ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




ºÏ»Õ»óÇ ¢ å»ïáõÃÛáõÝ. ÏÕ»ñ³Ï³ÝÝ»ñÇ áõ ·ÇïݳϳÝÝ»ñÇ Ù»Ý³Ù³ñïÁ ³Ï³¹»ÙdzÛÇ ß»ÝùÇ Ñ³Ù³ñ



ºñ¢³ÝáõÙ ùã»ñÁ ·Çï»Ý, áñ É»½í³µ³ÝáõÃÛ³Ý ¢ ïÝï»ë³·ÇïáõÃÛ³Ý ÇÝëïÇïáõïÝ»ñÇ ß»ÝùÇ Ñ»ï¢áõ٠óùÝí³Í ¿ 13-ñ¹ ¹³ñÇ »Ï»Õ»óÇ

Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթին նստած ճերմակ աղավնիները ջերմանում են աշնան վերջին ճառագայթներից: Նրանց մեղմիկ գվգվոցը միախառնվում է եկեղեցու բակում վառվող մոմերին` համակելով շրջապատը հոգևոր անդորրով:

Երևանում այսօր քչերին է հայտնի, որ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում, ¶իտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանության և տնտեսագիտության ինստիտուտների շենքի հետևում թաքնված է ս. Կաթողիկե գողտրիկ եկեղեցին:

«Լեզվաբանության ինստիտուտի շենքը տարիներ շարունակ մարդկանց աչքից ծածկել է 13-րդ դարի այս կառույցը, և եկեղեցին չի կարողանում ինչպես հարկն է իրականացնել իր առաքելությունը», ասում է ս. Կաթողիկե եկեղեցու քահանա Տեր Ավետիս Դանիելյանը:

«Այստեղ նախ և առաջ պետք է վերականգնել ամբողջ եկեղեցին: Տարածքն այնքան փոքր է, որ 72 մարդ հազիվ է տեղավորվում ներսում ժամերգության կամ պատարագի ժամանակ»:

Երևանում գործող գրեթե բոլոր հին եկեղեցիները կառուցվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից հետո: Բացառություն է կազմում ս. Կաթողիկեն, որը ժամանակին ճակատային մասով նայում էր Աբովյան փողոցին:

1930-ականներին խորհրդային իշխանությունների որոշմամբ Երևանի կենտրոնում քանդվում եմ մի շարք եկեղեցիներ: Մյուսները` ս.Կաթողիկեի նման, «թաքցնում» են այլ շենքերի հետևում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Հայր Արշակ Վարդապետ Խաչատրյանը ասում է. «1936-ին, երբ սկսում են քանդել ս. Կաթողիկեն, պարզվում է, որ այն բաղկացած է երկու հատվածից՝ գավիթից, որը կառուցվել է 18-րդ դարում, և բուն շինությունից, որը կառուցվել է 13-րդ դարում:

«Նվիրյալ ճարտարապետների ջանքերով կառույցը փրկվում է ոչնչացումից: Խնդրին լուծում տալու՝ եկեղեցին մեկուսացնելու համար, այն փակում են մեկ այլ շենքով՝ դատապարտելով բանտարկության»:
ê.γÃáÕÇÏ» »Ï»Õ»óÇÝ Ý»ñëÇó

Եկեղեցու հյուսիսային պատին արձանագրված է, որ այն կառուցել է ոմն անեցի 1264 թվականին: Այն Երևանի ամենահին եկեղեցին է: Վերակառուցվել է 1693 թվականին, 1679-ի երկրաշարժից կործանված 13-րդ դարի ս. Աստվածածին եկեղեցու հիմքի վրա: 1995 թվականին վերաօծվել է և այժմ գործող ծխական եկեղեցի է:

Տեր Ավետիսն ասում է, որ ամեն անգամ եկեղեցու տարածքում ծառեր տնկելիս հայտնաբերել է մի կողմը մշակված, մյուս կողմը ջարդված քարեր: Այսօր ս. Կաթողիկեի բակում բաց երկնքի տակ դրված են խաչքարեր, ավերված եկեղեցու բեկորներ, որոնք բերվել են անգամ հարևան շենքերի բակերից:

«Մշակված քարը հողի տակ գործ չունի: Կոմունիստները թաղել են մի ողջ պատմական անցյալ: Եկեղեցու հիմքերը մենք չենք տեսնում, հարկավոր է առնվազն 4 մ փորել հատակին հասնելու համար», բացատրում է Տեր Ավետիսը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիները հետ ստանալու ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 13-ին դիմել է կառավարությանը, որպեսզի վերահաստատվի իր պատմական իրավունքը ս. Կաթողիկե եկեղեցու տարածքի և հարևանությամբ գտնվող ինստիտուտի շենքի նկատմամբ, որը գտնվում է այն նույն տարածքում, որը ժամանակին եղել է հայ առաքելական եկեղեցու սեփականությունը:

