ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 





êï»Õͳ·áñÍáõÙ »Ý »ñ»Ë³Ý»ñÁ. Ï»ÝïñáÝÁ Ý»ñϳ۳óÝáõÙ ¿ ³ß˳ñÑÁ Ù³ÝÏ³Ï³Ý ³ãù»ñáí



¶»Õ³·ÇïáõÃÛ³Ý Ï»ÝïñáÝÇ ÑÇÙݳ¹Çñ ¢ ïÝûñ»Ý лÝñÇÏ Æ·ÇÃÛ³ÝÇ Ï³ñÍÇùáí µáÉáñ »ñ»Ë³Ý»ñÁ ï³Õ³Ý¹³íáñ »Ý

Հայաստանի գեղագիտության կենտրոնը ավելի քան 30 տարի երեխաների համար հնարավորություն է ստեղծել արվեստի միջոցով արտահայտելու իրենց
երևակայության պտուղները:

Կենտրոնը ստեղծվել է 1970 թվականին Մանկական արվեստի պատկերասրահի հիմքի վրա, որն այն ժամանակ միակն էր աշխարհում, որ ցուցադրում էր միայն մանկական արվեստ: Այսօր այդ պատկերասրահը մասնաճյուղեր ունի Հայաստանի վեց քաղաքներում, որտեղ 3500 երեխաներ իրենց առաջին քայլերն են անում արվեստի աշխարհում՝ հարուստ գիտելիքներ ստանալով արվեստի պատմության, գրականության, բիբլիական թեմատիկայի և ազգային արվեստի բնագավառներում:

Այս պատերի ներքո երեխաների ձեռքերով ստեղծված արվեստի գունագեղ նմուշները զարդարում են թանգարանի բազում ցուցասրահները: Հայ երեխաների աշխատանքների կողքին ցուցադրվում են նաև 150 երկրների երեխաների գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ:

Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Հենրիկ Իգիթյանը հավատացնում է, որ հանրապետությունն ավելի պայծառ ապագա կունենա, եթե լինեն այսպիսի կենտրոններ, որտեղ երեխաները կարողանան առնչվել արվեստի հզոր ուժին և ոգուն:
ÆÝݳÙÛ³ гÛÏ Ðáíë»÷Û³ÝÇ ÝϳñÝ»ñÁ í³é ·áõÛÝ»ñ »Ý ³í»É³óÝáõ٠óݷ³ñ³ÝÇ óáõó³Ñ³Ý¹»ëÇÝ

Պետությունը կարևորեց այս կենտրոնի կատարած աշխատանքը՝ Մանկական արվեստի պատկերասրահի շենքն ընգրկելով «Լինսի» հիմնադրամի մշակույթի օջախների վերակառուցման բազմամիլիոնանոց ծրագրի մեջ:

Նախկին գորշ, կիսավեր շենքը, որ լուսավորվում էր միայն մանկական նկարների ջերմ գույներով, այսօր նոր շքեղ տեսք ունի: Խոնավության մեջ կորած պահոցները, որտեղ հանգրվանել էին դեռ 70-ականների սերնդի ստեղծած արվեստի բազմազան գործեր, հիմնովին վերանորոգվել »Ý և այսօր համապատասխանում »Ý միջազգային բոլոր չափանիշներին:

Պատկերասրահի ամբողջ շենքը հիմնավորապես նորոգվել է: Հատակը մարմարապատվել է, հին, փայտե պատուհաններն ու ցուցափեղկերը փոխարինվել են նորերով, նորոգվել են վարչական մասնաշենքը և սանհանգույցը: Նոր լուսասարքավորման շնորհիվ ցուցասրահներն ավելի ներկայանալի են դարձել, իսկ բազմաթիվ գործերով լի խոնավ պահոցներում տեղադրվել են ջեռուցման և օդափոխման համակարգեր:

Իննամյա Հայկ Հովսեփյանը կենտրոն է հաճախում 5 տարեկանից և արդեն մի քանի մրցույթների դափնեկիր է: Նրա հետաքրքիր, գույների վառ երանգներով առանձնացող նկարները ոչ միայն տեղ են գտել թանգարանի մշտական ցուցասրահում, այլև օգտագործվել են 2 տարի առաջ կենտրոնի լույս ընծայած Մանկական աստվածաշնչի պատկերազարդումներում:
ì»ñ³Ï³éáõóí³Í å³ïÏ»ñ³ëñ³ÑÁ Ñá۳ϳå Ýáñ ï»ëù áõÝÇ, áñÁ Éáõë³íáñíáõÙ ¿ »ñ»Ë³Ý»ñÇ ÝϳñÝ»ñáí

Երկու լեզվով հրատարակված Աստվածաշունչը նկարազարդված է բացառապես երեխաների ստեղծած թեմատիկ նկարներով:

«Մի քանի ամիս առաջ այս գիրքը երկրի առաջին տիկին Բելա Քոչարյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ նվիրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին տիկիններ Լյուդմիլա Պուտինային և Լորա Բուշին, որոնք մեծ զարմանք ու հիացմունք են արտահայտել հայ մանուկների ինքնատիպ գունազգացողության և աստվածաշնչյան թեմաների նկատմամբ անհատական մոտեցման կապակցությամբ», ասում է կենտրոնի գեղարվեստական ստուդիայի տնօրեն Սամվել Բաղդասարյանը:

Երեխաները նկարազարդել են նաև այլ գրքեր՝ «Հայկական հեքիաթներ», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», «Եղիցի լույս», որոնք հրատարակվել են 7 եվրոպական լեզուներով: Հրատարակության է պատրաստվում նաև «Սասունցի Դավիթ» հայկական Էպոսը, կրկին մի քանի լեզուներով և մանուկների պատկերազարդմամբ:

¶եղագիտության կենտրոնի գեղարվեստի քոլեջն ունի ութ ստուդիա, որտեղ կենտրոնի 4-18 տարեկան սաները սովորում են քանդակել և նկարել յուղաներկով, պաստելով ու ջրաներկով, ինչպես նաև տարբեր կիրառական արվեստներ՝ գորգագործություն, մետաղի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, փայտագործություն, ասեղնագործություն և այլն:

Ըստ կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանի ստուդիաներում դասավանդում են 300 մասնագետներ: ՈՒսման վարձը 3000 դրամ է (մոտ 5,5 դոլար): Այդ գումարը ͳËëíáõÙ ¿ երեխաների համար թուղթ, մատիտ, յուղաներկ և այլ անհրաժեշտ պիտույքներ գնելու համար: Կենտրոնի առավել մեծ ծախսերը հոգում են բյուջեից ստացված միջոցներով, երբեմն էլ հովանավորների տրամադրած գումարներով:

Կենտրոն կարող են ընդունվել բոլոր ցանկացողները: Ինչպես ասում է Իգիթյանը, «չկա երեխա, որ տաղանդ չունենա, միայն պետք է այն բացահայտել»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.