ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 




Âñ³ýÇùÇÝ·Ç áÕµ»ñ·áõÃÛáõÝÁ. ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÝ ³í»ÉÇ ³ÏïÇí å³Ûù³ñ »Ý ³ÏÝϳÉáõ٠г۳ëï³ÝáõÙ



§ÐáõÛë ¢ ѳí³ï¦ ÐÎ-Ý ³ß˳ïáõÙ ¿ åáéÝÇÏÝ»ñÇ Ñ»ï, áñáÝù Ù³ñ¹Ï³ÛÇÝ Ãñ³ýÇùÇÝ·Ç åáï»ÝóÇ³É ½áÑ»ñ »Ý

Տարիներ շարունակ Հայաստանի լրագրերում հայտարարություններ էին տպագրվում, որոնք հրավիրում էին «երիտասարդ և գեղեցիկ աղջիկներին լավ վճարվող աշխատանքների արտասահմանում», կամ որոնցում արտասահմանցի տղամարդը «ամուսնանալու նպատակով փնտրում է 28-35 տարեկան գեղեցիկ և կենսուրախ կնոջ»:

Ոմանց այդ հայտարարությունները կարող են թվալ լավ կյանքի հնարավորություն, սակայն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանները դրանք ծուղակ են համարում: Նման միջոցներով կարիքավոր երիտասարդ կանայք ենթարկվում են համաշխարհային պրոբլեմ դարձած մարդկային թրաֆիքինգի (մարդկանց, հատկապես` կանանց տեղափոխում արտասահման և շահագործում, հատկապես` սեքսուալ նպատակներով):

Մինչ Հայաստանի իրավապաշտպանները և նրանց կազմակերպությունները փորձում էին որակում տալ նոր երևույթին և պարզել նրա ծագման արմատները, ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանը դասեց այն երկրների թվին, որոնք միջոցներ չեն ձեռնարկում այդ երևույթի դեմ պայքարելու համար: Հայաստանին սպառնում էին պատժամիջոցներ, եթե իրավիճակը չփոփոխվեր:

Համարվում է, որ վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած շուրջ 1 միլիոն մարդուց առնվազն 500-ը դարձել են «սեքսուալ ստրկային առևտրի» զոհեր:

Փորձագետների հաշվարկներով միջազգային հանցագործ միավորումները տարեկան մինչև 7 միլիարդ դոլարի շահույթ են ստանում կանանց առևանգման և բռնի կերպով պոռնկության վաճառքի բիզնեսից: Իրավիճակը շատ լուրջ է Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան պետություններում և կարող է վտանգավոր դառնալ նաև Հայաստանի համար: Ոմանք պնդում են, որ Հայաստանի համեմատաբար չկարգավորված տուրիստական սեկտորը դյուրացնում է փաստաթղթերի կեղծումը և մարդկանց տեղափոխումն արտասահման:
´³µ³Û³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ ¹»é¢ë ¹Åí³ñ ¿ å³ñ½»É Ãñ³ýÇùÇÝ·Çó ïáõÅ³Í Ù³ñ¹Ï³Ýó ÃÇíÁ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հայաստանցի աղջիկները հիմնականում հայտնվում են Արաբական Միացյալ Ամիրայություններում և Թուրքիայում:

Թեև այս պրոբլեմը դարձել է միջազգային քննարկումների առարկա, հատկապես Լեհաստանում, Ռումինիայում և ՈՒկրաինայում, Հայաստանում շատերը դեռ միամիտ անհոգությամբ են նայում կանանց արտասահմանում աշխատանքի հրավիրող հայտարարություններին:

«Ինտերնյուս»-ի վերջերս թողարկած մի հեռուստատեսային հաղորդման մեջ մի երիտասարդ հայ կին պատմում է, որ մեկնել է ԱՄ² մատուցողուհի աշխատելու համար:

«Օդանավակայանում անձնագիրս վերցրեց մի մարդ, որին ես իմ գործատուն համարեցի: Նա տարավ ինձ հյուրանոց: Հաջորդ օրը ես պոռնիկ դարձա»:

Նրան և մի քանի այլ կանանց մի քանի ամիս հետո հաջողվում է փախչել ԱՄ²-ից և վերադառնալ Հայաստան: Պարզվում է, որ այդ հանցավոր գործարքի կազմակերպիչը Երևանի բնակչուհի Մարիետա Մուրադյանն է, որը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության նյութերի իր հայրենակցուհիներին արտասահման վաճառելով` նա վաստակել է 47000 դոլար:

