ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 




Îáñ³Í ¢ ·ïÝí³Í. í»ñ³÷áË»Éáõ Ïáãí³Í ¹åñáóÁ í»ñ³ÍíáõÙ ¿ µ³ñ»÷áËí³Í ¹åñáóÇ §ëáódzɳå»ë íï³Ý·í³Í¦ »ñ»Ë³Ý»ñÇ Ñ³Ù³ñ



öáÕáóÇó ì³ñ¹³ß»Ý µ»ñí³Í ³Ûë ïÕ³Ý å³ïÏ»ñ³óÝ»É ³Ý·³Ù ã¿ñ ϳñáÕ, áñ ϳñ¹³ÉÁ ϳñáÕ ¿ ³Û¹ù³Ý Ñ»ï³ùñùÇñ ÉÇÝ»É

«Հենց հասնում էինք Վարդաշեն, մեզ տանում էին «կարցեր»։ Մեզ մերկացնում էին, վրաներս սառը ջուր լցնում ու ծեծում ինչով պատահեր։ Հետո փակում էին այնտեղ երեք օր առանց ուտելիքի»։

Սա Վարդաշենի հատուկ կրթահամալիրում եղած երեխաների բազմաթիվ վկայություններից մեկն է, որ գրի են առել «Բժիշկներ առանց սահմանի» (ԲԱՍ) ֆրանսիական կազմակերպության աշխատակիցները 1997-1999 թվերին։

Վարդաշենը «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» (ձևակերպումը՝ կրթության և գիտության նախարարության) երեխաների Հայաստանի երկու հատուկ դպրոցներից մեկն է։ Վտանգավոր վարք ունեցող են համարվում և՛ հանցանք կատարած անչափահասները, և՛ թափառաշրջիկ ու մուրացկան երեխաները, որոնք փողոցում են հայտնվել ծանր սոցիալական պայմանների պատճառով։

Մինչև 1997 թիվը հաստատությունը բանտային տիպի պատժիչ հիմնարկ է եղել, որտեղ հայտնված երեխաները մշտական բռնությունների են ենթարկվել և նրանց արգելված է եղել հեռանալ դպրոցից։ ԲԱՍ-ի մի աշխատակից արձանագրել է. «Ռեժիմի ղեկավարը չափազանց դաժան էր երեխաների հետ։ Երբ ծեծում էր երեխային, դրանից ակներև հաճույք էր ստանում։ Երեխաներին կախում էին գլխիվայր ու ծեծում մահակներով»։
´²ê-Ç Ñ»ï ѳٳ·áñͳÏóáõÃÛ³Ý ßÝáñÑÇí ì³ñ¹³ß»ÝáõÙ »ñ»Ë³Ý»ñÁ ³ÛÅ٠ϳñáÕ »Ý Ñ³×³Ë»É ï³ñµ»ñ ËÙµ³ÏÝ»ñ

1997 թվից ԲԱՍ-ը ծրագիր է իրականացրել հաստատության երեխաների համար: Սկզբում դա հոգեբանական և բժշկական օգնություն էր։ ԲԱՍ-ի աշխատակիցները գիշեր ու ցերեկ հերթապահում էին դպրոցում, որ կանխեն բռնությունները։

«Դպրոցը ուներ շատ երեխաներ և քիչ միջոցներ։ Նրանք մեկուսացված էին, լքված, ենթարկվում էին մշտական բռնությունների, - ասում է ԲԱՍ-ի իրավաբան Ֆրանսուազ Սոնյեն: - Հայաստանում, երբ երեխան չունի մշտական կացարան, համարվում է հանցանք կատարած ու տեղավորվում է հաստատություններում։ Ծնողներին էլ տեղյակ չէին պահում։ Այդ պահին օրենք փնտրելը երկրորդական էր։ Կարևորը նրանց կարիքները հոգալն էր»։

