ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 17, 2003 




´³Õ¹³¹Çóª ºñ¢³Ý. Æñ³ùÇó ÷³Ë³Í ÁÝï³ÝÇùÝ»ñÁ »ñç³ÝÇÏ »Ý г۳ëï³ÝáõÙ



ܳËÏÇÝ Çñ³ùóÇÝ»ñÁ áõñ³Ë »Ý ѳÛñ»ÝÇù í»ñ³¹³éݳÉáõ ѳٳñ, û¢ г۳ëï³ÝáõÙ ¹»é Çñ»Ýó ë»÷³Ï³Ý ïáõÝÁ ãáõÝ»Ý

Ամեն երեկո, երբ արևը մայր է մտնում, Ավետիսյանների ընտանիքը հավաքվում է երեք սենյականոց բնակարանի պատշգամբում, որպեսզի մեկ անգամ ևս հիանա մայրամուտի շողերով շաղախված Արարատով:

«Մեր մեծերից շատ էինք լսել այս հրաշալի լեռան մասին, բայց երբեք չէինք տեսել: Ամեն օր, ամեն րոպե դիտում ենք ու էլի կարոտով նայում», - ասում է ընտանիքի հայրը՝ 44-ամյա Անդրանիկ Ավետիսյանը:

Իրաքահայ այս ընտանիքը Իրաքից տեղափոխվեց Հորդանան 1999 թվականին, երբ երկրում տիրող անառողջ մթնոլորտը սկսեց անդրադառնալ Բաղդադում նրանց կյանքի վրա:

«Սադամ Հուսեյնի ռեժիմը ուղեկցվում էր գողություններով ու սպանություններով: Եթե ամուսինս տանը չէր լինում, փակում էինք բոլոր պատուհաններն ու դռները և նստում տանը: Փողոցում միշտ պետք է աչքդ երեխաների վրա պահեիր, թե չէ փախցնում էին ու հետո փրկագին պահանջում», - պատմում է Անդրանիկի կինը՝ 34-ամյա Սիլվա Ասատուրյանը:

Նրանց ոչ մի երկիր չէր ընդունում, քանի որ Իրաքի քաղաքացիներ էին: 6 ամսով ապաստան է տալիս Հորդանանը: Այդ ժամկետը լրանալուց հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է վճարեին օրական 1 դոլար: Երկուսուկես տարի Հորդանանում ապրելուց հետո, 2001 թվականի սեպտեմբերի 1-ին Ավետիսյանները գալիս են Երևան:

«Եկանք ստիպված, բայց մնացինք հաճույքով, սիրեցինք մեր երկիրը», - ասում է Անդրանիկը:

Ամուսնուն հուզված ընդհատում է Սիլվան: Նրա աչքերը լցված են արցունքներով, ձայնը դողում է. - «Շատ անուշ է Հայաստանը: Երբ ոտք դրեցինք այս հողի վրա, անմիջապես զգացինք, որ սա մերն է, մեր քաղաքն է, և ոչ ոք չի կարող մեզ ասել՝ դուք ո՞վ եք»:

Հայաստան են եկել երկու աղջիկների՝ 10-ամյա Ռիտայի և 6-ամյա Մարիամի հետ: 2002-ի դեկտեմբերի 11-ին ծնվում է նրանց որդին՝ Լևոնը, և, ինչպես իրենք են ասում, Լևոնը հայաստանցի է:

«Երբ տղաս ծնվեց, դեռևս Իրաքի քաղաքացի էինք: Դիմեցինք Իրաքի դեսպանություն, որ տղայիս անունը գրանցեն անձնագրիս մեջ, ինչպես ընդունված է Իրաքում: Հրաժարվեցին՝ ասելով, որ Սադամը նոր հրաման է արձակել, որով արգելվում է այլ ազգի անուն վերցնել», - պատմում է Սիլվան: Այլ կերպ ասած, երեխան կարող է գրանցվել Իրաքում, սակայն ոչ հայկական անունով:
²í»ïÇëÛ³ÝÝ»ñÁ Ñå³ñï »Ý, áñ Çñ»Ýó áñ¹Ç È¢áÝÁ ÍÝí»É ¿ г۳ëï³ÝáõÙ, ¢ ÇëÏ³Ï³Ý Ñ³Û³ëï³ÝóÇ ¿