Հայաստանի նոր քրեական օրենսգրքի 132 հոդվածը թրաֆիքինգի համար նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ էլ 1-7 տարվա ազատազրկում: Առ այսօր այդ հոդվածը կիրառվել է 28 դեպքերում:

Անցյալ տարի Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հանձն առան պայքար սկսել թրաֆիքինգի դեմ:
ØÇ ù³ÝÇ ï³ñÇ ¿, ÇÝã Ñ³Û Ï³Ý³Ûù ѳÛïÝí»É »Ý Ãñ³ýÇùÇÝ·Ç ½áÑ»ñÇ óáõó³ÏáõÙ

Այդ կազմակերպությունների աշխատանքի հետևանքը եղավ այն, որ ԱՄՆ-ի վերջին զեկուցագրում (որում կիրառվում է գնահատման եռաստիճան համակարգ) Հայաստանը երրորդ կարգից, որտեղ ընդգրկված են ոչ մի միջոց չձեռնարկող երկրները, բարձրացավ մեկ աստիճան վեր` «որոշ միջոցներ ձեռնարկած» երկրների կարգը:

«Դա երևելի նվաճում չէ, բայց գոնե ակնհայտ է փոփոխությունը թրաֆքիքինգի հարցերի նկատմամբ ԶԼՄ-ների և ՀԿ-ների վերաբերմունքում», ասում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) երևանյան գրասենյակի տնօրեն Օվսաննա Բաբայանը:

ՄՄԿ-ին հաջողվել է հարցազրույց անցկացնել Հայաստան վերադարձած 60 հոգու հետ, որոնցից 43-ը թրաֆիքինգի զոհ են եղել: Նրանցից քսանութը ենթարկվել են սեքսուալ շահագործման:

«Դեռևս շատ դժվար է պարզել թրաֆիքինգից տուժածների թիվը, որովհետև նրանք նախ և առաջ վախենում են ոստիկանությունից և խուսափում են հրապարակայնությունից», ասում է Բաբայանը: Նա ավելացնում է, որ անտեղյակ լինելու պատճառով զոհերը չեն իմանում ուր դիմել:

ՄՄԿ-ի հայաստանյան գրասենյակը հույս ունի ՀԿ-ների օգնությամբ ավելի լավ արդյունքների հասնել հաջորդ տարի: ¶րասենյակը 170 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել ԱՄՆ-ի կառավարությունից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրեր մշակելու համար:

ՄՄԿ-ն կազմակերպելու է սեմինարներ Հայաստանի արտերկրյա դիվանագիտական առաքելությունների պաշտոնատար անձանց համար, որպեսզի սովորեցնի նրանց, թե ինչպես պետք է վարվել այլ երկրներ ապօրինի մուտք գործած անձանց հետ և ճանաչել թրաֆիքինգի պոտենցիալ զոհերին:

«Հույս և հավատ» ՀԿ-ն կստանա 65000 դոլար մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

«Հույս և հավատ» կազմակերպությունն ակտիվորեն աշխատում է՝ փորձելով օգնել այն պոռնիկներին, ովքեր ոստիկանության հետ պրոբելմներ են ունենում: Կազմակերպությունն աշխատում է 13-55 տարեկան մոտ 300 պոռնիկների հետ (ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների Երևանում ѳßí³éված են ավելի քան 1500 պոռնիկներ):

«Մենք կացարան կապահովենք արտասահմանից վերադարձած այն պոռնիկների համար, ովքեր թրաֆիքինգի զոհեր են դարձել: Թրաֆիքինգի բոլոր զոհերը նախ և առաջ կարիք ունեն հոգեբանական օգնության: Թեև նրանք արտասահման են մեկնում գիտակցաբար սեքսուալ բնույթի աշխատանքի համար, նրանք ենթարկվում են դաժան շահագործման` նրանց ծեծում են, քիչ սնունդ և քիչ փող են տալիս», ասում է ծրագրի համակարգող Նորա Մնացականյանը:

Կազմակերպությունը կապահովի բժիշկներ և հոգեբաններ պոռնիկների հետ աշխատելու համար: Կփորձի նաև այլ աշխատանք գտնել կամ մասնագիտական վերապատրաստում կազմակերպել նրանց համար:

Մնացականյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը կփորձի կանանց նոր կյանք սկսելու հնարավորություն տալ: Նա հույս ունի, որ վերապատրաստումը և անհատական հանդիպումները պոռնիկների հետ նրանց մեծ մասին հնարավորություն կտան խուսափելու իրենց կյանքը խորտակելուց և իրենց անունները թրաֆիքինգի զոհերի երկար ցուցակին ավելացնելուց:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.