Հետագայում կազմակերպության և աշխատակազմի համագործակցության շնորհիվ պատժիչ մեթոդները փոխարինվեցին դաստիարակչական մեթոդներով։ Աշխատանքից հեռացվեցին 7 հսկիչներ, որոնք բռնությունների հիմնական հեղինակներն էին։ Նրանց փոխարեն աշխատանքի ընդունեցին դաստիարակների։ Դպրոցը փակ հաստատությունից վերածվեց բաց հիմնարկի, որտեղից երեխայի հեռանալը այլևս փախուստ չի դիտվում։
زê-Ç ³é³ù»ÉáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñ ê³Ùáõ»É ²ÝñÇáÝ Ï³ñÍáõÙ ¿, áñ ã»Ý ϳñáÕ ÉÇÝ»É §ëáódzɳå»ë íï³Ý·³íáñ »ñ»Ë³Ý»ñ¦

«Այո, բռնությունները շատ էին, - ասում է դպրոցի տնօրեն Լարիսա Սարգսյանը: - Ռեժիմի հերթապահներ կային, որ գիշերը, երբ ուրիշ աշխատող չէր լինում, երեխաներին տանում ծեծում էին։ Հիմա այդ ամենը էլ չկա»։ ԲԱՍ-ի հետ աշխատանքի ընթացքում երկու տարի պետք եղավ, որ հաստատությունը ընդունի բռնությունների գոյությունը և 1999 թվին հեռացնի դրա համար պատասխանատուներին։

Խորհրդային տարիներին դպրոցը եղել է 12-18 տարեկան օրինազանց տղաների փակ հաստատություն, որտեղ մոտ 15 տղաներ էին պահվում (մյուս հաստատությունը Նուբարաշենում է, որը նախատեսված է եղել է 7-12 տարեկանների համար)։

«Այն ժամանակ մեզ մոտ հիմնականում գողություն արած տղաներ էին։ Ո՞վ էր տեսել մուրացկան կամ թափառաշրջիկ երեխա։ Չկար», ասում է Սարգսյանը, որը 30 տարի եղել է այդ հաստատության տնօրենը և որոշ ընդմիջումից հետո՝ 1997-ին, կրկին նշանակվել է տնօրեն:

«Մուրացկաններին ոստիկանները հավաքում և ուղարկում էին մեզ մոտ, և մենք նոր խնդրի առաջ կանգնեցինք։ Եվ մեր դռները բացեցինք ԲԱՍ-ի առաջ, ի տարբերություն Նուբարաշենի։ Նրանք օգնեցին մեզ, բայց ցանկությունը մերն էր»։

Այժմ դպրոցում սովորող 80 աշակերտից միայն հինգ տոկոսն են օրինախախտներ (որոնցից երկուսը՝ պայմանական դատված)։ Մնացածները փողոցում հայտնված թափառաշրջիկ կամ մուրացկան երեխաներ են, որոնց ոստիկանությունը հավաքում և հանձնում է երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն, որտեղից երեխաները բաշխվում են, ըստ նրանց բնակության վայրի գործող շրջանային անչափահասների հանձնաժողովների որոշումների։ Վերջին երկու տարվա ընթացքում ոստիկանությունը փողոցներից հավաքել է 272 նման երեխա։
11-³ÙÛ³ Ä»ÝÛ³Ý »ñÏáõ ÁÝïñáõÃÛáõÝ áõÝǪ ϳ٠³åñ»É ì³ñ¹³ß»ÝáõÙ, ϳ٠³åñáõëï í³ëï³Ï»É Ùáõñ³óϳÝáõÃÛ³ÙµÝ

Հաստատությունում միջնակարգ դպրոցից բացի ԲԱՍ-ի հետ համագործակցության շնորհիվ բացվել են մշակութային և մասնագիտական խմբեր (դասերից հետո կարուձևի և այլ տիպի խմբակներ), սոցիալական և հոգեբանական ծառայություններ։

11 տարեկան Ժենյան այստեղ է հայտնվել մուրացկանության համար։ Հայրը անհետացել է, մայրը միայնակ մեծացնում է 4 երեխա։ Մի քանի անգամ դատվել է երեխաներին մուրացկանության ուղարկելու համար:

«Մամայիս հետ գնում էինք փող հավաքելու։ Մամաս հեռվում կանգնում էր, ես ու քույրիկս մարդկանցից փող էինք ուզում, ասում էինք՝ ձյաձյա, հացի փող կտա՞ս», պատմում է Ժենյան։ Ամեն շաբաթ նա դպրոցի սոցիալական ծառայողից ստանում է երթուղայինի փող ու գնում տուն, հետո՝ կրկին վերադառնում։ Ընտանիքի հետ կապը ապահովվում է ԲԱՍ-ի ծրագրով։ Աղջկան չեն կարող մշտական վերադարձնել ընտանիք, քանի որ հավանական է, որ նրան կրկին ուղարկեն մուրացկանության։

Վարդաշենում կան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, նույնիսկ մի հոգի Ղարաբաղից. 15-ամյա Ա-ն, որին իր պատմելով Երևան են բերել սկաուտական դպրոցում սովորելու, այնտեղ կռվել է ու հայտնվել փողոցում։ Հայրը բանտում է, մայրը մեծացնում է երեք որդիներին։ Ինքը զբաղվում է մանր գողությամբ ու հաճախ բռնվում է։
ºñ»Ë³Ý»ñÇÝ Çñ»Ýó »ñ³½³ÝùÝ»ñÇó ³Ýç³ïáÕ å³ïÁ í»ñç³å»ë ù³Ý¹í»ó

«Լավ թռցնում է, հիմնականում ուտելիք՝ երշիկ ու հաց։ Որ նայում են՝ պուճուր-մուճուր է, իրեն խեղճացնում է՝ ձեռք չեն տալիս», պատմում է դպրոցի սոցիալական աշխատող Մարինեն։ Ա-ն հաճախ դպրոցից փախչում է, և մի քանի օր անց նրան գտնում են Երևանի մոտակա քաղաքներից մեկում։

«ՈՒզում եմ շուտ-շուտ գնամ տուն, մամայիս կարոտում եմ», ասում է նա։ Ա-ն այն քչերից է, որ ամեն շաբաթ չի գնում տուն, քանի որ Ստեփանակերտը հեռու է, և ճանապարհածախսը թանկ է նստում։ Եվ նա տուն է գնում մի քանի ամիսը մեկ:

Նախկին ռեժիմի ժամանակ դպրոցից փախածների մեծ մասը ձգտում է տուն վերադառնալ: ԲԱՍ-ի առաջնային խնդիրը երեխային ընտանիք վերադարձնելն է, որի համար փորձում են բարելավել ընտանիքների սոցիալական վիճակը։ ԲԱՍ-ի շնորհիվ արդեն մոտ 80 երեխա լքել է Վարդաշենը և վերադարձել տուն։

ԲԱՍ-ի առաքելության ղեկավար Սամուել Անրիոն ասում է, որ պաշտոնական ձևակերպումը, թե այդ երեխաները սոցիալապես վտանգավոր են, շատ սխալ է։ Իրականում նրանք ոչ թե վտանգավոր են, այլ՝ վտանգված, որոնց աղքատությունն է փողոց նետել։

«Վտանգի մեջ գտնվող երեխաների համար նախատեսված պատժիչ հաստատությունները պետք է վերացնել։ Թող լինեն ժամանակավոր պահման կենտրոններ, որտեղ կորոշվի նրանց ապագան», ասում է նա։
ºñ»Ë³Ý»ñÇ ¹»Ùù»ñáí ¢ §²¯Ë, ٳٳ ç³Ý¦ ٳϳ·ñáõÃÛ³Ùµ å³ëï³éÝ»ñÁ Ïáãí³Í ¿ÇÝ ³ñÃݳóÝ»Éáõ ѳë³ñ³ÏáõÃÛ³ÝÁ, ÑÇß»óÝ»Éáõ Ù³ñ¹Ï³Ýó ³ÛÝ ó³íÇ Ù³ëÇÝ, áñ Éáõé óÏáõÙ ¿ Çñ»Ýó ¹éÝ»ñÁ

Ըստ նրա երեխաների համար հաճախ փողոցը ավելի անվտանգ տեղ է, քան հաստատությունները, որտեղ նրանք բռնությունների են ենթարկվում։

Վարդաշենում թափառաշրջիկ և հանցանք կատարած երեխաները խառնվում են իրար և ազդում են միմյանց վրա։ Եղել են բռնաբարության դեպքեր։ Ավելի տարիքով «լավ տղաները» փող են շորթել ավելի փոքրերից։ Սարգսյանն ասում է, որ այժմ այդ ամենը չկա։

