ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 17, 2003 




ÀÝïñáõÃÛáõÝÝ»ñÝ ²¹ñµ»ç³ÝáõÙ. Ô³ñ³µ³ÕÇ ³ñÓ³·³ÝùÁ ÆÉѳ٠²ÉÇ¢Ç ·³Ñ³Ï³ÉáõÃÛ³ÝÁ


§²Ù»Ý ¹»åùáõÙ Ù»Ýù å»ïù ¿ µ³Ý³Ïó»Ýù ²¹ñµ»ç³ÝÇ Ñ»ï ¢ Ýñ³ Ñ»ï ÉáõÍ»Ýù Ù»¢ ÁݹѳÝáõñ åñáµÉ»ÙÁ¦, - ³ëáõÙ ¿ Ô³ñ³µ³ÕÇ Ý³Ë³·³Ñ ²ñϳ¹Ç ÔáõϳëÛ³ÝÁ:
Îáõݻݳ± ³ñ¹Ûáù ²¹ñµ»ç³ÝÇ ÝáñÁÝïÇñ ݳ˳·³ÑÁ µ³í³Ï³Ý³ã³÷ Çß˳ÝáõÃÛáõÝÁ ¢ ³ç³ÏóáõÃÛáõÝ »ñÏñÇ Ý»ñëáõÙ, áñå»ë½Ç ³ñÓ³·³ÝùÇ ÷áñÓ³éáõ ݳ˳·³ÑÇ ÏáãÇÝ

Իլհամ Ալիևի ընտրությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնում զուսպ ընդունվեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ): Այստեղ մեծամասնությունն ընկալում է նրա ընտրությունը (ձայների ճնշող առավելությամբ) այն համատեքստում, թե ինչպիսին կարող է լինել լիազորությունները հանձնող նախագահի որդու մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասում է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել Ղարաբաղի հարցում նոր նախագահի և նրա քաղաքական քայլերի մասին:

«Ըստ էության, Իլհամ Ալիևը դեռ իրեն ոչ մի կերպ չի դրսևորել», - ասաց Ղուկասյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ստեփանակերտում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասցեին Իլհամ Ալիևի վերջերս արված կոշտ հայտարարությունները Ղուկասյանը համարում է նախընտրական պոպուլիստական հռետորական հնարքներ: Այդ կապակցությամբ նա մտավախություն հայտնեց, որ ապագայում նորընտիր նախագահը կարող է դառնալ այդ հայտարարությունների պատանդը:

«Ամեն դեպքում մենք պետք է բանակցենք Ադրբեջանի հետ և լուծենք մեր ընդհանուր պրոբլեմը», - ասաց Ղուկասյանը: ԼՂՀ նախագահն ասում է, որ խաղաղության բանակցությունները վերսկսելու համար պետք է գնալ «խաղաղության ռիսկի», այսինքն՝ Իլհամ Ալիևի վարչակարգը պետք է դիմի Ադրբեջանում ժողովրդականություն չվայելող փոխզիջումային քայլերի:

ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը հույս հայտնեց, որ «Ալիև-ավագի փորձը և հակամարտությունը կարգավորելու նրա հակվածությունը կփոխանցվեն Ալիև-կրտսերին: Կարգավորման գործընթացի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի Ադրբեջանում կայուն և ուժեղ իշխանություն հաստատելու Իլհամ Ալիևի կարողությունից»:

«Իլհամ Ալիևի իշխանության գալու հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի սպասվում», - ասաց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Սակայն Աթանեսյանը նաև կարծիք հայտնեց, որ կրտսեր Ալիևի իշխանական դիրքերը կարող են այնքան էլ ամուր չլինել, քանի որ նա իշխանության է եկել «իր հոր անդիմադրելի հմայքի և անառարկելի հեղինակության շնորհիվ»:

Եթե նոր նախագահը չկարողանա կարգավորել Ղարաբաղի հարցը ադրբեջանական սցենարով, այսինքն՝ վերադարձնելով Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայությանը, ապա որոշակի արմատական ուժեր կարող են ընդվզել նրա դեմ: Աթանեսյանի հավաստմամբ դրա հնարավորությունը «կմեծանա Հեյդար Ալիևի վախճանից հետո»: Նման կարծիքի են նաև Լեռնային Ղարաբաղի անկախ քաղաքական փորձագետները:

Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր րիգորյանը վստահ է, որ Իլհամ Ալիևին չի հաջողվի տիրանալ իրական իշխանությանը երկրում: «Այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, որտեղ տոտալիտարիզմի արժեքները գերակայում են պետական կառույցի մնացած բոլոր պարամետրների վրա, իրական իշխանությունը պատկանում է միայն այն մարդկանց, ովքեր լիովին վերահսկում են ուժային կառույցները, - ասում է րիգորյանը: - Այդպիսին էր իրավիճակը Հեյդար Ալիևի օրոք, որն ի սկզբանե իր մարդկանց էր դրել ուժային կառույցների՝ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների ղեկավար պաշտոններում»:

Սակայն րիգորյանի հավաստմամբ Ալիև-կրտսերն իշխանության է եկել հիմնականում այդ արդեն գոյություն ունեցող ուժային կառույցների շնորհիվ: Եվ «այսպիսով, ոչ թե նախագահն է վերահսկելու իր ուժային նախարարությունների գործունեությունը, այլ այդ նախարարություններն են հետևելու նախագահի վարքին»:

Անդրադառնալով հակամարտության հնարավոր խաղաղ կարգավորման հարցին՝ րիգորյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած առաջարկ կմերժվի Ադրբեջանի կողմից, եթե այն նախատեսի «իրական փոխզիջում»:

Մի փոքր այլ կարծիքի է «Ժողովրդավարական բարեփոխումները և մարդու իրավունքները» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ եորգի Ղազարյանը: Նա ենթադրում է, որ Իլհամ Ալիևը կարող է պարտավորված լինել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ երկրների իր դաշնակիցների առջև, որոնք իրենց հավանությունն են տվել հայր-որդի իշխանափոխությանը:

«Իլհամը գիտակցում է, որ այդ երկրներն իրեն օժանդակություն են ցուցաբերել, որպեսզի ինքը կարողանա կայունություն պահպանել տարածաշրջանում և փոխզիջումների գնալ Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում», - ասաց Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ինչպես նաև հասարակայնության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ համամիտ են, որ Իլհամ Ալիևը ավելի կանխատեսելի և ավելի պատասխանատու գործիչ է, քան նրա հակառակորդները, որոնք համարվում են արմատական ազգայնականներ:

Այդ մտայնությունը Ղարաբաղում շատերին հիմք է տալիս հավատալու, որ ութ տարի շարունակվող հրադադարը կպահպանվի Իլհամ Ալիևի վարչակարգի օրոք:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Elections in Azerbaijan: Aliev, yes. Public order, no

Full story

 
 
 
 

The Son Shines in Armenia: Refugees react to election of Ilham Aliev

Full story

 
 
 
 

How Much Is Enough?: Parliament debates law on "basket" minimum

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

From the field to the fryer

While neighbors in Azerbaijan and Georgia contemplate parliamentary and presidential politics, the focus in Armenia -- at least in the farmland -- is . . . potatoes.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.