ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ·áñÍÁ. ²ñÙ»Ý ê³ñ·ëÛ³ÝÝ Áݹ¹»Ù Çñ»Ý Ù»Õ³¹ñáÕÝ»ñÇÝ


Նա ինքնավստահ էր, անկաշկանդ և նույնիսկ արտիստիկ:

Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունում այս շաբաթ ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին սպանության մեջ մեղադրվող Ջոն Հարությունյանը և ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը:

Արմեն Սարգսյանը՝ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, մեղադրվում է Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ (ինչպես ենթադրվում է 75 հազար դոլարով): Ակնկալվում էր, որ նա պետք է ցուցմունք տար, սակայն Սարգսյանի հարցաքննությունը հետաձգվեց այն բանից հետո, երբ մեկուսարանի բժիշկը հաստատեց, որ Սարգսյանը վատառողջ է՝ ստամոքսի և երիկամների պրոբլեմներ ունի:

Իր նախորդ ցուցմունքներում Հարությունյանը ընդունել էր, որ սպանել է Նաղդալյանին, սակայն համառորեն պնդում էր, որ Արմեն Սարգսյանին չի ճանաչել: Այս շաբաթ տված իր ցուցումնքներում նա շարունակեց այդ դիրքորոշումը:

«Ես Արմեն Սարգսյանին չեմ ճանաչել, իսկ Արամին (Սարգսյանի եղբորը) միայն հեռուստատեսությամբ եմ տեսել: Միայն ¶եղամին (որը մեղադրվում է սպանությանը մեղսակցության մեջ) հարցրել եմ՝ որ բռնվենք, ի՞նչ ասեմ: ¶եղամն ասել է՝ ասեք Վազգեն Սարգսյանի համար ենք արել», դատարանում հայտարարեց Հարությունյանը:

«Արմեն Սարգսյանի անունը ես լսել եմ միայն քննության ժամանակ: Պատվերը ինձ տվել է ¶եղամը, որպես պատվիրատու լսել եմ միայն Լյովայի (Սարգսյանի սանահայրը) մասին»:

Փաստաբան ¶րիգորյանի հարցերից պարզվեց, որ մինչև Երևան տեղափոխելը Ղարաբաղում Ջոն Հարությունյանը կտրել է իր երակները: Նա հաստատեց, որ այդ միջադեպը կապված է Նաղդալյանի գործի հետ, սակայն նյարդայնացավ և ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին:

«Եթե ես հրաժարվեմ, ասեմ, որ ես չեմ սպանել, որևէ մեկը չի կարող ապացուցել, որ ես եմ կատարել սպանությունը», նյարդայնացած ասաց նա:

¶րիգորյան - Æ՞նչ դիրքում էր Տիգրան Նաղդալյանը, երբ կրակեցիք նրա վրա: Հարությունյան - Չգիտեմ, չեմ հիշում:
¶րիգորյան - Նա զգացե՞լ է, որ դուք կրակելու եք:
Հարությունյան - Ես դրսում էի, ինքն ինձ չէր տեսել: Մութ էր, կրակել ու փախել եմ: Ինձ թվացել է, կրծքավանդակին եմ կրակել, բայց հեռուստատեսությունից իմացա, որ գլխին է կպել:

Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը նույնպես ժխտեց, որ ճանաչել է Արմեն Սարգսյանին, իսկ սպանության պատվերը ստացել են ¶եղամից: Նա ավելացրեց, որ երբ իրեն փետրվարի 29-ին ձերբակալել են ԼՂՀ Մարտունի քաղաքում, ինքը չի իմացել, թե ինչի համար:

«Ինձ թվաց, թե որս անելու համար են բռնել: Նաղդալյանի սպանության մասին իմացել եմ Երևանում»: Ամբաստանյալը պատմեց, որ իրեն 5 օր շարունակ ծեծել են քննիչները, բայց ինչի համար՝ չի իմացել:

«Ի՞նչ ասել են, ասել եմ՝ ես եմ արել՝ անաշա, զենք, բայց էլի ծեծել են: Ես էլ, ինչ տվել են՝ ստորագրել եմ: Մի մեծ կապ թուղթ, բայց ոչ մի տող ես չեմ գրել», հայտարարեց նա:

Ամբաստանյալ ¶եղամ Շահբազյանը երեկվա դատական նիստում հրաժարվեց Արմեն Սարգսյանի հարցերին պատասխանել՝ նշելով, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները և միայն հայտարարեց. «Ես Արմեն Սարգսյանին չեմ ճանաչել, Արմեն Սարգսյանի հետ երբևէ չեմ խոսել»:

Նախապես պատրաստած հարցերը Շահբազյանին տալիս էր անձամբ Սարգսյանը: Նա ինքնավստահ էր, անկաշկանդ և նույնիսկ արտիստիկ: Նա ափսոսանք հայտնեց, որ ¶եղամը չի պատասխանելու իր հարցերին և մի քանի անգամ հարցրեց. «Չե՞ս մտափոխվել»:

Շահբազյանը նստած էր գլխիկոր:

Արմեն Սարգսյան - ¶եղամ, գոնե մեկ հարցի տղամարդավարի պատասխանիր. դու երբևէ իմ տուն եկե±լ ես, ինչպես նշել ես քո ցուցմունքներում:
¶ եղամ Շահբազյան - Ոչ, Արմեն ջան:
Արմեն Սարգսյան - Ըստ Ապերի ցուցմունքների դուք սպանությունը կատարողների ղեկավարն եք եղել, խնդրում եմ ինքներդ բնութագրեք ձեր դերը: Արդյոք Տիգրանին սպանելու պատճառն այն էր, որ ձեր պարտքե՞րը փակեիք:

Սակայն այս հարցերն անպատասխան մնացին: Հարցերից և դատարանում ընթերցված ցուցմունքներից հայտնի դարձավ, որ նույն խումբը մտադրություն է ունեցել սպանել նաև Արմեն Սարգսյանին:

Ամբաստանյալ ¶րիգոր Պետրոսյանը մի քանի հարցերի պատասխանեց ինքնաբերաբար: Նա սարսափելի վախեցած էր և գրեթե լաց էր լինում: Նա ասաց, որ վախենում է Արմեն Սարգսյանից:

«Ես ոչ մի բան չգիտեմ, ի՞նչ ասեմ, - ասաց Պետրոսյանը: - Շփոթությունից եմ նման ցուցնունքներ տվել: Դուք գիտե՞ք, ինչ բան է դատախազություն ընկնելը, մորդ դեմ էլ ցուցմունք կտաս»:

Մարդիկ սկսեցին ծիծաղել, իսկ Պետրոսյանը նստեց, խաչակնքվեց և լաց եղավ՝ մեկ-մեկ էլ աչքի տակով նայելով Սարգսյանի կողմը: Արտասվում էր նաև դահլիճում ներկա նրա կինը:

Ամբաստանյալների ցուցմունքների հետ կապված Սարգսյանի հարցերը բազմաթիվ հակասություններ հայտնաբերեցին: Դատարանը արձանագրեց հարցերը, սակայն դրանք մնացին անպատասխան:

Լյովա Հարությունյանը նույնպես պնդեց իր նախաքննական ցուցմունքները և, մինչ Սարգսյանը տալիս էր իր հարցերը, նստած էր գլուխը ափերի մեջ առած:

«Ճի՞շտ են ձեր ցուցմունքները, մենք զրուցե՞լ ենք այդ մասին, խոստացե՞լ եմ Նաղդալյանին սպանելու համար գումար տալ: Երբ Շահբազյանին ասել եք, եթե գումար չունենամ, քավորիցս կվերցնեմ, դա ենթադրությո՞ւն էր, թե՞ ինձ հետ համաձայնեցրել էիք: Առանց իմ կարծիքն իմանալու ինչո՞ւ էիք Շահբազյանին նման խոստում տվել, ինչո՞ւ էր դա ձեզ անհրաժեշտ, ¶եղամի ով լինելու մասին երբևէ հարցրե՞լ եմ..», հարցնում էր Սարգսյանը:

«Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանը, որը Սարգսյանի հեռավոր ազգականն է և կարևորագույն դերակատար սպանության գործում, ևս չցանկացավ որևէ հարցի պատասխանել:

«Մեկուսարանում մեզ առերես հարցաքննել են, և ինքը (Արմեն Սարգսյանը) չի պատասխանել հարցերին: Ես էլ չեմ պատասխանում», հայտարարեց Հարությունյանը:

«Այդ ժամանակ Արմենն իրեն լավ չի զգացել, հիվանդ է եղել», միջամտեց դատավոր Արամյանը:

«Առողջանալուց հետո ես քննչական խմբին պատրաստակամություն եմ հայտնել ցուցմունք տալ, առերես հարցաքննվել, բայց ոչինչ չեն արել», պարզաբանեց Սարգսյանը, որը մեկուսարանում գտնվելու առաջին օրերից հիվանդ է եղել և մշտապես բարձր ջերմություն ունի:

Հարցերի մեծ մասն ուղղված էր Հարությունյանին: Ցուցմունքներում տեղ գտած հակասությունները բազմաթիվ էին: Սարգսյանը համադրել էր Շահբազյանի, Լյովա Հարությունյանի և Հովհաննես Հարությունյանի ցուցմունքները, որոնք չէին համընկնում՝ որ օրը, երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են հանդիպել կամ պայմանավորվել:

Կասկածի տակ առնելով այն ցուցմունքները, որ ամբաստանյալները քննարկել են սպանությունը Արմեն Սարգսյանի հետ բջջային հեռախոսով Ոսկեպատ գյուղում՝ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա Արարատի մարզի այդ գյուղում բջջային կապը չի գործում:

«Դիմեք «ԱրմենՏել»-ին և ձեզ կպատասխանեն», ասաց Սարգսյանը:

Այսօր (ուրբաթ օրը) Արմեն Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալ: Փոխարենը նա դիմեց դատարանին և խնդրեց հրապարակել մարտի 20-ին (իր ձերբակալությունից 5 օր հետո) տված իր ցուցմունքները:

Նրա ցուցմունքները հրապարակվեցին, ապա ցուցադրեցին Սարգսյանի հարցաքննության տեսերիզը:

Զարմանալիորեն մեղադրող կողմը գլխավոր ամբաստանյալին հարցեր չուներ:

More in

On Trial - August-22-2003
Naghdalyan Case, Session Four - September-05-2003
Tigran Naghdalyan Murder Case - September-12-2003
The Naghdalyan Case - September-26-2003


Սեղմեք այստեղ այս գործին վերաբերող նախորդ հոդվածների համար:

 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.