ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 October 10, 2003 





»ñÇ í»ñ³Ï³éáõóáõ±Ù. ³ÛÝ Ï³ñáÕ ¿ ËɳóÝ»É Ï³Ù»ñ³ÛÇÝ »ñ³ÅßïáõÃÛ³Ý ï³Ý ³ÏáõëïÇϳÝ



§âÇ Ï³ñáÕ ÉÇÝ»É µ³ñÓñ³Ï³ñ· ¹³ÑÉÇ×, áñÇ µ»ÙÁ ·áñ·áí å³ïí³Í ÉÇÝÇ, - ³ëáõÙ ¿ Ô³ñ³µ»ÏÛ³ÝÁ: - ¸³ áã ÙdzÛÝ ËɳóÝáõÙ ¿ ³ÏáõëïÇϳÝ, ³ÛÉ¢ ³ÝÑݳñ ¿ ¹³ñÓÝáõÙ ¹ÇñÇÅáñ-Ýí³·³ËáõÙµ ϳ٠¹ÇñÇÅáñ-»ñ·ã³ËáõÙµ ϳñ¢áñ³·áõÛÝ Ï³åÁ¦:

«Լինսի» հիմնադրամի շինարարական աշխատանքների շրջանակներում իրականացվող Կամերային երաժշտության տան 190 հազար դոլարանոց վերակառուցման ծրագրում հնչեց մի թթու նոտա՝ Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի «կատարմամբ»:

Դիրիժոր Արամ Ղարաբեկյանը չի գանգատվում նոր տանիքից, նոր սանհանգույցներից, նոր կաթսայատնից կամ օդորակիչ համակարգից: Դիրիժորն ասում է, որ ինքը չի գանգատվում, այլ արտահայտում է իր «մտահոգությունը»:

Մանրամասների և մանրուքների նկատմամբ իր ուշադրությամբ և բարձր որակի նկատմամբ իր պահանջկոտությամբ հայտնի դիրիժորը մտահոգված է, որ 25-ամյա թատրոնի վերակառուցման վերջին աշխատանքները կարող են ոչ թե նպաստել, այլ խանգարել իր նվագախմբի և երգչախմբի կատարումներին:

«Ես երբևէ չեմ դժգոհում, այլ պարզապես մտահոգվում եմ և սրտացավ եմ մոտենում այս գործին և որպես երաժիշտ, որպես քաղաքացի չեմ կարող լռել»:

Մաեստրոյին նախ և առաջ «մտահոգում է» բեմի գորգապատման որոշումը՝ կոսմետիկական մակարդակի մի որոշում, որը թեև կարող է գեղագիտական բավականություն պատճառել, սակայն անհնար է դարձնում անհրաժեշտ ակուստիկայի ապահովումը դահլիճում:

«Աշխարհում չկա որևէ բարձրակարգ դահլիճ, որի բեմը գորգով պատված լինի, - ասում է Ղարաբեկյանը: - Դա ոչ միայն խլացնում է ակուստիկան, այլև անհնար է դարձնում դիրիժոր-նվագախումբ կամ դիրիժոր-երգչախումբ կարևորագույն կապը»:

Վերակառուցման պարգևի նկատմամբ ապերախտ երևալու մտավախությամբ Ղարաբեկյանն ասում է, որ, մեծապես ողջունելով ընձեռված հիանալի հնարավորությունը, պարզապես ցանկանում է, որ վերանորոգման այս բացառիկ առիթն առավել արդյունավետ օգտագործվի:

Սակայն ոչ ոք չի հարցրել դիրիժորի կարծիքը, որը կարող էր ամենից լավ ծառայել երաժիշտների պահանջների բավարարմանը:

«Օրինակ՝ Դրամատիկական թատրոնում ամեն ինչ հիանալի էր, քանի որ ռեժիսորը, որ նաև տնօրենն է, շատ լավ պատկերացնում էր, թե ինչպիսին պետք է լինեն թատրոնի թե՛ շենքը և թե՛ բեմը, որպեսզի հնարավորություն տան լիարժեք լուծելու ստեղծագործական խնդիրները», - ասում է Ղարաբեկյանը:
§áñ·³å³ï µ»Ù¦ª É³í ¿ §ÑÝãáõÙ¦: » ÇÝãå»ë ³Ûëï»Õ ÏÑÝãÇ »ñ³ÅßïáõÃÛáõÝÁ, ³Û¹ù³Ý ¿É ϳñ¢áñ ã¿:

Սակայն, ի տարբերություն այլ թատրոնների, որոնք վերակառուցվում են «Լինսի» հիմնադրամի միջոցներով, Կամերային երաժշտության տան տնօրենը և գեղարվեստական ղեկավարը տարբեր անձինք են:

Տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասում է, որ ինքը գոհ է վերակառուցման աշխատանքներից, այդ թվում՝ գորգապատված բեմից, և որ Ղարաբեկյանի մտահոգությունները չափազանցված և անհիմն են:

«Լինսի» հիմնադրամը ձեռնարկել է Հայաստանի 34 մշակութային օջախների, այդ թվում՝ Կամերային երաժշտության տան, վերակառուցումը:

«Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչ ¶ագիկ Մկրտումյանի հավաստմամբ իրենք խորհրդակցել են բոլոր մշակութային կենտրոնների պատասխանատու անձանց հետ, իսկ Ղարաբեկյանի կարծիքը հաշվի չի առնվել, քանի որ նա իրավասու չէ լուծելու թատրոնի շենքի շինարարության հետ կապված հարցերը:

Մկրտումյանի խոսքերով Ղարաբեկյանի գանգատները հիմնավորված չեն, իսկ բեմի գորգապատումն ի սկզբանե նախատեսված էր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից, որը շենքի հեղինակն է, և նա էլ պետք է որոշում ընդունի:

Ճարտարապետ Քյուրքչյանը համոզված է, որ Կամերային երաժշտության տան շինարարական աշխատանքները լիովին համապատասխանում են այն պահանջներին, որոնք ինքն առաջ է քաշել որպես շենքի հեղինակ՝ թատրոնի տնօրենի հետ համատեղ:

Քյուրքչյանն ասում է, որ գորգը չի խանգարի ակուստիկային և որ «աշխարհում շատ դահլիճներ կան, որոնք պատված են գորգով»:

Ճարտարապետին չի հուզում մաեստրոյի «մտահոգությունը»:

«Եվ, ընդհանրապես, Ղարաբեկյանը թող չխառնվի իմ մասնագիտական գործերին, ես նրան չեմ ասում՝ դիրիժորական փայտիկդ այսպես բռնի կամ այնպես», - վրդովված ասում է Քյուրքչյանը:

Ղարաբեկյանը Ëáë»É է Քյուրքչյանի Ñ»ï և խնդրել է գորգը հանել, սակայն նրա խնդրանքը մերժվել է:
§ÈÇÝëǦ ÑÇ·³¹ñ³ÙÇ 190 ѳ½³ñ ¹áɳñ³Ýáó í»ñ³Ï³éáõóáõÙÁ ѳٳӳÛÝáõÃÛáõÝ ãµ»ñ»ó ºñ¢³ÝÇ Î³Ù»ñ³ÛÇÝ »ñ³ÅßïáõÃÛ³Ý ï³ÝÁ:

«¶որգը դժվար չէ հանել, վերջ ի վերջո, դրանից չի տուժում շենքի ո՛չ ճարտարապետական, ո՛չ էլ դիզայներական տեսքը, - ասում է Ղարաբեկյանը: - Քյուրքչյանն իր մերժումը չի հիմնավորում, միայն նշում է, որ Կամերային երաժշտության տան համար ոչ թե գորգն է ավելորդ, այլ նվագախումբն ու ես»:

Խորհրդային տարիներին Հայաստանում որևէ դահլիճ կամ ձայնագրման ստուդիա կառուցելիս ակուստիկայի մասնագետ էին հրավիրում Մոսկվայից կամ մերձբալթյան երկրներից, քանի որ Հայաստանում այդպիսիք չկային:

Այսօր Հայաստանում այդպիսի մասնագետ է Աշոտ Առաքելյանը, որը կիսում է Ղարաբեկյանի մտահոգությունը: Առաքելյանը ցանկացել է հանդիպել ճարտարապետին, սակայն նրան հայտնել են, որ հանդիպման կարիք չկա, քանի որ ճարտարապետի որոշումը վերջնական է:

Առաքելյանն ասում է, որ բեմը գորգապատելով՝ Կամերային երաժշտության տունը կորցրել է դահլիճի ակուստիկան բարելավելու հնարավորությունը:

Միջազգային բազում մրցույթների դափնեկիր երգչուհի Աննա Մայիլյանը, որն իր արվեստը ցուցադրել է աշխարհի ամենահանրահայտ դահլիճներում, նույնպես նախապատվությունը տալիս է փայտե բեմին:

«Առանց այն էլ դահլիճի ամֆիթատրոնը խանգարում է ձայնի ամբողջական ընկալմանը, - ասում է երգչուհին, - հնչողության ճիշտ զգացողություն են ունենում միայն առաջին շարքերում նստածները: Պարզ է, որ ամֆիթատրոնը հանելը կամ փոխելն իրատեսական չէ, իսկ գորգը կարելի է հանել»:

Ըստ նրա նախկինում շատ չէր խոսվում գորգի առկայության մասին, քանի որ նախկին գորգն այնքան մաշված էր, որ չէր խանգարում ակուստիկային:

«Այսօր մենք չենք կարող սպասել մինչև նոր գորգը մաշվի, հետո համերգներ տանք», - ասում է երգչուհին:

Բացի գորգի հարցից Ղարաբեկյանին մտահոգում է նաև այն, որ վերակառուցման ծրագիրը չի ընդգրկում լուսավորության հարցը: Նա մտավախություն ունի, որ ծրագրի ժամկետն այս ամսվա վերջում կլրանա, իսկ լուսավորության հարցը կմնա չլուծված:

Ղարաբեկյանը նամակով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրելով իր մտահոգությունների մասին, սակայն առայժմ պատասխան չի ստացել:

«Ես ուղղակի ափսոսում եմ, որ մեզ տրված այս եզակի առիթը կորցնում ենք, - ասում է Ղարաբեկյանը: - Ով գիտե, թե երբ նորից վերանորոգման հնարավորություն կունենանք, թերևս մի 30-40 տարի հետո...»:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Commentary: The Autumn of an Apsheron patriarch

Full story

 
 
 
 

Progress for Poverty: IMF official praises Armenian poverty reduction plan

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Winning looks

Unconfirmed reports say that an unusually high number of girls and women spectators were on hand Friday night at Vazgen Sargsyan Stadium for Spain vs. Armenia. Seems that the Spanish national football team, led in looks by Raul, give the female fans something to cheer about. Even when the home team loses 0-4.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.