արձանի գնահատված արժեքին՝ 500 հազար դրամ (մոտ 870 դոլար), տարել են այն ոչ թե ինչ-որ մեկի բակում տեղադրելու, այլ որպես մետաղի ջարդոն հանձնելու համար:

Ամբողջական արձանի գողությունը հետևանք է բազում անպատիժ մնացած մանր գողությունների: Արդեն 2 անգամ գողացվել է Քոչարի Սասունցի Դավթի արձանի համբերության թասը: Ժողովրդական էպոսի հերոս Դավթի ձիու ոտքի տակ կար մի պղնձաձույլ թաս, որից ջուրը թափվում էր ավազանի մեջ: Այս թասը խորհրդանշում է ժողովրդի բերնեբերան լցված համբերությունը: Սակայն արդեն 3 տարի է արձանի գաղափարական կարևորագույն մասը բացակայում է, իսկ ավազանի մեջ ջրի փոխարեն ժանգոտ անձրև է լցվում:

Էրեբունի համայնքի կոմունալ բաժնի պետ Մակար Սարուխանյանի հավաստմամբ գողերը չեն հայտնաբերվել: «Արդեն ոչ միայն ժողովրդի, այլև թաղապետարանի աշխատակիցների համբերության բաժակն է լցվել, և նրանք չեն պատրաստվում կրկին գումար ծախսելու թասը տեղադրելու համար», ասում է Սարուխանյանը:
§Èáé»óÇ êùáݦ ͳÝñ ¿ ï³ÝáõÙ áïùÇ ÏáñáõëïÁ

Նման ճակատագրի է արժանացել Դավիթ Անհաղթի արձանը, որն այսօր անոտք է: Ընդամենը 4 ամիս առաջ տեղադրված Հովհաննես Այվազովսկին է զրկվել իր հարազատ վրձնից: Վանդալիզմի զոհեր են դառնում ինչպես անվանի անձանց, այնպես էլ սովորական մարդկանց պատկերող արձաները, ինչպես Օղակաձև ½µáëայգու՝ մեկ ոտքից զրկված «Կինը», «¶անգրահեր տղան» և Աջափնյակ համայնքի այգում տեղադրված «Լոռեցի Սաքոն», որը նույնպես Սերգեյ Բաղդասարյանի գործն է:

Քանդակագործի որդին ասում է, որ արձանի գողացված ոտքը գտել են, սակայն մեկ տարի է այն չի տեղադրվում:

«Ես գրեթե ամեն օր զանգահարում եմ Աջափնյակի թաղապետարան, ինքս առաջարկել եմ իմ գումարով գտնել զոդող, իրենց մնում է միայն պաշտոնապես թույլատրել վերականգնումը, բայց արձանի համար պաշտոնյաները չափազանց զբաղված են», ասում է Աշոտ Բաղդասարյանը:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նշվեց Սերգեյ Բաղդասարյանի 80-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ այն շենքի պատին, որտեղ ապրել է քանդակագործը, ամրացվեց հուշատախտակ՝ փոքր բրոնզաձույլ կիսանդրիով: Որդին խոստովանում է, որ վախենում է՝ մի օր այդտեղով անցնելիս հոր վերջին հիշատակը գողացված գտնի:

ÊÙµ³·ñÇóª Ñáßáïí³Í ù³Ý¹³ÏÝ»ñÝ áõ ³ñÓ³ÝÝ»ñÁ Éáõë³Ýϳñ»Éáõó Ñ»ïá ·áÕ³óí»É ¿ §²ñÙ»ÝdzܳáõǦ ѳëïÇù³ÛÇÝ Éáõë³ÝϳñÇã ²ñÃáõñ ÂáñáëÛ³ÝÇ Éáõë³Ýϳñã³Ï³Ý ë³ñùÁ: ¶áÕ»ñÁ ï³ñ»É »Ý ³ÛÝ Éáõë³ÝϳñãÇ Ù»ù»Ý³ÛÇó Ñ»Ýó Ù»ñ ùÃÇ ï³ÏÇó: ֳϳﳷñÇ Ñ»·Ý³Ýùáí ³ÛÝ ë³ñùÁ, áñÁ ·ñ³Ýó»É ¿ñ Ù»ñ ¹³éÝ Çñ³Ï³ÝáõÃÛ³Ý ÷³ëï»ñÁ, ÇÝùÁ ¹ñ³ ½áÑÁ ¹³ñÓ³í: ºí ß³ï ùÇã ÑáõÛë ϳ, áñ áëïÇϳÝáõÃÛáõÝÁ Ï·ïÝÇ ³ÛÝ, ù³ÝÇ áñ ·áÕ»ñÁ áã ÙÇ Ñ»ïù ã»Ý ÃáÕ»É:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.