Այս մերժումը առիթ է դառնում, որ Ավետիսյանները հրաժարվեն Իրաքի քաղաքացիությունից և դառնան Հայաստանի քաղաքացիներ:

Ըստ Անդրանիկի հայկական անձնագրեր տալու համար իրենցից գրանցում պահանջեցին, իսկ իրենք գրանցում չունեին: Իսկ եթե գրանցում չունես, քաղաքացիություն չեն տալիս:

«Ստիպված գտանք մի ընտանիքի, որը համաձայնեց 200 դոլարի դիմաց մեկ տարով իր տանը գրանցել մեզ բոլորիս, - ասում է Սիլվան ու շարունակում, - այստեղ շատերն են այդպես փող աշխատում»:

Ավետիսյանների ընտանիքը վարձով ապրում է Երևանի Զեյթուն թաղամասում: Մեկ ամսվա համար վճարում են 40 դոլար:

Հայաստան տեղափոխվելուց հետո Անդրանիկը վեց ամիս աշխատանք չուներ, ապրում էին Իրաքի խնայողություններով: Այսօր Անդրանիկն աշխատում է «Արմենիա» հյուրանոցի շինարարությունում, թեև մասնագիտությամբ հաշվապահ է:

«Միայն մի բանից եմ դժգոհ, որ Հայաստանում դժվարությամբ ենք աշխատանք գտնում, աշխատավարձերն էլ ցածր են», - ասում է նա:

Ամուսնու քննադատական խոսքերը շտապում է մեղմել Սիլվան. - «Աշխատավարձը քիչ է՝ 120 դոլար, բայց գոհ եմ: îանս իրերի մեծ մասը ուրիշներն են տվել, ես ոչինչ չունեմ: Հայաստանում անգամ չգիտեմ՝ երբևէ կարող ենք տուն գնել, թե՝ ոչ, բայց էլի գոհ եմ: Հոգիս հանգիստ է: Չեմ վախենում երեխաներիս համար, Անդրանիկը մի քիչ ուշանում է՝ չեմ անհանգստանում»:

Անդրանիկը ծնվել է Քիրքուքում, Սիլվան՝ Բաղդադում: Ամուսնանալով՝ սկսում են գաղտնի ապրել Բաղդադում, որովհետև ըստ 1990 թվականից գործող օրենքի Բաղդադում չծնված մարդիկ չեն կարող ապրել այնտեղ:

«Մեր տունը այնտեղ տեսնեի՜ք, մեր խանութները, մեր մեքենաները: Նյութապես ապահովված էինք: Բայց 32 տարի ապրելով օտար հողում՝ չեմ զգացել, որ դա իմն է», - ասում է Սիլվան:

Անցյալ գարնանը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Իրաք ներխուժելուց երկու ամիս առաջ նա համոզում է Հայաստան գալ նաև քրոջ՝ Սյուզանի ընտանիքին: Բաղդադում վաճառելով իրենց ողջ ունեցվածքը և 20000 դոլար վճարելով՝ անցնում են Սիրիայի սահմանը (այդ գումարի մեջ է մտնում է նաև քրոջ՝ Էմմայի, «ամուսնության» փաստաթղթերի ձևակերպումը, քանի որ չամուսնացած կանայք իրավունք չունեն լքել Իրաքը):
êÇÉí³ ²ë³ïáõñÛ³ÝÁ áõñ³ËáõÃÛ³Ùµ ¿ ³ÝáõÙ ï³Ý ·áñÍ»ñÁ, ù³ÝÇ áñ Ýñ³ Ñá·ÇÝ ÑÇÙ³ ѳݷÇëï ¿

