ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 17, 2003 





²é³çÁÝóóÇ ³ñí»ëïÁ. Èáéáõ Ù³ñ½Ç µÝ³ÏÇãÝ»ñÁ áÕçáõÝáõÙ »Ý í»ñ³¹³ñÓÁ Ùß³ÏáõóÛÇÝ ³í³Ý¹áõÛÃÝ»ñÇÝ



ÈáéÇáõÙ µÝ³Ï³ñ³Ý³ÙáõïÝ»ñÇ Å³Ù³Ý³ÏÝ ¿

Անցյալ ուրբաթ օրը Սաթիկ Մարտիրոսյանը կանգնել էր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան նորակառույց մշակույթի պալատի շեմին և վերհիշում էր դրա տեղում գտնվող դահլիճի վերջին ներկայացումը:

«Երկրաշարժից մի օր առաջ որդիս երգում էր այստեղ, հիանալի ելույթ ունեցավ, դահլիճը ողողված էր ծաղիկներով: Ի՞նչ իմանայինք, որ հաջորդ օրը որդիս հավերժ կփակի իր կյանքի դուռը», - ասաց նա:

Որդու կարուստը սգացող մայրը 15 տարի հետո էլ չկարողացավ ոտք դնել նոր համերգասրահ, սակայն որոշ մխիթարանք գտավ, որ իր որդու հիշատակը կենդանի է պահվելու նման վայրում:

Նոր կենտրոնը դժվար է համեմատել հնի հետ, որը կործանվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Դահլիճն ամբողջությամբ վերակառուցվել է, կահավորվել է ժամանակակից ու հարմարավետ 500 բազկաթոռներով: Բացի այդ, կառուցվել են երկու փոքր դահլիճներ, որոնք կծառայեն որպես փորձասենյակ և կինոսրահ:

Վանաձորի մշակույթի պալատը Հայաստանի այն 35 մշակութային կենտրոններից է, որոնք վերակառուցվել են ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի «Լինսի» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորած 17,5 միլիոն դոլարանոց ծրագրով:

Մշակութային այս օջախի վերակառուցումը հնարավոր է դարձել «Լինսի» հիմնադրամից հատկացված 540 հազար դոլարի և պետբյուջեից տրամադրված 435 հազար դոլարի շնորհիվ: Եվս 252 հազար դոլար է հատկացվել սարքավորումների, այդ թվում՝ լուսաձայնային տեխնիկայի, ձեռքբերման համար:

Կենտրոնի բացումը նորից հնարավորություն է տալիս համերգներ կազմակերպելու Վանաձորում, որը ժամանակին Հայաստանի երրորդ մշակութային քաղաքն էր:

«Մշակույթի պալատում ժամանակին ելույթ են ունեցել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը և Ռոստրոպովիչը: Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել ռուսական, եվրոպական և, իհարկե, երևանյան ամենահայտնի արվեստագետները», - ասում է երաժիշտ և մանկավարժ Սվետա Արզումանյանը:
§ÈÇÝëǦ ÑÇÙݳ¹ñ³ÙÇ ÙÇçáóÝ»ñáí í»ñ³Ï³éáõóí³Í ì³Ý³ÓáñÇ Ùß³ÏáõÛÃÇ å³É³ïÁ Ïñ»Éáõ ¿ Þ³éÉ ²½Ý³íáõñÇ ³ÝáõÝÁ

Մշակույթի պալատն այցելեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասաց, որ 1988 թվականից հետո ամեն անգամ այս շենքի մոտով անցնելիս մտածում էր, թե երբ վերջապես հնարավոր կլինի այն վերանորոգել:

«Այժմ, վերջապես, չեմ ամաչի այստեղով անցնելիս», - ասաց նա:

Երգչախմբերի, ասմունքողների և պարային խմբերի 2 ժամանոց համերգը Լոռու մարզի երախտագիտության արտահայտությունն էր վերակառուցված մշակույթի օջախի համար:

Սակայն միայն արվեստի համար չէ, որ երախտապարտ էին լոռեցիները:

Անցյալ ուրբաթ օրը 248 ընտանիքներ իրենց բնակարանամուտը նշեցին Սպիտակում, որտեղ գտնվում էր ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը:

Արդեն երկրորդ տարին է, որ Սպիտակը տոնելու առիթ է ունենում: Անցյալ աշնանը ժամանակավոր տնակներից ու կացարաններից նորակառույց շենքեր տեղափոխվեցին 276 ընտանիքներ: Ընդհանուր առմամբ վերջին 2 տարիների ընթացքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով Սպիտակում կառուցվել է 529 բնակարան: Սակայն ևս 604 ընտանիք դեռ սպասում է բնակարանի:

«Մի քանի տարի առաջ մենք չէինք հավատում, որ երբևէ դուրս կգանք արդեն ժանգոտած դոմիկներից, որ մեր երեխաները նորմալ շենքում դպրոց կհաճախեն», - ասում է սպիտակցի Կարինե Մեխակյանը:

Մեխակյանի նման տնից զրկված մի քանի կանայք անմիջականորեն մոտենում էին ու համբուրում իրենց նոր բնակարանի պատերը, ձեռքով շոշափում մանրահատակը, հիանում մանրակրկիտ վերանորոգմամբ:

Ի տարբերություն Սպիտակի, Վանաձորում բնակարանային շինարարությունն արդեն ավարտվել է: Բացի Ազնավուրի մշակույթի պալատից, շահագործման են հանձնվել նաև երկու մարզադպրոց և մեկ մանկապարտեզ: Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը դեռ վերակառուցվում է:

Վանաձորի մշակութային համբավը կենդանի են պահում չորս երաժշտական դպրոցները, երաժշտական ուսումնարանը, գեղարվեստի դպրոցը և բազմաթիվ պարային, երգի և թատերական խմբակները:

Ազնավուրի անվան մշակույթի պալատի բացումը վկայում է, որ «աղետի գոտի» հասկացությունը տարեցտարի փոխվում է:

Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հավաստմամբ զարգացումը չի սահմանափակվում միայն արվեստով. վերականգնվում է նաև արդյունաբերությունը, անցյալ տարի գրանցվել է 27 տոկոս աճ:

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ուսանող Կարինե Կարապետյանը կարծում է, որ իրենց քաղաքում փոքր տնտեսական աճն անգամ անդրադառնում է ժողովրդի ապրելակերպի վրա: Այսօր նա գործազուրկ է, բայց ասում է, որ Վանաձորում մնալու իր որոշումն արդեն առաջընթացի վկայություն է:

«Մի քանի տարի առաջ ինստիտուտը կամ դպրոցն ավարտելուն պես բոլորը վազում էին Երևան կամ, եթե հնարավորություն էր լինում, ընդհանրապես մեկնում էին Հայաստանից, - ասում է Կարապետյանը: - Այսօր ես ու ինձ նման շատերը հույսերով լի ենք, քանի որ նոր բնակարաններ ունենք և առավել ամուր արմատներով ենք կապվել այս հողին, մեր գեղեցիկ Վանաձորին»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Elections in Azerbaijan: Aliev, yes. Public order, no

Full story

 
 
 
 

The Son Shines in Armenia: Refugees react to election of Ilham Aliev

Full story

 
 
 
 

How Much Is Enough?: Parliament debates law on "basket" minimum

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

From the field to the fryer

While neighbors in Azerbaijan and Georgia contemplate parliamentary and presidential politics, the focus in Armenia -- at least in the farmland -- is . . . potatoes.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.