«2003 թվի Վարդաշենը այլևս հին Վարդաշենը չէ։ Բռնությունն այլևս դաստիարակման միջոց չէ։ Երեխաների կապը ընտանիքների հետ ապահովված է։ Վարդաշենի երեխաներին օգնելու հրատապությունը վերացել է», ասում է ԲԱՍ-ի ղեկավարը:

Այնուհանդերձ, չնայած բարեփոխումներին, ԲԱՍ-ի աշխատակիցները մտահոգված են, որ Վարդաշենում իրավիճակն անկայուն է։ Բարեփոխումները պաշտոնապես հաստատված չեն կրթության և գիտության նախարարության փաստաթղթերում։

Թեև անձնակազմը հարգանքով է վերաբերվում երեխաներին, սակայն լինում են բռնության դեպքեր։ Երբեմն որևէ դաստիարակ չի կարողանում տիրապետել իրեն:

«Ես ֆրանսիացիներից շատ բան սովորեցի, ինչ-որ անկարգության ժամանակ այլևս չեմ ջղայնանում, - ասում է Սարգսյանը: - Ինքս բոլոր աշխատողների համար օրինակ եմ ծառայում, որ ձեռք չբարձրացնեն երեխայի վրա։ Բայց երբեմն պատահում է, օրինակ, երկու աղջիկ իրար մազ են պոկում, ու բաժանել չի լինում, մեկ էլ դաստիարակը չի դիմանում, մի հատ ապտակում է։ Բայց կարող եմ վստահ ասել, որ մեզ մոտ բռնությունները շատ ավելի քիչ են, քան Հայաստանի շարքային դպրոցներում»։

2004 թվի օգոստոսին ԲԱՍ-ը ավարտում է դժվար իրավիճակում գտնվող երեխաների ծրագիրը (բացի Վարդաշենից այս ծրագրի մեջ է մտնում նաև կանխարգելման ծրագիրը, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին, որ նրանց երեխաները փողոցում չհայտնվեն)։

Վարդաշենի հաստատության բժշկական նյութերի, հիգիենայի պարագաների, մշակութային ծրագրերի, հագուստի, գրենական և դպրոցական այլ պիտույքների, երեխայի և ընտանիքի կապի ծախսերի 100 տոկոսը, և հաստատության պահպանման ծախսերի 98 տոկոսը ֆինանսավորում է ԲԱՍ-ը։ Վարդաշենի հաստատության տնօրենը չգիտե, թե հաջորդ տարի ինչ կազմակերպություն կշարունակի ծրագիրը։

«ԲԱՍ-ից հետո մեզ շատ անհրաժեշտ է որևէ մեկի օգնությունը։ Պետությունը չի կարող օգնել մեզ», ասում է Սարգսյանը։

Դժվար իրավիճակում գտնվող երեխաներին օգնելու նպատակով ԲԱՍ-ը սեպտեմբերի վերջին Երևանում կազմակերպել էր արշավ: Եղավ նաև գիտաժողով։ «Ա~խ, մամա ջան» մակագրությամբ ցուցապաստառները փակցված էին ամբողջ քաղաքում։ Ավետիք Իսահակայանի արձանի մոտ կառուցված ստվարաթղթե պատի ամեն «քարին» երեխաների խոսքերով մակագրություններն էին՝ «Այս կյանքն ինձ համար չէ», «Տեսնես, ե՞րբ էլի տուն կգնամ», «Եթե մայրս լավ ապրեր, ես այստեղ չէի լինի»։ Խորհրդանշական պատը քանդեցին արշավի մասնակիցները։

«Արշավը կազմակերպել ենք, որպեսզի հասարակության ուշադրությունը գրավենք դժվար իրավիճակում հայտնված երեխաների վրա, և որպեսզի մեր ծրագրերը շարունակողներ գտնվեն, - ասում է Սամուել Անրիոն: - Մենք չգիտենք, թե Հայաստանից մեր հեռանալուց հետո ինչ կլինի Վարդաշենում։ Եվ ես կուզենայի կոչ անել մարդկանց շարունակել այս ծրագրերը»։


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.