Հոկտեմբերի 2-ին կառավարությունը ընդունել է «Հայաստանյաց առաքելական եկեղեցուն շենք և շինություններ հանձնելու մասին» որոշման նախագիծ, որով թույլատրվում է ¶ԱԱ-ին պատկանող շենքը և օժանդակ շինությունները անհատույց սեփականության իրավունքով որպես նվիրաբերություն հանձնել Հայ առաքելական եկեղեցուն Երևանում կաթողիկոսական նստավայր կառուցելու նպատակով:

Ըստ որոշման նախագծի լեզվաբանության և տնտեսագիտության ինստիտուտները տեղափոխվելու են ¶րիգոր Լուսավորչի փողոցի վրա գտնվող գրականության ինստիտուտի շենքը:

Դիվանապետն ասում է. «Հասարակության մեջ շահարկվում է կաթողիկոսական նստավայր կառուցելու իրողությունը: Սակայն եթե ս. Կաթողիկեն փակող շենքը դուրս է բերվում, ապա եկեղեցու հետնամասում անպատճառ պետք է շինություն կառուցվի:

«Այդ կառույցը կծառայի Վեհափառ հայրապետին պաշտոնական ընդունելություններ կատարելու համար: Մեր պատմության ընթացքում հոգևոր հայրերը հոգևոր կենտրոնին զուգահեռ նստավայրեր են ունեցել մայրաքաղաքում»:

Ինստիտուտների 120 գիտաշխատողներն այսօր մտահոգված են: Լեզվաբանության ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը ասում է. «Այս շենքում է հիմնադրվել մեր ակադեմիան: Քաղաքակիրթ երկրներում նման օջախները պահպանվում են: Մեր բողոքը անձնական չէ. որտեղ էլ լինի, մի գրասեղան կտան, կաշխատենք: Պարզապես ուզում ենք, որ շենքը ծառայի իր նպատակին և լինի հայագիտության կենտրոն»:
ê.γÃáÕÇÏ» »Ï»Õ»óáõ µ³ÏáõÙ ¹ñí³Í ˳ãù³ñ»ñÝ áõ µ»ÏáñÝ»ñÁ ³ÝóÛ³ÉÇ §Í³Ýñ¦ ÑÇß³ï³ÏÝ »Ý

Խնդրո առարկա շենքը կառուցվել է 1938 թվականին: Սկզբում եղել է դպրոց, պատերազմի տարիներին ծառայել է որպես հիվանդանոց: 1943 թվականին այստեղ հիմնադրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահներն են եղել Հովսեփ Օրբելին, ապա Վիկտոր Համբարձումյանը: Այս շենքում են գործել ակադեմիական համակարգի բոլոր ինստիտուտները:

«Այսօր փաստի առաջ են կանգնեցրել մի ամբողջ գիտական աշխատակազմի: Սա նշանակում է անտեսել գիտական նվաճումները: Ի վերջո, կան արժեքներ, որոնց չի կարելի դիպչել, նվիրաբերել», դժգոհում է ինստիտուտի գիտաշխատող ¶այանե Մխիթարյանը:

Անցյալ շաբաթ գիտնականները բողոքի լուռ ակցիա էին կազմակերպել շենքի առաջ: Հոկտեմբերի 27-ին նրանք դիմել էին Երևանի քաղաքապետարանին ցույց անելու թույլտվություն ստանալու համար:

Արևելագետ Ժոզեֆ Ավետիսյանն ասում է, որ կցանկանար քաղաքի պատմական հուշարձանները տեսնել վերականգնված:

«¶իտնականները մտահոգ են հայագիտական կենտրոնի պահպանման համար, բայց չէ՞ որ մեր լեզուն ու մշակույթը անբաժան են: Մտածել մեսրոպյան լեզվի, բայց ոչ մեսրոպյան եկեղեցու մասին՝ անարդար է: Այդ լեզուն առաջին անգամ հնչեց եկեղեցում, և եկեղեցին է, որ տարածել ու պահպանել է մշակույթը», ասում է նա:

Տեր Ավետիսը մտահոգված է, որ ս. Կաթողիկեն արևի երես չի տեսնում: Շենքը արևելքից փակել է եկեղեցին, ու քարերը խոնավությունից քայքայվում են, ս. Կաթողիկեն խեղդվում է:

Մայր Աթոռի դիվանապետն էլ նշում է, որ ազատագրված եկեղեցին իր միջնադարյան ճարտարապետական կերպարով կդառնա այն խորհրդանիշը, որը կկապի Երևանի անցյալը ժամանակակից մայրաքաղաքի կյանքի հետ:

«Ե՞րբ պետք է ս. Կաթողիկեն ըստ արժանվույն գնահատվեր որպես միջնադարյան Երևանի բնորոշ կառույց ու հոգևոր կյանքի խորհրդանիշ, եթե ոչ անկախ և ազգային պետականության պայմաններում», ասում է նա:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.