ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Սպանությունները կատարվեցին ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, սակայն ինչ-որ առումով Հայաստանը դեռ ապաքինվում է չորս տարի առաջ իրեն հասցված վերքերից, երբ հեղափոխականների հավակնություններ ունեցող հինգ ապուշներ գնդակահարեցին խորհրդարանը:

Նաիրի Հունանյանի և նրա չորս հոգիանոց հանցախմբի արձակած ամեն մի կրակոցը անպաշտպան թիրախներ դարձած իշխանական վերնախավի վրա արձանագրվել էր տեսերիզի վրա: Հեռուստախցիկները հեռարձակում էին հատակին տապալված արնաշաղախ մարմինների խղճահարույց պատկերները նույն այն դահլիճից, որտեղ տարիներ անց ընդունվեց մահապատիժը վերացնող օրինագիծը՝ չնայած վրեժի ծարավ օրենսդիրների առարկություններին:

´áÉáñ ³Û¹ Ïñ³ÏáóÝ»ñÁ, որ սպանեցÇÝ ութ և վիրավորեց չորս հոգու, ³Û¹ Ïñ³ÏáóÝ»ñÇó Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ, áñ արյունոտ վերք դարձավ առանց այդ էլ սպիներով ծածկված հանրապետության համար, կարելի է կրկին ու կրկին դիտել, ինչն այս գործը չափազանց դյուրին է դարձնում անգամ սկսնակ դատախազի համար:

Մեղքի հարց չկա: Այդուհանդերձ Հունանյանի և հանցախմբի գործը միայն այժմ՝ դատավարության տակ ծպտված աբսուրդի թատրոնի երկուսուկես տարուց հետո, սկսում է մոտենալ իր ավարտին:

Այդ ավարտը կարող էր գրեթե ընդունելի լինել, եթե լուծեր այն հանելուկը, որի պատասխանն իմանալը Հայաստանի ժողովրդի օրինական իրավունքն է: Հայտնի է, թե «ով» (թեև ոմանք շարունակում են հարցնելª «ուրի՞շ ով»), հայտնի է, թե «ինչպես», սակայն հայտնի չէ, թե «ինչու»:

Իրավական անճարակության, թե խելոք փաստաբանության հետևանքով երկու դարերի այս դատավարությունը կարող է փակվել առանց պատասխանելու այդ հարցին:

Ոմանք հավատացած են, որ դավադրությունը չբացայտելը դավադրության հետևանք է: Հայերին հատուկ է դավադրություն փնտրել նույնիսկ արևի ծագելու առթիվ:

Սակայն այն, թե ինչպես է ընթանում այս դատավարությունը, և ³ÛÝ իրադարձությունները, որոնք կարող են դիտվել որպես գործի հետ առնչվող, սովորականից ավելի մտածելու նյութ են տալիս դավադրության í³ñϳÍÇ ÏáÕÙݳÏÇóներին:

¶ուցե ես արդեն ß³ï երկար եմ բնակվում Հայաստանում, սակայն ես սկսում եմ հասկանալ, թե ինչու է հասարակությունը անհանգստանում իր լիազորած կառավարական մարմինների գործելակերպÇó, եթե չասենք, որ կտրականապես մերժում է այն:

Միայն երկու օրինակ Հունանյանի դատավարությունից կարող են արդարացնել այդ թերահավատությունը:

Սռաջին՝ որքանո՞վ էր նպատակահարմար, որ մի դատավարության ընթացքում, որը կարող էր գործիք դառնալ ընդդիմության ձեռքին անցյալ ձմռանը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, դատը վարող դատավորը հիվանդանար պաշտոնական քարոզարշավը սկսվելուց մեկ շաբաթ առաջ, ինչի հետևանքով դատավարությունը հետաձգվեց:

Դատավորը կարծես թե բավականաչափ և զուգադիպորեն ապաքինվեց ճիշտ ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո: Սակայն հենց այն ժամանակ, երբ դատավարությունը կարող էր շարունակվել, ինչը զուգադիպեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի նախօրյակին, «հիվանդացավ» ամբաստանյալներից մեկը:

Ամբաստանյալ Վռամ ¶ալստյանն ասում է, որ ինքը երբեք չի գանգատվել սրտի հիվանդությունից: Սակայն պետության նշանակած բժիշկն ասում է, որ նրա վիճակը չափազանց ծանր է դատավարությունը շարունակելու համար: Եվ դատավարությունը հետաձգվում է ևս երեք ամսով, մինչև ¶ալստյանը ապաքինվում է, որը զուգադիպում է խորհրդարանական ընտրությունների ավարտի հետ:

Երկրորդ՝ շատերն են կարծիք հայտնել, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, որը անցնում էñ որպես գործով վկա, ուներ տեղեկություններ, որոնք կարող էին վկայել դավադրության մասին, որի հետքերը կարող էին տանել ներկա í³ñã³Ï³ñ·:

Նաղդալյանը սպանվել է անցյալ դեկտեմբերին: Նրա պաշտոնը, որը նշանակվում է նախագահի կողմից, զբաղեցրել է նախագահի նախկին խորհրդական Ալեքսան Հարությունյանը, որը կալանվել էր խորհրդարանի սպանությունների կապակցությամբ, սակայն մի քանի ամիս հետո ազատ էր արձակվել: Միգուցե ես մի քիչ անսովոր պատկերացում ունեմ պաշտոնասանդղակով վերելքի մասին, բայց ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարող է «ութ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությաÝ կապակցությամբ կալանված» անձը հարմար լինել բարձր պետական պաշտոնի նշանակվելու համար:

Եվ, վերջապես, այժմ, երբ դատավարությունը մի կերպ երկուսուկես տարի քարշ է տվել իր գոյությունը՝ հայտնաբերելով ընդամենը մի քանի կարևոր փաստ, այժմ, երբ զուգադիպությամբ ավարտվել են երկու ընտրությունները, պետական մեքենան ցանկանում է հապշտապ ավարտել այն:

Երկուսուկես տարում հաջողվել է հարցաքննել 129 վկաներից ընդամենը 28-ին, և այժմ նրանք որոշում են, որ մնացած 101 վկաների ցուցմունքները էական չեն, և միջնորդում են դատավորին սահմանափակել վկաների ցուցակը 28-ով: Դատավորը տվել է իր համաձայնությունը և ավելի շուտ, քան որև¿ մեկի մտքով կանցնեÇÝ «քաղաքական նկատառումներ», դատավարությունը թևակոխեց եզրափակիչ վիճաբանությունների փուլը:

Ահա իմ եզրափակիչ փաստարկը. մի՞թե այս հանրապետության ժողովուրդը արժանի չէ այնպիսի գործելակերպի, որը նվազեցնի թերահավատությունը և խթանի հավատը սեփական í³ñã³Ï³ñ·Ç նկատմամբ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.