«Տասը տարի է ամուսինս զինվորական ծառայության մեջ էր, - ասում է 37-ամյա Սյուզանը, - արդեն զինվարժանքների էին տանում 11-ամյա տղայիս՝ Հերոսին: Այնքան հայեր զոհվեցին իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988 թթ.): Ես արդեն սարսափում էի, որ կարող եմ այս անիմաստ պատերազմում կորցնել ամուսնուս»:

Նրա ամուսինը՝ 39-ամյա Հարութ Սալաթյանը ասում է, որ Բաղդադում շատ անհանգիստ էր:

«Կինս հղի էր, մեզ հետ էին մեր երեք երեխաները և կնոջս քույրը: Փախանք գաղտնի: Բաղդադում շատ շուտ են մատնում իրար, միայն փող աշխատեն», - պատմում է նա:

Հարութը արցունքն աչքերին նկարագրում է իրենց թռիչքը Հալեպից Երևան. «Բաղդադում ասել էին՝ Արարատը վերևից շատ «աղվոր» է, անպատճառ կնայեք: Օդանավում, երբ ասացին՝ անցնում ենք Հայաստանի սահմանը, շտապեցինք տեսնել: ¶եղեցկությունից ապշել էինք»:

Երկու ընտանիքի անդամները, իրար ընդհատելով, հուզված պատմում են տեղափոխության մասին: Մեծերը խոսում են արևմտահայերենով, երեխաները՝ հայաստանցու նման:

Հերոսը սովորում է 3-րդ դասարանում և շատ ուրախ է, որ Հայաստանում է: «Ինչու՞ է այստեղ լավ» հարցին պատասխանում է. - «Այստեղ բոլորն էլ հայ են ու հայերեն են խոսում»:

Սյուզանը նույնպես որդի է ունենում Հայաստանում, որին անվանում են Շիրազ: Սիլվան ու Սյուզանը երջանիկ են, որ իրենց զավակները ծնվել են Հայաստանում:

«Մեր պապերը եղեռնից հետո գաղթեցին Իրաք, և մենք ծնվեցինք այնտեղ, - ասում է Սյուզանը: - Մեր զավակներն այստեղի ծնունդ են, Աստված տա, նրանց զավակներն էլ այստեղ ծնվեն»:

Ըստ նրանց շատ իրաքահայեր գալիս են այստեղ, իսկ հետո գնում են եվրոպական երկրներ և ապաստան խնդրում որպես իրաքցի փախստականներ:

«Նրանց տուն են տալիս, թոշակ՝ ընտանիքի բոլոր անդամներին, - ասում է Անդրանիկը: - Մայրս և եղբայրներս Շվեդիայում են: Սիլվայի մայրն ու եղբայրը փախան Կանադա: Բայց մենք չենք գնա այստեղից: Նրանք բոլորն էլ այնտեղ անհանգիստ են, որովհետև վախենում են, որ մի օր իրենց կարող են հետ ուղարկել Իրաք»:

Հայաստանում իրեն ապահով զգալով հանդերձ՝ Սյուզանն ասում է, որ իրեն միայն մոտեցող ցրտերն են մտահոգում:

Տանտերերը հրաժեշտ են տալիս հյուրերին, իսկ 8-ամյա Հուրին ժպիտը դեմքին թափահարում է հայկական դրոշը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Elections in Azerbaijan: Aliev, yes. Public order, no

Full story

 
 
 
 

The Son Shines in Armenia: Refugees react to election of Ilham Aliev

Full story

 
 
 
 

How Much Is Enough?: Parliament debates law on "basket" minimum

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

From the field to the fryer

While neighbors in Azerbaijan and Georgia contemplate parliamentary and presidential politics, the focus in Armenia -- at least in the farmland -- is . . . potatoes.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.